Սրաչ
Սրաչ (ռուսերեն` срач բառից) - նենց ոչինչ հավեսով խփոցի ինտերնետներում, ասել է թե` ցանցակռիվ կամ ցանցաբազառ: Ինչպես երևում է բառի ռուսերեն արմատից, այս խփոցիների ժամանակ սովորաբար քաքի (անգլ. cake) համը դուրս է գալիս: Սրաչը կարող է ծավալվել ինչ շուրջ ասես, ասենք` Եվրավիժումի:
Օրինակներ
Ճիշտ է, հայոց ինտերնետների սրաչները առայժմ չեն կարող համեմատվել ռու.զոնային, սակայն վերջին տարիներին այստեղ ևս գրանցվել է մի քանի դարակազմիկ սրաչ: Ամենավառ օրինակներից են.
Պարբերական սրաչներ
Որոշ սրաչներ կապված են պարբերաբար կրկնվող միջոցառումների հետ և այդ իսկ պատճառով ունեն պարբերական բնույթ
դրանցից են մասնավորապես.
- Ընտրասրաչ` սրաչ այն մասին, թե ընտրությունները կեղծվել են, թե ոչ, և եթե այո, ապա ում կողմից, և ինչ չափով:
ՀՀ-ում տեղի է ունենում 4 տարին մեկ խորհրդարանական ընտրությունների առթիվ, և 5 տարին մեկ` նախագահական ընտրությոնների առթիվ:
- Եվրավիժում սրաչ սրաչ Եվրավիժման թեմայով: Տեղի է ունենում տարին մեկ: Սովորաբար ընթանում է երկու ուղղությամբ."Խի պտի Հայաստանից X- ը գնար, այլ ոչ թե Y-ը" և "արա ոնց կարելի ա էտ պապսա Եվրավիժումը" նայել:
Սովորաբար ավարտվում ա նրանով, որ բոլորը, այդ թվում նաև անծի-պապսավիկները և Y-ի կողմնակիցները նայում են Եվռավիժում, բալետ են անում X-ին, ու երբ որ X- ը ծիծիլյարդերորդ տեղն ա գրավում, դռուժնո մանթո են ընգնում:
- փուտբոլասրաչը տեղի է ունենում երկու տարին մեկ, Եվրոպայի և աշխարհի ֆուտբոլի առաջնությունների առիթով:
Ֆուտբոլասրաչի ընթացքում պայքարը տեղի է ունենում մի քանի ճակատով.
ա. ֆուտբոլասերները չֆուտբոլասերների դեմ /տիպական օրինակ Ֆեյսբուքից` "արա մորթիք ձեր ֆուտբոլային ստատուսներով" - "դուրդ չի գալի hide արա"/
բ. ֆուտբոլասերները իրար դեմ
գ. ֆուտբոլասերները տոտալիզատորի դեմ
դ. ֆուտբոլասերները դատավորների դեմ
Վերջին երկու դեպքում, սրաչը միակողմանի է, քանի որ տոտալիզատորի տերերը և դատավորները ոչ միայն տեղյակ չեն, այլև խորապես խորխած հայ ֆուտբոլասերների կարծիքի վրա:
2011-12
Դեկտեմբերին ևս մեկ սրաչ տեղի ունեցավ յութուբի քոմենթներում,ալսո Հ1 ի "Ազատ Գոտի" հաղորդման,որտեղ բանավիճում էին ArmComedy ին և Մեկ Ազգ ի համանախագահը կարելի է ասել Ահա այս ռոլիկի վրով: Բանավեճը ոչ այնքան հետաքրքիր անցավ, Քանի որ մեկ ազգի նախագահՆ չեր թողնում նույնիսկ խոսել արմքոմեդու տղաներին: Երբ վիդեոն հայտնվեց յութուբում մի մեեեեեեծ սրաչ սկսվեց այս կազմակերպության անդամներից մեկի, (որը իր անոնիմ ըքաունթով տռոլինգ էր ուզում աներ) և մնացածի, Սրաչը համենվեց բազմաթիվ խլեշ-մլեշ,քֆուր մֆուրներով....