«Ահավոր ա»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
No edit summary
Տող 34. Տող 34.
== Ահավոր կյանք ==
== Ահավոր կյանք ==


[[Պատկեր:Ahavor.png|500px]|thumb|ահավոր [[թվիթթեր]] ]]
[[Պատկեր:Ahavor.png|500px]|thumb|left|ահավոր [[թվիթթեր]] ]]


[[Պատկեր:Ահավոր.jpg|450px|thumb|ահավոր [[սփիւռք*]] ]]
[[Պատկեր:Ահավոր.jpg|450px|thumb|center|ահավոր [[սփիւռք*]] ]]


[[Կատեգորիա:Թվիթերյան մեմեր]]
[[Կատեգորիա:Թվիթերյան մեմեր]]

10:12, 2 Մայիսի 2018-ի տարբերակ

Ահավոր ա (որպես ածական՝ ահավոր, նաև՝ ինչ ահավոր ա), մեմ, հոգեվիճակ, ալգորիթմային լուծում, ճիշտ պատասխան, որը ընդգրկում է մարդկային կենցաղի և գոյության բոլոր ոլորտները։ Առարկայական այս իրականության մեջ ահավորության ենթատեքստ և ընթացք են ձեռքբերում աշխարհի բոլոր երևույթները։ Ահավոր է այսօրվա եղանակը, դեպքերը, կառավարությունը, սնունդը, աշխատավայրը, աշխատանքային պայմանները, դասապրոցեսը, ընկերը, նախկինը, թվիթթերահայը և առանց բացառության՝ նրանցից յուրաքանչյուրի արտահայտած ցանկացած միտքը, գաղափարը և հույզը։ Այս աշխարհում, որտեղ ահավորությունը ամենուրեք է՝ սկսած պետական ապարատից մինչև անձնական կյանք, «ահավոր լինելն» արձանագրելը իրավիճակի միակ լուծումն է թվում։ Եթե քո նախկինը քեզ զայոբ է անում իր մտքերով ու սեքսի մասին իր պատկերացումներով, կարող ես ասել՝ «ինչ ահավոր ա» և դրանով ասել ամեն ինչ։ Եթե քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ Աշոծյանի ելույթից սիրտդ խառնում է, կարող ես ասել՝ «ինչ ահավոր ա» և ասել ամեն ինչ։

Ահավորությունը փիլիսոփայություն է և գաղափարախոսություն։ «Ահավոր» տերմինը պատահականորեն ծագել է շատ աշխատավայրերում և ուսումնական գործընթացներում։ Այն թրենդային է դարձել որոշ սոցիալական պլատֆորմներում և գտել լայն տարածում՝ նեղ շրջանակներում։ Նեղ շրջանակներում այս տերմինի տարածմանը նպաստել է նաև տերմինի ոչ տեղին օգտագործումը։

Բրիտանացի գիտնականների կատարած վերջին հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ ահավորության տարածումը վարակիչ է։ Պատահական իրադրություններում, պատահական խմբված մարդկանց մեջ, եթե որևէ մեկը օգտագործի «ինչ ահավոր ա» արտահայտությունը, ապա այն շատ շուտով խմբում կդառնա իրոք թրենդային։

«Ահավոր» օգտագործողները բազմիցս ենթարկվել են քննադատության՝ արտահայտությունը ոչ տեղին օգտագործելու համար։ Բայց այս ահավոր աշխարհում, որտեղ ահավոր հիասթափությունը, դեպռեսիան ծավալված են մարդկային էության բոլոր ոլորտների մեջ, որտեղ ահավոր մարդիկ զավթել են իշխանությունը, ահավոր դասախոսները դասեր են տալիս, ահավոր հռետորները մեզ սովորեցնում թե ինչ է կյանքը և ինչպես այն օգտագործել, «ինչ ահավոր ա» չասելը համարյա գրեթե միշտ անհնար է։

