Մարիո

չտեսություն-ից
(Վերահղված է Marioից)
Jump to navigation Jump to search
Մարիո
Mario 02.jpg
Ծննդավայրը: Donkey Kong:
Ծննդյան թիվը: 1981:
Մասնագիտությունը: Ջրմուղագործ:
Հոբբի: Փրկարար:


Մարիո (ճապ. マリオ, անգլ. Mario) իտալացի ջրմուղագործ հիրավի վեհ ասպետ, ունի գլխարկ, բեղեր և կամբինիզոն: Ապրում է Սնկերի թագավորությունում, պարանոց հենած ուզում է փրկել Արքայադստերը և նվաճել թագավորությունը:

Ծագումը և վաղ պատանեկան տարիքը

Ծնվել է 1981 թվականին Donkey Kongում, աղջկական անունը` Jumpman և այդ ժամանակ ոչ թե սանտեխնիկ-ջրմուղագործ էր, այլ ատաղձագործ: Մարիո և Լուիջի եղբայրների հայտնի դառնալուն պես սկսեցին շշուկներ պտտվել, որ նրանց ազգանունը հենց Մարիո է, սակայն 80ականներին Նինտենդոն պաշտոնապես հայտարարեց, որ դա այդպես չէ: Ինչևէ, 1993թվականին Super Mario Bros Մարիո խաղի մոծիվներով նկարահանված ֆիլմում նա և Լուիջին կրում էին հենց Մարիո ազգանունը:

Արտաքինը

Մարիոն ըստ Դարվինի տեսության:

Մարիոյի պապան` Սիգուրե Միյամոտոն ասում է, որ Մարիոյին տվել է բեղեր, որ քիթը դեմքից տարբերվի, գլխարկ` որ նրա սանրվածքը չնկարի, առավել ևս թռիչքի ժամանակ, իսկ կամբինիզոնը ձեռքերի շարժումներն ավելի լավ արտահայտելու համար: Իսկ թե ինչի վաղ շրջանի "կապույտ վերնաշապիկ-կարմիր կամբինիզոնը" վերափոխվեց "կարմիր վերնաշապիկ - կապույտ կամբինիզոնի", նա լռում է:

Մարիո ընդ կո

Լուիջի

Luigi (Mario Party DS).png

Լուիջի (ճապ. ルイージ): Աղջկական անունը` Weegee :

Մարիոն ունի եղբայր Լուիջի և գիտի ինչպես այն օգտագործել: Լուիջին ծնվել է 1983 թվականին, Mario Bros-ում: Սովորաբար պատկերվում է որպես Մարիոյի պստիկ եղբայրը: Ի սկզբանե ստեղծված էր Մարիոյի արտաքինին համապատասխան. միակ տարբերությունը կանաչ կամբինիզոնն էր: Սակայն խաղի զարգացման հետ զուգընթաց նրա կերպարը ստացավ իր իսկ բնավորությունը: Ավելի վախկոտ ու լացկան ա քան Մարիոն:

Վարիո

Vario.jpg

Վարիո (ճապ. ワリオ):

Մի տեսակ ագահ, անդաստիարակ գործարար, բարոյականության չափանիշները վատ իմացող, ջրմուղագործ Մարիոյի անդտիպոդը: Ունի Վուիջի անունով եղբայր, ինչը մի տեսակ ակնարկումա Մարիո-Լուիջի կապին: Ունի ուժեղ, մկանուտ ձեռքեր, երկար բեղեր, հիմնականում հագնումա դեղին վերնաշապիկ և գենդեռային վարդագույն կամբինիզոն: Ունի տհաճ, ագրեսիվ ծիծաղ, սիրումա սխտոր: Իր խաղերի շարքում` Wario Land, նա չի փրկում արքայադստերը, զբաղվածա անձնական հարստության դիզմամբ, ունի սեփական օդանավը, կաբրիոլետը և մեծ տուն:


Մարիոյի մասնագիտությունները

Սանտեխնիկ Մարիոն խողովակ մտնելիս:

.

Չնայած նրան, որ Մարիոն ջրմուղագործ է, ասել է թե սանտեխնիկ, նա իր պատմության մեջ հասցրել է փոխել մի քանի այլ մասնագիտություններ: Նա իրեն փորձել է որպես բժիշկ (Dr. Mario), շինարար ("Wrecking Crew"), մատուցող ("Yoshi"), նկարիչ ("Mario Paint") և իհարկե սպորտսմեն:

Մարիոյի կանայք

Ձախից աջ` Պիչ, Դեյզի, Ռոզալինա:

Մարիոն նաև բաբնիկ էր: Եթե նա չլիներ բաբնիկ, ապա 1981 թվականից հետո ոչ մի այլ Մարիո չէր լինի. և իսկապես, եթե նա փրկել էր արքայադստերը, ինչի՞ պետքա նորից դա աներ: Բանն այն է, որ ամեն անգամ նա փրկում է տարբեր արքայադուստրերի:

  • Արքայադուստր Պիչ: Ծնվել է 1985 թվականին: Մինչ նա Մարիոն փրկում էր ոմն Պաուլինայի: Պաչում էր Մարիոյի քիթը և թեյ էր հյուրասիրում:
  • Արքայադուստր Դեյզի: Ծնվել է 1989 թվականին: Մի քիչ օգտագործելուց հետո Մարիոն նրան զիջում է պստիկ ախպորը:
  • Արքայադուստր Ռոզալինա: Ծնվել է 2007 թվականին: Հիմար բլանձինկա, սակայն:


Հղումներ

Պիչ արքայադուստրը մի տեսակ հետույքա խաղացնում: