Աշոծյան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Աշոծյանը և Մաշտոցը

Աշոծյան (ռուս. Ашотенко, գրաբար` Աշօծէան)` XXI դարի հայ ազգային ցեղակրոն-նժդեհական գործիչ, Мրцуնակ iBoobենի հեղինակ:

Աշոծյանի դերը ռուսական հեղափոխության մեջ լիովին բացահայտ չէ։ Նրա առաջարկած ռեմիքսները մի տեսակ հակասական ընդունվեցին ինտերնետերում, համարվելով ոչ հայեցի և հրահրելով հայկական իներնետների պատմության մեջ ամենադարակազմիկ ցանցաբազարներից մեկը` լեզվակռիվը։

Աշոծեանի երդում

Սույն (2010) թվականի օգոստոցի 18-ին Աշոծեանը խառնեց իրար հասարակությունը ԿրթԳիտՆախի հերթական նախաձեռնությամբ: Այն է` այսուհետ իսկական հայեցի ուսուցիչները ուսուցիչ դառնալուց առաջ պետք է երդում ուտեն: Ընդ որում` "հորս արև" կամ "փիղ ըլնեմ" տարբերակները բավարար չէին: Հավանաբար նախարարին հանգիստ չի տալիս ոմն Հիմոկրատի անունով կոչվող երդումը և նրա հեղինակի հռչակը: Կակոյ-նիբուձ բժիշկներ կերդվեն, իսկ դասատուներ` չէ՞: Այ քեզ երկու բան: Հրամանը ստորագրվեց, հայոց ինտերնետներում սկսվեց հերթական իրարանցումը: Ահավասիկ բուն երդումը.

«Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը: Երդվո’ւմ եմ:

Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության եւ դաստիարակության գործին: Երդվո’ւմ եմ:

Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված եւ այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվո’ւմ եմ:

Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ:

Երդվու՜մ ենք:

Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվո’ւմ ենք»:

Հիդրոմետ երդում

Խլուրդը հեշտացնելով Աշոծեանի կոլեգաների գործը առաջարկում է մասնագիտական այլ երդումներ ծնել և սկսում է եղանակի տեսուչներից.

Աշխատելով եղանակի կանխագուշակման սուրբ բնագավառում, Հայաստան երկրիս բուռն անապատացման արդի ժամանակաշրջանում, ի խորոց հայրենասեր ու մարդասեր սրտի` բուռն ու անդնախոր կերպով հասկանալով ու ըմբռնելով ցանկասեր ու մայր հողի փափագն անձրևի ու ամենևին էլ ու ընդհակառակը` ազգային գիտականության համակարգված գրանտայնությունը ամենայն հարգելով սանդղակի աստիճան C` երդվում եմ անճնշում մթնոլորտնայնությամբ ու անամպ ձայնիս հզորությամբ ամբողջ` ԹՈՂ ԼԻՆԻ ԱՆՁՐԵՒ, ԵՐԲ ԿԼԻՆԻ։

Հայեցի բլոգգերի երդում

ԿՄ-ական իրարանցումների ժամանակ միացյալ հայոց բլոգոմիտքը (ի դեմս Ջավախքի և Մար_Ամիրչանյանի) գեներացրեց "Հայ բլոգգերի երդումը": Ահավասիկ.

"Ես` ռեգիստրացիա ըլնելով LiveJournal-ի, WordPress-ի կամ Blogposti-ի չափազանց պատասխանատու և պատվաբեր սկրիպտներով, հանդիսավոր երդվում եմ.

է. հայամետ մեկնաբանություններ թողնել բոլոր "օտարազգի" բլոգերում և ֆորումներում

թ. ապացուցոլ բոլորին, որ շումերները հայ են, եգիպտացիները հայ են, և ընդհանրապես, հայերն ամենախելոք ու տաղանդավոր ազգն են

փ. չտարածել ոչ մի ապատեղեկատվություն և սուտ, նույնիսկ եթե այդ լուրերը ճիշտ են

ձ. քննադատել միայն օտարներին, նախընտրելի է թուրքերիմ, իրենց կլոններին և հարևան վրացիներին... ջ. չմոռանալ "ազգի դավաճան", "վաճառված" և նման արտահայտություններևը, որոնք շռայլել քեզ հետ չհամաձայնվողների հասցեին"

Ասենք

Աշոծյանը այդքան հարգվեց ինտերնետներում որ ասենք Ֆեյսբուկներում մարդիկ սկսեցին երևալ մի տեսակ այբուբենական ավատարներով։

Աշոծյանի պատվին Ավատար

:

Միտք կա, թե Աշոծյանից Սովետի օրերին լավ կոմերիտական քարտուղար կստացվեր, կամ ջոկատավար: Արդեն չենք կարողանա ստուգել, սակայն:

Աշոծյանը ժողովրդական բանահյուսության մեջ

Լսիր որդիս

Արմեն Աշտոց
հայոց ինտերնետների օգտագործողները հեշտացնում են նախարարի հոգսերը, առաջարկելով Մրցունակ Այբուբեն Հայոց կամ Աշոծեան Գրեր


ԿՄ-ականը պնդում է, թե հայտնաբերել է այս ստեղծագործությունը Ադնակլասնիկներում (Ինչպես կասեր Ֆիլոս Սոկրատը` կոպիտ է, բայց ժողովրդի լեզուն փակել դժվար է: Սրաչը մնում է սրաչ, իսկ հետևանքներից քաքի հոտ է գալիս:).

Լսի՛ր, որդիս, շաղգամ որպես

Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,

Այսօրվանից մերժում եմ քեզ

Հայոց լեզուն հազարագանձ։

Ծախվել է նա կանխիկ փողով

Կաբինետում վարչապետի,

Դաբրո ստացել որոշումով

Նժդեհական պառլամենտի։

Թարգի՛ր, որդիս, անմիջապես

Մեսրոպատառ հայոց լեզուն,

Որ դրսերում չմոլորվես,

Նորմալ շփվես Լաս-Վեգասում։

Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,

Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,

Ինչ առիթով ում հայհոյես՝

Աշոտյանին չմոռանաս։

Զիմբաբվեական երգ

Գրել է Վահան Տերյանը սույն թվականի մայիսի 14-ին Աշոծյանի պատվերով (փրուֆլինկ):

Երբ կհոգնես, կգազազես հայ լեզվից,

Դարձիր դու ռուս կամ անգլիացի Ալբիոնից.

Ցաված սիրտս միայն Պուշկին է ուզել,

Կարոտ հոգիս՝ միայն Շեքսպիր երազել:

Գուցե ես լամ բախտիդ համար, իմ Տերյան,

Գուցե ողբամ ու ծափ տամ քեq, Աշոտյան:

iBooben-ի մասին առաջին հիշատակությունը միջնադարյան գերմանական հրատարակության մեջ, 1783թ.

Աշոծյանին հոգով սրտով մոտ թեմա