Պուպուլիկս կվառվի

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Պուպուլիկս կվառվի - տղամարդկանց ամենաուժեղ վախը արտահայտող դաժան մեմ.


Ծագումնաբանություն

Համաձայն ոմն Աշոտովիչի բլոգում զետեղված գրառումների ինչ-որ անհայտ մանկապարտեզում, անհայտ ժամանակ ինչ-որ անհայտ տոն են նշել: Դաստիարակները որոշել են երեխեքին բենգալական կրակներով ուրախացնել, սկսել են դրանք վառել ու հերթով բաժանել: Բայց երեխեքից մեկը բնավ չի ցանկացել վերցնել իրան հասնող բենգալական կրակը.

-Վերցրու բալիկ ջան, էս ծերից հանգիստ բռնի,- հորդորել են դաստիարակները:

-Չէ, չէ, պուպուլիկս կվառվի,- պատասխանել ա բալիկը:

Կարելի ա ենթադրել, որ երեխու հոգատար ծնողները ցանկանալով հեռու պահել իրանց բալիկին կրակի հետ խաղալու վտանգից, ներշնչել են նրան, որ կրակը առանց վարանելու հարվածում ա մարմնի ամենաթանկարժեք մասին, ուստի պետք ա դրանից հնարավորինս հեռու մնալ: Ու այդ վեհ պահից սկսած, վերջնական է ապացուցվել պուպուլիկը կորցնելու վախի ուժգնությունը:

Հետաքրքիր փաստեր

Գիտնականների մեծամասնությունը վերոհիշյալ վախով է պայմանավորում պուպուլիկը բռնելու այնքան տարածված սովորությունը:

Հղումներ

http://ashotovichgoesdeep.blogspot.com/