«Գլխավոր Էջ»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
չ (Arziki72 (քննարկում) մասնակցի խմբագրումները ետ են շրջվել Խմած ժուռնալիստ մասնակցի վերջին �)
 
(One intermediate revision by one other user not shown)

Ընթացիկ տարբերակը 22:25, 9 Ապրիլի 2012-ի դրությամբ

չՏեսություն

Բարի գալուստ չՏեսություն:

Ո՞վ ենք մենք․․․ մեր կայքում։

չՏեսությունը - մեմերի հանրագիտարան է, համացանցային բանահյուսության հավաքածու. ավելի պարզ` չՏեսությունը մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարան ա։ Ասենք, համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞, չգիտե՞ք ինչ է նշանակում գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ կամ էլ ոչ մի պոեզիա, ձգտում եք մի տեսակ ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհանրապեսի մասի՞ն, կամ էլ թե չէ ուզում եք իմանալ, թե ինչու է Կամոն գրում տրանսլիտով, ինչպե՞ս ճիշտ օգտագործել վուվուզելը, ի՞նչու է անհրաժեշտ Ադնակլասնիկում բարձր գնահատել նկարները, ինչո՞վ են աչքի ընկել Դօրիանն ու Վանեցի Ռուբինը, ինչով է վտանգավոր Գոռ Վարդանյան կերպարը և ինչով են վտանգավոր հայ ազգի համար էմոները, ապա էստի համեցեք և կարդացեք։

Կարող եք նաև կիսվել: Այո, Դուք կարող եք ավելացնել յուրաքանչյուր հոդվածի մեջ կամ նորը ստեղծել, ինչպես և վիքիպեդիայում։ Սակայն, ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։ Այսպիսով, մի հապաղեք: Միայն թե խնդրում ենք, առանց խուճապի և մոլեռանդության։


Ահավասիկ՝ չտեսության ցանկը


Կարո՞ղ եմ ես հոդված գրել։ Իհա՛րկե։ Սակայն եթե ձեր թեման այդպիսին է, ինչի մասին ոչ ոք ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, ոհմակից, կամ երամից բացի չի լսել, ապա տառապեք և ներկայացրեք փրուֆլինկ։ Քանզի մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց մի տեսակ մեծ ա։ ։Ճ Այդպիսի բաները մենք անվանում ենք՝ մեմ։ Փաստորեն՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե ունեք գրելու։ Տաս-տասնհինգ բառից կազմած բառակապակցությունը՝ էդ ֆսյո-տակի բառարանի համար ա, և ոչ թե ձեռնարկի։ Իսկ այժմ կարևոր մամենտ․ հոդվածը բնավ չպիտի լինի լուրջ կամ պարունակի վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր - հոդվածը պիտի Ճշմարտություն քարոզի։ Այսինքն, եթե լուրջ , արտացոլել գոնե մեկ կտրվածք։ Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը։ Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես ել գրեք։ Եթե ձեր ավելացրած նյութը այնուամենայնիվ պահանջված չեղավ - բարեկիրթ հարցրեք մեզ, ի՞նչը նենց չէ։ Մենք կպատասխանենք։ Համ էլ, հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ օրհնյալներին։ Այսինքն, տեքստի էությունն ու իմաստը պիտի լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խոհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։ Մինչ ինչ-որ բան անելը խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ լակոնիկությամբ։ Եվ այո, այն, ինչ գրված է չՏեսությունում բնավ ասնավանի չի։ Առայժմ այսքանը։

Դուխո՛վ։ Ու տենց: