Օստապ Բենդեր
Jump to navigation
Jump to search
Օստապ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր-Բեյ (կարճ` Օստապ Բենդեր, Օստապ Իբրահիմովիչ) մեծն կոմբինատոր, թուրք յանիչերի հետնորդ, թղթադրամների շորթման սկզբունքային մարտիկ, 12 Աթոռը և Ոսկե Հորթը գրքերի գլխավոր հերոս: Մեծն կոմբինատորը գիտի փող շորթելու 400 համեմատաբար ազնիվ ուղի:
Կյանքը
Ծնվել է 1887/1900 թվականին (12 Աթոռում 1927ի ամռանը նա իրեն անվանում է 27 տարեկան տղամարդ, իսկ Ոսկե Հորթում 1930թ.ի աշնանը նա իրեն ներկայացնում է 33 տարեկան, ինչպես Հիսուսը): Ծնողներն են` Իլյա Իլֆը և Եվգենիյ Պետրովը. փաստորեն, ինչպես և Մարիոն, ծնվել է կապույտ ընտանիքում: Հավանաբար սովորել է գիմնազիայում, 1922ին նստած է եղել բերդում:
Գործունեությունը
- Սովետական իշխանության տապալմանը ուղղված խմբավորում է ստեղծում` «Союз меча и орала»: Թրի և օրալի, բնավ ոչ սեքս, միությունից մի կլորիկ գումար է շորթում:
- Նավով երթևեկելու համար ձևանում է նկարիչ: Ուներ վրձին, բայց չգիտեր ինչպես այն օգտագործել, ինչն էլ ջրի երես է դուրս գալիս, երբ նա նկարում է նավահատակին:
- Ձևանում է վեհ շախմատիստ:
- «Провал»-ի վերանորոգման համար տոմսեր է հաջողացնում վաճառել. ի դեպ ոստիկաններին և երեխաներին նույն գնով:
- Ամերիկացի տուրիստների վրա է խուրդում սամագոնի բաղադրության գաղտնքիը:
Մեմերը
12 աթոռ
- Միգուցե քեզ տամ և այն տան բանալինե՞րը, որտեղ փողերն են պահված: (չխառնել վարչապետի բանալիների հետ)
- Զորահանդեսի հրամանատարը ես եմ:
- Կրակոտ կին է, երազանքը պոետի:
- Առավոտյան փողերը, երեկոյան աթոռները:
- Սառույցը հալվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ:
- Մոսյե, ժե նե մանժ պա սիս ժուռ:
- Նիստը շարունակվում է:
- Այստեղ եղել են Կիսան և Օսյան:
Ոսկե հորթը
- Ոչ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ:
- Սպիտակ տաբատով:
- Լեյտենանտ Շմիդտի որդիները:
- Մեզ բռի մարդիկ պետք չեն, մենք ինքներս էլ բռի ենք: Տիպիկ վարչապետի խոսքեր:
- Ես բռի չեմ, ես ջղային եմ:
Օստապը մեր սրտերում
Օստապին մինչ այժմ էլ սիրում և գնահատում են: Նա բոլորիս հոգու խորքում է: Իսկ իր հոգու խորքի մասին նա ասում է`
Հոգուս խորքում ես բյուրոկրատ եմ և քյալագյոզ։