Ինտերնետներ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Ծագումը

Բուշը և ինտերնետները:

Ինտերնետների ծագման մեջ մեծ դեր է խաղացել Ջորջ Բուշ Փոքրը, որը իր ելույթներից մեկում ասեց "I hear there’s rumors on the, uh, Internets…", որն էլ ինտերնետներում մեմի ծագման սկիզբը հանդիսացավ: Այդ ճակատագրական օրվանից հետո բլոգերում, տարբեր սոց ցանցերում և նեղ մասնագիտական դեղին էջերում սկսվեց օգտագործվել էս մեր ինտերնետներ արտահայտությունը:

Առանձնահատկությունները

Էս մեր ինտերնետները պետք չի խառնել էն մի ինտերնետների հետ, որոնք ի տարբերություն սրանց ահավոր դիլխոր են ու իրանց դիլխորությամբ հետ չեն մնում նույնիսկ վիկիպեձյաից: Ինտերնետում հաճախ հանդիպում են նորություններ, հասարակական շարժումներին վերաբերող նյութեր, քաղաքականության մասին զռթուզիբիլներ և նման շատ այլ բաներ, մինչդեռ սրաչները, բլոգերը, չատերը ու ցանցառներին վերաբերող մնացած բաները լինում են ինտերնետներում: