Օստապ Բենդեր

չտեսություն-ից
16:06, 28 փետրվարի 2020 տարբերակ, Ալմա Վեյդ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Մեծն կոմբինատորը և նրա հեռուն նայող հայացքը:

Օստապ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր-Բեյ (կարճ` Օստապ Բենդեր, Օստապ Իբրահիմովիչ) մեծն կոմբինատոր, թուրք յանիչերի հետնորդ, թղթադրամների շորթման սկզբունքային մարտիկ, 12 Աթոռը և Ոսկե Հորթը գրքերի գլխավոր հերոս: Մեծն կոմբինատորը գիտի փող շորթելու 400 համեմատաբար ազնիվ ուղի:

Կյանքը

Ծնվել է 1887/1900 թվականին (12 Աթոռում 1927ի ամռանը նա իրեն անվանում է 27 տարեկան տղամարդ, իսկ Ոսկե Հորթում 1930թ.ի աշնանը նա իրեն ներկայացնում է 33 տարեկան, ինչպես Հիսուսը): Ծնողներն են` Իլյա Իլֆը և Եվգենիյ Պետրովը. փաստորեն, ինչպես և Մարիոն, ծնվել է կապույտ ընտանիքում: Հավանաբար սովորել է գիմնազիայում, 1922ին նստած է եղել բերդում:


Գործունեությունը

Նա ունի աթոռ և գիտի ինչպես այն օգտագործել:
  • Սովետական իշխանության տապալմանը ուղղված խմբավորում է ստեղծում` «Союз меча и орала»: Թրի և օրալի, բնավ ոչ սեքս, միությունից մի կլորիկ գումար է շորթում:
  • Նավով երթևեկելու համար ձևանում է նկարիչ: Ուներ վրձին, բայց չգիտեր ինչպես այն օգտագործել, ինչն էլ ջրի երես է դուրս գալիս, երբ նա նկարում է նավահատակին:
  • Ձևանում է վեհ շախմատիստ:
  • «Провал»-ի վերանորոգման համար տոմսեր է հաջողացնում վաճառել. ի դեպ ոստիկաններին և երեխաներին նույն գնով:
  • Ամերիկացի տուրիստների վրա է խուրդում սամագոնի բաղադրության գաղտնքիը:


Մեմերը

12 աթոռ

Մեծն կոմբինատորին` նրա երկրպագուներից:
  • Սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ:
  • Նիստը շարունակվում է:
  • Զորահանդեսի հրամանատարը ես եմ:
  • Կրակոտ կին է, երազանքը պոետի:
  • Առավոտյան փողերը, երեկոյան աթոռները:
  • Խորը շնչեցեք, Դուք հուզված եք:
  • Եվրոպայի և Ֆիլադելֆիայի լավագույն տներում...
  • Գուցե պետք է տալ և այն տան բանալինե՞րը, որտեղ փողերն են պահված՞: (չխառնել վարչապետի բանալիների հետ)
  • Մոսյե, ժե նե մանժ պա սիս ժուռ:
  • Ֆու՜, ինչ կոպտությու՜ն:
  • Այստեղ եղել են Կիսան և Օսյան:

Ոսկե հորթը

  • Ոչ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ:
    • Ռիո-դե-Ժանեյրոյում, օրինակ...
  • Սպիտակ տաբատով:
  • Լեյտենանտ Շմիդտի որդիները:
  • Մեզ բռի մարդիկ պետք չեն, մենք ինքներս էլ բռի ենք: Տիպիկ վարչապետի խոսքեր:
  • Ես բռի չեմ, ես ջղային եմ:
  • Շու՛ռա, եթե դուք վերջնականապես որոշել եք անցնել ֆրանսերենի, դիմեք ինձ սիտուազյեն։
  • Մի՛ համբուրեք ինձ, ես հիմա հպարտ եմ։
  • Շու՛ռա, դուք պիժո՛ն եք, և Ձեր երեխաները նույնպես կլինեն պիժոն։
  • Բարոյակա՞ն էր արդյոք հանգուցյալը։ Ո՛չ։
  • —Ահա և վերջ,— ասաց ծեր և իմաստուն ձին՝ առաջին ավտոմեքենան տեսնելով։
  • Դիմե՛ք սեռական ռեֆորմների համաշխարհային լիգա։
  • Նստել եմ նեպից առաջ, նեպի ժամանակ, նեպից հետո։ Նստել եմ ռազմական կոմունիզմի ժամանակ։ Ո՜նց եմ նստել։

Օստապը մեր սրտերում

Օստապին մինչ այժմ էլ սիրում և գնահատում են: Նա բոլորիս հոգու խորքում է: Իսկ իր հոգու խորքի մասին նա ասում է`

Հոգուս խորքում ես բյուրոկրատ եմ  և քյալագյոզ։