Ինտերնետներ
Ծագումը
Ինտերնետների ծագման մեջ մեծ դեր է խաղացել Ջորջ Բուշ Փոքրը, որը իր ելույթներից մեկում ասեց "I hear there’s rumors on the, uh, Internets…", որն էլ ինտերնետներում մեմի ծագման սկիզբը հանդիսացավ: Այդ ճակատագրական օրվանից հետո բլոգերում, տարբեր սոց ցանցերում և նեղ մասնագիտական դեղին էջերում սկսվեց օգտագործվել էս մեր ինտերնետներ արտահայտությունը:
Առանձնահատկությունները
Էս մեր ինտերնետները պետք չի խառնել էն մի ինտերնետների հետ, որոնք ի տարբերություն սրանց ահավոր դիլխոր են ու իրանց դիլխորությամբ հետ չեն մնում նույնիսկ վիկիպեձյաից: Ինտերնետում հաճախ հանդիպում են նորություններ, հասարակական շարժումներին վերաբերող նյութեր, քաղաքականության մասին զռթուզիբիլներ և նման շատ այլ բաներ, մինչդեռ սրաչները, բլոգերը, չատերը ու ցանցառներին վերաբերող մնացած բաները լինում են ինտերնետներում:
Ուշադրություն
Այս հոդվածի նախորդ տարբերակը ժամանակավոր տեղափոխվել և բնակություն է հաստատել ինտերնետ վերնագրի տակ, սակայն այն մեղմ ասած դիլխոր է և չի սիկտիրվում միայն տեսակը պահպանելու համար: Խնդրվում է անցնել տվյալ հասցեով և լավություն անել՝ խմբագրելով և մարդկությանը պիտանի տվյալներ ավելացնելով: