Ճիշտ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Ճիշտ (հազվադեպ՝ ճշմարտություն) — հասկացություն, որը մեկն է, բայց ոչ ոք չգիտի, թե որն է այդ մեկը։ Ճիշտը, դրա համար, կարող է տարբեր լինել տարբեր ենթամշակույթների մոտ, թեև բոլորը ունեն այն համոզմունքը, որ այն անփոփոխ է և կատարյալ։ Քյառթերի մոտ, օրինակ, այն կրոնական հասկացություն է, կրոնական գլխավոր և միակ կատարելությունը, Հիսուսը և արդարադատությունը, որին պետք է ձգտի յուրաքանչյուր ճիշտ քյառթու։ Քյառթուները ճշտով են շարժվում և իրենց ապրածին չհասակելու նպատակով ձգտում են ճշտի։ Երբ ճիշտը հաստատվում է, հաստատվում է նաև արդարադատությունը։ Ճշտին չհասնող քյառթերը տառապում են։ Ճիշտ աղջիկները քյառթերի մոտ դեռևս չեն հայտնաբերվել։

Էությունը

Ճշտի աբստրակտ հասկացողությունը ամեն մեկի մոտ տարբեր է․ գոյություն ունեն տարբեր անձինք, ովքեր ճիշտը ընկալում են իրենց սեփական պատկերացումների և գիտելիքների չափ։ Լինում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքներում կարող են խաբված լինել և հետագայում ուղղել իրենց «ճիշտ»–ը, և լինում են ինդիվիդումներ, որոնց սեփական ճիշտը անուղղելի և ճշմարիտ է, հետևապես փոխբացառվում ա մնացյալի կարծիքները։ Տենց տիպի անձնավորությունները ամենազզվելին են իրենց «ճիշտը մի հատ ա» մտածելակերպով, դրա համար էլ շատ հաճախ իրենց ճիշտը թե՛ դիտավորյալ, թե՛ հանգամանորեն միշտ չի դիտարկվում որպես այդպիսին։ Մեծ հաշվով «ճշտի մի հատ լինելու» կամ նմանատիպ բաների գաղափարը առաջանում ա մարդկանց ուղեղի ֆալլոմետրիայից, առաջացնելով անհեթեթ մտածմունքներ ճշտի քարոզման վերաբերյալ։ Հատկապես այս երկրում ընդունված է ունենալ տարբեր «ճշտեր» ու բազմաշերտ ճշտերի համակարգ, որի միջոցով կարելի է մանիպուլյացնել ճշտով ինչպես ուզեք, որտեղ ուզեք։

Օրինակ Ֆեյսբուքում ճիշտը այն է, ինչ դու ես գրում ու մտածում։ Ճիշտը փոփոխվում է, բայց դուրս չի գալիս սեփական անձի սահմաններից։ Ճիշտ ֆեյսբուքահայը պետք է սովորեցնի մյուսներին ու լայքեր հավաքի. բողոքի, տառապի ՝ ճշմարտություն քարոզելով։ Թեպետ այդպիսի տեսակների մեջ թաղված են նաև ճիշտ քաղաքագետեր, նրանք կարող են տարածել ուրիշի ճիշտը ՝ մտածելով թե նրանց անվերապահորեն մեծ կարծիքը դա ճիշտ է։

Նաև ճիշտը պաշտում են քրիստոնյա ծայրահեղականները ՝ «ճիշտ» բառը փոխարինելով «աստված» բառով։ «Ճիշտը մեկն է» ասելու փոխարեն նրանք ասում են՝ «աստված մեկն է», «ճշտին հետևելու» փոխարեն՝ «աստծուն հետևել» և այլն։ Տեսնում եք չէ՞ բառախաղերը ու դրանց վրա հետ տված արտահայտությունները։ Սակայն հանդիպում են նաև ճշտի գիտակցման հատվածներ, երբ քրիստոնյաները հետևում են «ճիշտ ուղուն» կամ «ճշմարիտ են խոսում»։ Նմանապես, կուսակցականները «ճիշտը» փոխարինում են իրենց առաջնորդի անունով․ «ճիշտը Լևոնն ա» կամ «ճիշտը Սերժն ա», այս դեպքում ճիշտը առարկայնացվում է և անձնավորվում։ Կուսակցականների ֆեյսբուքյան ակտիվությունը բերում է նրան, որ ճիշտը կրկնակի անգամ հաստատվում է, մեկ կուսակցականության, մյուս դեպքում՝ ֆեյսբուքի զորությամբ։

Ճիշտը նաև ասում են։ Ճիշտն ասած, ամեն մի ապուշություն գրելուց առաջ, կարելի է ասել՝ «ճիշտն ասած» և խոսել ինչ ցանկանում եք։ Քանի որ ճիշտն եք ասում, դա արդարացնում է ձեր ապուշությունն ու դարձնում այն ընդունելի և օրինակելի։ Թվիթերահայերը, ճիշտը հանձնելով ինչ֊որ մեկին, նաև տալիս են նրան արտոնություն՝ որոշումներ կայացնել սեփական անձի փոխարեն։ Որովհետև թվիթերցիները դեռ չեն ճանաչել ճիշտը և խուսափում են ճշտի սեփականացումից։

Ուսանողները թեսթը ճիշտ գրելուց են ուրախանում, ճիշտ պանյատներով ու ճիշտ ապրելով` քյառթերն են ուրախանում, ճիշտը պոստելով՝ ֆեյսբուքահայերը, որից կարելի է ենթադրել, որ ճիշտը երջանկության տանող միակ և ճշմարիտ ուղին է։ Ամեն։

Ճիշտը կարող է լինել նաև «պաբեդիտի սվեռլոն, որ պատ ա ծակում»։

Մաթեմ

Ճիշտը մի հատ ա։ Հիմնավորում՝ ուրիշ ձեւ չկա։

Աղբյուրներ

  • Ճիշտ գրքեր
  • Ճիշտ հոդվածներ
  • Ճիշտ կայքեր