Վեհ ահավորներ

Ահավորների այս դասին են պատկանում հիմնականում իշախանական, քրեաօլիգարխիկ տարրերը, թաղի լավ տղերքը, վեհ մտաոռականները, մոլի կրոնականները, օճառվողները և ակտիվ բլոգերները։ Դասին բնորոշ է իրականության անտրամաբանական մերժումը և սեփական կամքի չփաստարկված տարածումը աշխարհի վրա։ Այս մարդիկ կարծում են, որ աշխարհը իրենց գոյությամբ արդեն զրկվում է ահավորության իր գլխավոր բնութագրիչից։ Իրականության մերժողականությունը բերում է ահավորության կարծրացմանը և մեկուսացմանը։ Դասին պատկանող մարդկանց մոտ նկատվում է սեքսի պակաս, էգոյի անհավանական աճ, ուրիշի ոռ մտնելու անհասկանալի ցանկություն, կաշառակերություն և իրոք անոհդաբաշխ խոսք։ Որոշ հոգեբաններ, գտնում են, որ վեհերի միակ փրկությունը աշխարհի և սեփական անձի ահավորության ընդունումն է և ոռ մտնելուց հետո մի լավ լողանալը։ Բայց վեհ ահավորների հետ կապված ուսումնասիրությունները փակուղի են տանում․ ահավորությունը ճանաչած անձը դժվարությամբ է շփվում նրանց հետ և մյուս կողմից, նրանք բնավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ քաքի մեջ են։

Տուզիկություն

Ահավորության գիտակցումը կարող է հանգեցնել տուզիկության։ Սա աշխարհի ահավոր լինելը գիտակցելու ծայրահեղական ձև է, որը բնութագրվում է նախկինին հիշելու ախտանիշով, իշխանությունը կորցրածների մտավոր անհանգստություններով, լացով և տեղ-տեղ՝ ստամոքսաղիքային ուղու պարբերական խանգարումներով։ Տուզիկները անընդհատ կրկնում են, որ ամեն ինչ ահավոր է, հղոմ անելով միակ ճշմարտությանը, որը ցիկլային ձևով ազդում է սեփական ինքնության վրա։ Աշխարհիի ահավորությունը արձանագրողները մի պահի հասկանում են, որ նրանք նույնպես աշխարհի մի մաս են և հետևաբար ահավոր լինելը տարածվում է նաև սեփական անձի վրա։ Եթե այս գործընթացը չի հանդիպում հոգեբանական արգելքների, այն թափանցում է ամբողջ էության մեջ և ստիպում, որ սուբյեկտը անընդհատ կրկնի, որ ահավոր ա՝ սեփական անձը տանելով ինքնակործանման։

Տուզիկների դասը ներառում է բազմաթիվ ոլորտներ, բայց ավելի շատ հանդիպում է սոց ցանցերում, մալալետկաների շրջանում և էքզիստենցիալ-լիբերալ-սոցիալիստ-հեղափոխականների և այլ բաների մոտ։

Ահավորության տրամաբանական փաստագրում

Երբ վեհերը խոսում են աշխարհի ինքնածին և անընդհատ ահավոր լինելը ապացուցելու անհնարինության մասին, տեսաբանները բերում են շատ պարզ տրամաբանական ապացույց։

Բազմությունների տեսությունը մեզ հուշում է, որ կամայական a բազմություն, որը դատարկ չէ և պարունակում է 2 և ավելի ոչ համարժեք տարրեր, բամության տարրերից առնվազն մեկին օժտում է ապրիորի ահավորության հատկությամբ։ Հետևաբար, այս աշխարհը, որը առարկայական տեսանկյունից դատարկ չէ (տե՛ս աշխարհի առարկայական և գոյաբանական դատարկությունների հակադարձման ավելի բարդացված տեսությունը), անհավասար, անկանոն և անհամարժեք է (տե՛ս հեղափոխություն) չի կարող ահավոր չլինել։ Աշխարհի ահավոր լինելու մերժումը տրամաբանության կանոնների մերժումն է։ Ահավոր լինելու հատկության բացառումը աշխարհաստեղծման և կյանքի հիմնական կանոնների մերժումն է։

Ահավորության ապացույցը պարզորոշ ընդգծում է վեհերի հանդեպ աշխարհի մյուս հատվածի ունեցած մոտեցումը։ Աշխարհի ահավոր լինելը մերժողը (վեհը) խախտում է աշխարհի հավասարակշռությունը և պետք է մերժվի (տե՛ս մերժում, մերժիր սերժին):

Ահավորության լեգիտիմացում

Ահավոր սոցիալական ցանցեր

Ահավոր Թվիթեր

Ահավոր Ինստագրամ

Ահավոր Ֆեյսբուք

Ահավոր Սփիւռք*

Ահա եւ վերջ

Ահավոր կյանք

ահավոր թվիթթեր
ահավոր սփիւռք*