Դոմինգո

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Դոմինգո` հայկական քաղաքական դաշտի ամենաարդյունավետ գործիչներից մեկը, որն արդեն տարիներ շարունակ իր գործունեությունը քողարկում է օպերային տենորի դիմակի տակ: Իր ամենաաղմկարար գործողությունն իրականացրել է 2010 դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրի դահլիճում: Օպերացիան իրականցրել է երիտասարդ, մինչ այդ ոչ լայնորեն հայտնի գործչի` նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի (հայտնի նաև իբրև Կնդո) հետ: Նրանց զոհը դարձավ Երևանի քաղաքապետ Գագիկ Բելգարյանը: Ըստ վերլուծաբանների և հասարակության ստվար զանգվածի, Դոմինգո-Կանդայան դաշինքը բացառիկ արդյունավետություն է ցուցաբերում և չէր խանգարի զույգին տեսնել նախագահ-վարչապետ դիրքում (երզանքներ, երազանքներ...):

Գործող անձինք

Տեր և տիկին Բեգլարյաններ

Երջանիկ ընտանիք

Գագիկ Բեգլարյանի կենսագրության կարևոր էջերից են #33 միջնակարգ դպրոցի ավարտումը, 1993-ից ՀՀ պատգամավոր ընտրվելը, ինչ-որ ժամանակ Կենտրոն հայանքին շեֆություն անելը և մեկ տարուց ավել 2700-եսիմինչքան տարեկան վարդագույն քաղաքի քաղաքապետ լինելը: Հայտնի դրվագներից է նաև պարոն Բեգլարյանի կողմից` իր որդուն նեղացնող դասընկերոջը դաժան ծեծի ենթարկելը, բայց դե, ոնց որ ասած, եթե դասընկերը նախագահականի աշխատակից չի` ի՞նչ նեղություն: Տիկին Բեգլարյանի մասին տեղեկությունները շատ քիչ են, բայց հայտնի է, որ նա Գագիկ Բեգլարյանի կինն է և որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին հույս ուներ ընկերուհու հետ մեծ բավականություն ստանալ Երևան ժամանած հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգից (բա ո՞նց բավականություն չստանաս, եթե տոմսերը 20-150 հազար [հայեցի] թղթադրամ արժեին):

Պլասիդո Դոմինգո

Արամ Կանդայան

Ճակատագրական երեկոն

Դոմինգո-Կանդայանը հայոնց ինտերնետներում

Հղումներ