Ինտերնետներ
Ծագումը
Ինտերնետների ծագման մեջ մեծ դեր է խաղացել Ջորջ Բուշ Փոքրը, որը իր ելույթներից մեկում ասեց "I hear there’s rumors on the, uh, Internets…", որն էլ ինտերնետներում մեմի ծագման սկիզբը հանդիսացավ: Այդ ճակատագրական օրվանից հետո բլոգերում, տարբեր սոց ցանցերում և նեղ մասնագիտական դեղին էջերում սկսվեց օգտագործվել էս մեր ինտերնետներ արտահայտությունը:
Խոսակցական հայերենում, [սակայն], կա մի լեզվապտույտ (չգիտեմ` речевой оборот ոնց կլինի հայերեն :Չ), որի էութունը կայանում է եզակի թվով առարկաները/վայրերը ներկայացնել հոգնակիով: Օրինակ` "Մեր տները Մասիվում ա", "Էսօր առավոտվանից տան պոլերն եմ մաքրում", "Արա դե Ամերիկաներում մեր աղջկերքի նման աղջկերք չկան էլի~" ու տենց: Առակս կցուցանե, որ նույն հաջողությամբ ինտերնետը կարող էր մուտացիայի հետևանքով ձեռք բերել ինտերնետներ տեսքը:
Առանձնահատկությունները
Էս մեր ինտերնետները պետք չի խառնել էն մի ինտերնետների հետ, որոնք ի տարբերություն սրանց ահավոր դիլխոր են ու իրանց դիլխորությամբ հետ չեն մնում նույնիսկ վիկիպեձյաից: Ինտերնետում հաճախ հանդիպում են նորություններ, հասարակական շարժումներին վերաբերող նյութեր, քաղաքականության մասին զռթուզիբիլներ և նման շատ այլ բաներ, մինչդեռ սրաչները, բլոգերը, չատերը ու ցանցառներին վերաբերող մնացած բաները լինում են ինտերնետներում:
Ինտերնետների տնաքանդ բնույթը
Սակայն մյուս կողմից խորհուրդ է տրվում ինտերնետներ չգնալ, որովհետև ինտերնետներում լավ բան չկա, նենցա որ ինտերնետները տներ են քանդում, նույնիսկ նորակառույց և էլիտար։ Ինտերնետներում նեև սիկտիրում են: Մի գնացեք ինտերնետներ, ավելի լավ է գնացեք... Այս տեսակետի մասին ավելի մարմնամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Ինտերնետները Հայաստանում
Ինտերնետների ծառայություններից ՀՀ-ում օգտվում է մոտ 190 հազար հոմո, գագո և այլ սափիենսներ (փրուֆլինկ): Կարող է թվալ, թե դա մի հսկայական ամբոխ է, սակայն հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը` համարյա երեք միլիոն, ապա երևում է, որ 6,4 տոկոսը զավեշտալի թիվ է: Միևնույն ժամանակ, կա պնդում, թե 300 հազար ՀՀ քաղաքացի իրենց ժամանակը դաժանաբար սպանում են Ադնակլասնիկում: Ինչ-որ մեկը սխալվե՞լ է: Ամենևին, պարզապես այդ 300 հազարից առնվազն կեսին դժվար է համարել ինտերնետ-յուզըր:
Նկարներ
Ինտերնետների դերը ռուսական հեղափոխության մեջ:
Հղումներ
- Այս հոդվածի առաջին տարբերակը գտնվում է ինտերնետ անվան տակ, որը սակայն դիլխոր է և չի սիկտիրվում միայն տեսակը պահպանելու պատճառով: