Հայեցի

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Ի տարբերություն ոմանց, Կոկա-Կոլան արդեն իսկ հայեցման ուղին է բռնել
Մեզ Հայաստանում հեչ էլ պետք չեն ինչ-որ շոտլանդական ազգանուններ, այն էլ` առանց Բիբլիական լեռան

Հայեցի` նախորդ դարի սովետահայ վռոձի-ազգային վռոձի-մտավորականության կողմից սիրված մեմ, արտահայտություն:

Առանձնահատկություններ

Ֆիլոս Սոկրատին առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչով է "հայեցի"ն տարբերվում ասենք պարզ ու հասարակ "հայկական"-ից: Բրիտանացի գիտնականները ենթադրում են, որ "հայեցի"ն նույն հայկականն ա, բայց պաթոսով

Հայեցին հայոց ինտերնետներում

Արմքոմեդիի ջանքերի շնորհիվ ինտերնետներում բարձրացնում են արդիական խնդիրներ

Հայոց անծայրածիր ինտերնետներում լայնորեն տարածվել է Առմքոմեդու տղեքի շնորհիվ: Հումորի այդ հսկաները (և ոչ մի հեգնանք, բնավ) բացահայտեցին Լեզվի տեսչության ազգնվեր պլանները հայերի համար հայեցի տարբերանշաններ ստեղծելու հետ կապված: Արդյունքում պարզվեց, որ ՄակԴոնալդս Հայաստանում չկա ոչ թե, որովհետև այն չի կարող դիմանալ Թումանյանի Շաուրմայի մրցակցությանը, այլ որովհետև օտարները առայժմ չեն կատարել Լեզվի տեսչության պահանջները տարբերանշանի հայեցման շուրջ: Սակայն ՄակԴոնալդսի և այլ օտար տարբերանշանների հայաֆիկացված տարբերակներն արդեն իսկ հասանելի են լայն հասարակությանը: Մաքդոնալդսի հակահայկական քաղաքականության պատճառով հայ էլիտան ստիպված է երեխաներին կերակրել հարևան հանրապետությունների Մակդոնալդսներում:

Ոչ հայեցի գրականություն

Հրանտ Տեր֊Աբրահամեանը, վերլուծելով հայ հեղինակներին պարզել է, որ դրանց մեծ մասը հայեցի չէ, ու առաջարկել է վառել կամ խմբագրել դրանք։ Այդ մասին նա խորացել է նաեւ [այստեղ http://www.armtimes.com/34019] եւ նույնիսկ այս տեսանյութի մեջ։

Մակդոնալդսի հակահայկական դիրքորոշման պատճառով էլիտար հայ երեխաները ստիպված են սնվել հարևան երկրների Մակդոնալդսներում
Առմքոմեդու տղեքը բացահայտում են հայեցի լոգոյի առավելությունը ապազգային լոգոների նկատմամբ