Քննարկում:Սրաչ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Հարգելի խմագրություն, հայերեն տեքստում "սռաչ" տերմինը այնքան էլ գեղեցիկ չի նայվում, և հայալեզու ընթերցողի համար այնքան էլ ակնհայտ չէ նրա ծագումնաբանական կապը "սռած" արտահայտության հետ: Առաջարկում եմ միասին մտորել այն ավելի հայեցի և միաժամանակ երևույթի էությունը ավելի լիարժեք արտահայտող բառով փոխարինելու մասին: Առաջարկներ. "ցանցակռիվ" "ցանցաբազառ" ուղղակի "բազառ" "ռազբիռատ" "խփոցի" եթե ավելի հաջող տարբերակներ կան, եկեք քննարկենք

Հարգանքներով, Վօլդեմար

ըհը, սակայն «խփոցին» ու «ռազբիռատ»ը ավելի ճիշտ են քանզի մենք նոր թերմեր չենք մոգոնում բնավ այլ դասակարգում ենք եղածը։ Սակայն, սրաչ բառը կա ու կիրառվում է։ Ու այն փաստը որ այն «օտար» է արդյո՞ք հանդիսանում է իրան չգրելու պատճառ։ Ասենք, նույն «ռազբիռատ»ը կամ «ասնավանի»ն ել են օտար։ Հա ու, չՏեսությունը սկզբունքորեն ինտերնետ մեմերի հանրագիտարան է սակայն ակնհայտ է որ իրա մեջ ներթափանցում են օֆլայն մեմերը։ ։Ճ Բեմ են հրավիրվում հոդվածի հեղինակները։ ու տենց Նորայր

Բարի մեկն անց քառասույոթ, հարգելի բարեկամներ: Մտահոգությունը տակավին տեղին է, քանզի ինձ էլ այդքան էլ դուր չի գալիս "սրաչ" բնորոշումը, սակայն բանն այն է, որ հայոց ինտերնետներում դարակազմի բազառների մեծ մասն ընթանում է ռուսերենով, այսինքն սրաչ է տեղի ունենում: Մյուս կողմից, "ցանցաբազառ" բառը դուրս եկավ, բայց էն մյուս կողմից էլ, ինչպես նշեց Նորայրը, դա կլինի մեր կողմից մոգոնված նոր թերմ: Բայց էն-էն մյուս կողմից էլ, լավ թերմ ա, միգուցե անենք բացառություն, կամ հիմա շուտափույթ կիրառենք այն ֆեյսբուքներում կամ մատյաններում, ինչից հետո նոր օգտագործենք չՏեսությունում? Չգիտեմ, մտածծել է պետք (Ց) (մտաԾԾելը պատահաբար ստացվեց, բայց որոշեցի չջնջել, զավեշտալի է :ՃՃՃ) Արտավազդ

Սա պատմական պահ է քանզի այսպես այստեղ ծնվեց նոր մեմ՝ մտածծել։ ։Ճ Նորայր