Դոմինգո

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Դոմինգոն երգելուց աչքի տակով նայում ա տրիբունային, տեսնի Կնդոն արդեն մոտեցել ա՞ տիկի Բեգլարյանի

Դոմինգո` հայկական քաղաքական դաշտի ամենաարդյունավետ գործիչներից մեկը, որն արդեն տարիներ շարունակ իր գործունեությունը քողարկում է օպերային տենորի դիմակի տակ: Իր ամենաաղմկարար գործողությունն իրականացրել է 2010 դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրի դահլիճում: Օպերացիան իրականցրել է երիտասարդ, մինչ այդ ոչ լայնորեն հայտնի գործչի` նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի (հայտնի նաև իբրև Կնդո) հետ: Նրանց զոհը դարձավ Երևանի քաղաքապետ Գագիկ Բելգարյանը: Ըստ վերլուծաբանների և հասարակության ստվար զանգվածի, Դոմինգո-Կանդայան դաշինքը բացառիկ արդյունավետություն է ցուցաբերում և չէր խանգարի զույգին տեսնել նախագահ-վարչապետ դիրքում (երզանքներ, երազանքներ...):

Գործող անձինք

Տեր և տիկին Բեգլարյաններ

Երջանիկ ընտանիք

Գագիկ Բեգլարյանի կենսագրության կարևոր էջերից են #33 միջնակարգ դպրոցի ավարտումը, 1993-ից ՀՀ պատգամավոր ընտրվելը, ինչ-որ ժամանակ Կենտրոն հայանքին շեֆություն անելը և մեկ տարուց ավել 2700-եսիմինչքան տարեկան վարդագույն քաղաքի քաղաքապետ լինելը, ինչպես նաև ուշագրավ է այն փաստը, որ քաղաքապետ եղած ամիսներին Բեգլարյանի` սպորտի, մշակույթի և երիտասարդության գծով խորհրդական էր նշանակվել ինքը` հայեցի Չակ Նորիս Գոռ Վարդանյանը: Տիկին Բեգլարյանի մասին տեղեկությունները շատ քիչ են, բայց հայտնի է, որ նա Գագիկ Բեգլարյանի կինն է և որ 2010 թվականի դեկտեմբերի 3-ին հույս ուներ ընկերուհու հետ մեծ բավականություն ստանալ Երևան ժամանած հռչակավոր տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգից (բա ո՞նց բավականություն չստանաս, եթե տոմսերը 20-150 հազար հայեցի թղթադրամ արժեին):

Պլասիդո Դոմինգո

Դե ստեղ ասենք նենց ա, որ եթե ինչ-որ բան պետք ա մտեք վիկիպեձյա ու կարդացեք: Մեզ համար կարևորն այն է, որ 2010 թվականի դեկտեմբերին տենորը հելավ եկավ Հայաստան: Քաղաքամայր Երևանում Դոմինգոն ուներ երկու առաքելություն: Մեկը` պաշտոնական. զբաղացնել ու զվարճացնել տոմսին 20-150 հազար դրամ տվող բուրժուաներին, ինչպես նաև ոչ պաշտոնական` իր դաշնակից Արամ Կանդայանի օգնությամբ սադրանք կազմակերպել տեր և տիկին Բեգլարյանների նկատմամբ:

Արամ Կանդայան

Կնդո` Երևանի քաղաքապետների թշնամին

Արամ Կանդայանի կենսագրությունն այլևս կարևորվում է նախ և առաջ Գագիկ Բեգլարյանի բռուցնքների հետ հանդիպման և քաղաքապետի հետ "Մետաքս" գործարան ուղեվորության փաստերով, ինչն ի վերջո հանգեց քաղաքամայրի շեֆության հրաժարականի: Հայոց լրագրիչները, սակայն, պեղել են ևս մի հետաքրքրական (ավելին` հոգեգզգզիչ) փաստ, կապված Կանդայանի նախնիների հետ: Ծիտատ. "Այս պատմության մեջ մի շատ կարեւոր հանգամանք կա: Արամ Կանդայանի հայրը՝ Ռուբեն Կանդայանը, 1999 թվականին լինելով Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի մտերիմ զինակիցը, առաջադրվել էր Կենտրոնի թաղապետի ընտրություներում որպես թեկնածու եւ համարվում էր Գագիկ Բեգլարյանի հիմնական մրցակիցներից մեկը: Չի բացառվում, որ Արամ Կանդայանի հետ տեղի ունեցածը ինչ-որ կերպ կապ ունենա նրա հորից վրեժխնդիր լինելու հետ" (այստտեղից):

Ճակատագրական երեկոն

Հիմա, ուրեմն, բուն խփոցու մասին: Մե խոսքով, էս Դոմինգոյի համերգին ներկա են եղել Հայաստանի մի խիլա բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ինչն ա հետաքրքիր, որ հրավիրատոմսերի ու տեղաբաշխման հարցով զբաղվել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հրավիրվածների թվում եղել է նաեւ Գագիկ Բեգլարյանը: Բայց քաղաքապետը զբաղված էր, Դոմինգոյի տաշի-տուշիները հավեսը չուներ, ու իրա փոխարեն համերգին ներկայացել ա տիկին Բեգլարյանը ընկերուհու հետ:

Տիկնայք նստել են այն աթոռին, որի ուղիղ կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական արարողակարգի, նախագահի կողքին կարող են նստել վեհափառը, վարչապետը, ԱԺ նախագահը: Այս ավանդույթը պահելու համար արարողակարգային բաժնի պատասխանատու Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի կնոջը` խնդրելով նրան իր ընկերուհու հետ միասին մեկ աթոռ հեռու նստել: Տիկինը վիրավորվել է, քանի որ Հասմիկ Պողոսյանի տված հրավիրատոմսով այդ տեղը նախատեսված է եղել Երեւանի քաղաքապետի ու նրա տիկնոջ համար: Իր վրդովմունքը տիկին Բեգլարյանը փոխանցել է ամուսնուն: Ու ստեղ սկսվում ա ամենահետաքրքիրը. քաղաքապետը ձեռնամուխ է լինում իր տիկնոջ «խաթրին կպած» ջահելին պատժելու գործին: Գնում ա նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մոտ եւ խնդրում հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ:

  • Ուշադրություն դարձրեք, որ սաղ բազառը սկսվել ա նրանից, որ տիկին Հասմիկ Պողոսյանը պարոն Բեգլարյանին ՍԽԱԼ ՏՈՄՍ Ա ՏՎԵԼ!!!!!

Կարապետյանը Կանդայանին տեղեկացրել է, որ Բեգլարյանը ցանկանում է տեսնել իրեն: Կանդայանը հանդիպել է Բեգլարյանին եւ անակնկալ կերպով դեմքին հարված ստացել հենց մեքենայի մեջ` «դու ով ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի» խոսքերի ուղեկցությամբ: Այնուհետեւ մեքենան ուղեւորվել է "Մետաքս", որտեղ արդեն դաժան ծեծի է ենթարկվել նախագահի նստավայրի աշխատակիցը: Բանը հասավ հայոց ժուռնալիստներին, հայոց ժուռնալիստներից` հայոց բլոգեռներին, ընդեղից` ռեգնումախառը օտարալեզու գործակալություններին ու տենց: Մի քանի օր պաշտոնական բացատրություններ ոչ քաղաքապետարանից, ոչ նախագահականից չկային: Բայց հարցը լուծվեց էն ժամանակ, երբ որ ինտերնետրում հայտնվեցին երկու կողմերի պաշտոնական խոսքերը. քաղաքապետարանը պնդում էր, որ քաղաքապետը մատով չի կպել Կնդոյին, իսկ նախագահականը, որ տենց բան եղել ա: Ընդ որում, շատ թույն ա ասում նախագահականը: Ծիտատ. Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է: Սրա վրով լավ տժում են ԱրմՔոմեդու տղները:

Դոմինգո-Կանդայանը հայոնց ինտերնետներում

(c) Dabavog

Հայոց ինտերնետներում շատ արագ սկսեցին բուսնել դոմինգոյա-կանդայանական մեմեր, էլ ավելի հարստացնելով թեման: Առաջինը ԿՄ-ական gost_474_90-ն էր իր` "Հայ չինովնիկի համար ամենամեծ անեծքը սենց ա` Որ Կանդայանը քեզ խնդրի տեղդ փոխես!": Քիչ թե շատ ամբողջական հավաքածուն` հեղինակների անուններով կոմրադ Ուզողի բլոգում: Ստեղ դնում ենք մի քանիսը.

  • Ներսես Երիցյանի հրաժարականից հետո. "Ասում են, Սերժ Սարգսյանը վարսավիրանոց է բացել, որտեղ բոլորին կնդում է"
  • "Նոր քաղաքապետի աշխատասենյակում կախված է լինելու երկու պորտրետ` Սերժ Սարգսյանինը և Արամ Կանդայանինը"
  • "ԴոմինԳոյի էֆեկտ"
  • Բեգլարյանին հետևած մի շարք հրաժարականներից հետո. "Ինչքան հասկացա Կանդայանը համերգի վախտ մի 10 հոգու կանանց նեղություն ա տվել"
  • "Գագիկ Բեգլարյանը` Արդարածեծության նախարար"
  • Վարչապետի հրաժարականի ասեկոսեների շուրջ. "Վարչապետը պիտի մնա։ Էս հեղափոխության սկիզբը` համերգների տեսքով, ինքն ա դրել"
  • "Գագիկ Բեգլարյանի և Արամ Կանդայանի պատմության շնորհիվ ամբողջ աշխարհն իմացավ, որ Հայաստան են ժամանում առաջին մեծության աստղեր":
  • "Հայաստանի իշխանական համակարգը գտնվում ա դոմինգոյի էֆֆեկտի ազդեցության տակ, որը նույն դոմինոյի էֆֆեկտն ա, պարզապես Գ առանձնահատկությամբ!!!!"
  • "Էդ սաղ նրանիցա, որ Արմենչիկ լսելու փոխարեն գնում Դոմինգո են լսում"
  • "Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու Դոմինգոն!!!"
  • Բաց նամակ Պլասիդո Դոմինգոյին. "Մաեստրո, խնդրում եմ հունվարին էլ եկեք Երևան... Եվ ընդհանրապես հաճախ եկեք Հայաստան... այստեղ բոլորի հույսը Ձեր վրա է..."
  • "Domingo's killing spree!"

Դոմինգո-Կնդո միջադեպը ժողովրդական բանահյուսության մեջ

(c) Դոմինգոն և Կնդոն շարունակում են պայքարը

Բոցել է Օվանիտասը.

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե Երվանդն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

ՀրանտիԿնդոյի դեմ կըգնար։