Ալմ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

ԱԼՄ (Այլընտրանքային լրատվական միջոց, Անասուն լուլզերի մասնաճյուղ, ԿարապետիչTV) - հին հայկական հեռուստատեսության դիցաբանության մեջ ամենամեմային ալիքը, որը անհայտ պատճառներով եթերում էր 2002թ. մայիսի 11ից մինչև 2011թ. հունվարի 21ը: Ըստ Պեդիվիկիայի տեղեկությունների, եթերը ավարտվեց ալիքի լիցենզիան երկարացնելու Կարապետիչի անհաջող փորձերի շնորհիվ: 9 տարի այս ալիքի մասին ոչ մի նոր լուրեր չէին տարածվում, և ալիքի կիսաստվածը անհայտ կորչել էր ռադարներից, բայց վերջերս, ԱԼՄն սկսել է վերհիշվել և լայն արձագանք գտնել նոստալգիա վերապրող հին երկրպագուների շրջանակներում:

Էությունը

Հիմնականում, ԱԼՄ-ով ցուցադրվում էին բազմապիսի և զարգացնող հաղորդումներ, որոնք իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում ալիքի շրջանակներում: Ամենահիշարժանը դա համերգների հաղորդումն էր, որտեղ կապույտ վարագույրների հետևում տարբեր տարիքի ապագա ադնագլազնիգավոդները և հեռու Գեղաշենից ժամանած մարդկությունը (հիմնականում, մանկահասակ), երգում էին տարբեր հնության և աբսուրդի մակարդակի երգեր, որոնցից ամենալուլզայինը հանդիսացան այն լեգենդար "Ծաղիկնեեե՜եր"-ը: Իհարկե, եթե անգամ հիմա դիտենք այս երաժշտական աղբարկղը, մինիմումը որ կարելի է ստանալ այդ հաղորդաշարից, դա աղեստամոքսային խոցն է և ահռելի մեծ ցանկություն փոխել այս... սա ինչքան հնարավոր է արագ:

Նաև գոյություն ունեյին քաղաքական վերլուծություններ, որոնց հիմնական վարողը հենց ինքը, ԱԼՄ-ի Զևսն էր: Ըստ ականատեսների պատմածների, սրանք նույնպես կարելի է վերագրել ադամանդի կոչում շնորհող ծրագրի նման հաղորդման կոչումը, որովհետև նրա "վէռլուձությունները" մի տեսակ շատը բլթցնոցի էին և հավայի տիրտիրիտներ: Նրա այն ժամանակվա ոչ պակաս լուլզային ինտերվյուները նույնպես ցուցադրում են Կարապետիչի անլիարժեքությունը խոսքի և մտքերի ձևավորման ասպարեզում (| պրուֆ):

ԱԼՄ-ն ՝ հիմա

2020թ. ԱԼՄ-ի նախկին աշխատողներից մեկը նույն անվանմամբ ալիք է բացել YouTube-ում և այնտեղ տեղադրում է մուզիկալնի շարմանկայի կրկնությունները: Հաշվի առնելով, որ հիմա այդ ալիքի բաժանորդների քանակը բավականին մեծ է Հայկական ԴուԽողովակի համար (20k+), կարելի է անել դատողություն, որ լուլզեր բռնողները և անչափահաս օլդֆագները քիչ չեն…

Չնայած

Այդ ալիքում երգելուց հետո սկսվել էր Սևակ Ամրոյանի կարիերան: