Վուլգար Ֆեմինիստ
Վուլգար ֆեմինիզմ արտահայտությունը պատկանում է Հայկ Բաբուխանյանին նաև հայտնի Բաբուխ մականունով։
Առաջին օգտագործումը
Վուլգար Ֆեմինիզմ եզրույթը առաջին անգամ հնչեցվեց մայիսի 1-ին, ՀՀ ԱԺ-ում գումարված տխրահռչակ արտահերթ նիստի ժամանակ, որը տևեց 8 ժամ։ Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Հայկ Բաբուխանյանը առաջին պատգամավորն էր, որ հարց տվեց Փաշինյանին։
Առաջին արձագանքները
Քանի որ այդ օրը ամբողջ Հայաստանը, այդ թվում նաև Թվիթթերահայերը հետևում և ակտիվորեն արտահայտվում, ինչու չէ նաև խլեշում էին ՀՀԿ֊ական պատգամավորներին, Վուլգար ֆեմինիզմ արտահայտության պատասխանների տեղատարափը սկսվեց։ Օրինակ 1, 2, 3, 4, 5, 6: Ֆեյսբուքահայերը նույնպես ետ չմնացին 1, 2, 3, 4։
Վուլգար ՀՀԿ
Հաջորդ օրը՝ մայիսի 2-ի ընթացքում տեղի ունեցան ՀՀԿ-յի դեմ բողոքի հազարավոր ակցիաներ։ Դրանցից մեկը «Մենք զզվում ենք ձեզանից» ակցիան էր, որի ընթացքում մի խումբ կանայք ի նշան բողոքի կարմիր մեծ պաստառ էին փակցրել ԱԺ֊ի դարպասներին, որի վրա գրված էր «ՄԵՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ»։ Ակցիայի ընթացքում կար նաև Վուլգար ՀՀԿ պաստառը, որն էլ Բաբուխանյանի արած արտահայտության պատասխանն էր։