«Չտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
(Նոր էջ «'''չՏեսությունը''' հայկական լուրկոմարն է, մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարանը։ նաև այն կայքն է, որտեղ դու գտնվում ես։ == Էությունը == Ըստ էության, չՏեսությունը [http://lurkmore.to Lurkmore]-ի, և մի քիչ էլ [http://encyclopediadramatica.online Encyclopedia Dramatica]–ի հայկական տարբերակն...»:)
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
'''չՏեսությունը''' հայկական լուրկոմարն է, մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարանը։ նաև այն կայքն է, որտեղ դու գտնվում ես։
'''չՏեսությունը''' հայկական լուրկոմարն է, մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարանը։ Նաև այն կայքն է, որտեղ դու գտնվում ես։


== Էությունը ==
== Էությունը ==

12:51, 14 Հունիսի 2023-ի տարբերակ

չՏեսությունը հայկական լուրկոմարն է, մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարանը։ Նաև այն կայքն է, որտեղ դու գտնվում ես։

Էությունը

Ըստ էության, չՏեսությունը Lurkmore-ի, և մի քիչ էլ Encyclopedia Dramatica–ի հայկական տարբերակն ա։ Մինչև ՀՀ գալը նույն դրամատիկան գոյություն ուներ դեռ 2004թ․–ից, իսկ Լուրկոմորյեն հայտնվեց 2007–ին։ Եվ որոշակի կոմրադների խումբ որոշեցին ճտցնել հայկական լուրկը, զուտ ոգևորված լինելով "ալտերնատիվ" վիքիների առկայությունից։

Հիմնականում այդպիսի վիքիները ի հայտ են եկել օրիգինալ Վիքիպեդիայում մեմերի մասին հոդվածների ջնջման պատճառով, մոլ – դրանց մեջ որևէ արժեք կամ նշանակություն չկա։ Հայկական վիքիպեդիան բացվել ա 2004թ․ մայիսի 27–ին, իսկ 2004թ․–ին Հայաստանում մեմ հասկացողության մասին գիտեյին հազիվ թե 2.5 հոգի, ու էն էլ իրանց թայֆեքում, իսկ ինտերնետը որպես տարածված երևույթ (ավելին քան ադնագլազնիկները և էդ ձեր ֆեյսբուքները) մեր մոտ դարձավ 0–ականների վերջերին։

Առաջին արձանագրություններ

չՏեսության մասին առաջին սեպագրերը պահպանվել են ԺԺչկայում դեռ 2010թ․–ին Արտավազդ Եղիազարյանի (a.k.a. art_yeg) կողմից ՝ այ այստեղ։ Այդ ժամանակ կայքը բացվել էր Նորայրի սաբդոմեններից մեկում և հասանելի էր [1] հասցեով։ Սակայն ընթացքում, երբ հայտնվեցին էժան ու բոլորին անպետք ․հայ դոմենները, այդտեղից չՏեսիկը տեղափոխվեց [2] և ձեռք բերեց «ահավասիկ» երկրորդ անունը։

Հիմա

Հիմա կայքը գտնվում է բոլորին անհայտ վիճակում։ Այստեղի հոդվածների ճնշող մեծամասնությունը անհույս հնացել են ու ակտուալ են մաքսիմում 10–ականների սկզբերի համար։ Վերջին անգամ 2020–2022թթ․ թեթև փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ԴաշիռակՏռիԴԷ–յի կողմից, ու դա էլ առանձնապես չի օգնել։ Կայքում մինչ օրս առկա են MediaWiki-ից մնացած տրոպեր ու մնացորդներ, որոնք յավնի մատնանշում են կայքի ոչ հիմնային վերամշակման մասին։

Իսկ նենց, հուսանք որ այս կայքի մասին էլի իմացողներ կլինեն․․․