Հ1
Հ1 (լրիվ անվ․ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) – այս երկրի ամենակառավարական ալիքը, որը 24/7 ցուցադրում է իշխանություններին հարմար և իրենց կողմից պատվիրված հաղորդումներ։ Ըստ էության, հայոց քարոզչության ամենակարևոր մասը, առանց որի կառավարությունը չի կարող պատմել միակ "ճիշտ" տեսակետը։
Պատմություն
Որպես ինքնին, Հ1–ը դեռ Սովետական Հայաստանի երևույթ է, ու հենց իրենց խորհրդի նախաձեռնությամբ հիմքը դրել են 1955–ին, ու առաջին անգամ եթեր է դուրս եկել 1956–ին։ Մինչև 80–ականների վերջը Ծ1–ը Պրոմեթևսի (Հ2) -ի հետ միասին եղել են Հայաստանի միակ ալիքները։ Իհարկե, Լևոնի ընտրվելուց հետո կամացից ալիքի դերը սկսեց մեծանալ, չնայած նրան որ ձեռի հետ հայտնվում էին ավելի որակյալ ալիքներ, որոնք ծալած ունեն Հ1–ին մինչ օրս։ Հատկապես Ղարաբաղյան կլանի իշխանության գալուց հետո ալիքը վերջնականապես կորցրեց իր ինքնությունը որպես․․․ ալիք, ու դառավ էն ինչ մենք տեսնում ենք։ 2001թ․ սկսած Հ1–ը դեգեներացիա տարածող աղբ ա, որի ցուցադրած ծրագրերը ավելին քան տափակություն են։ 2018թ․ իշխանափոխությունից հետո պացիենտը դարձավ իբր–թե մշակութային և բարոյական ալիք, 2022թ․ դեպքերից հետո ընդհանրապես իրան դիրքորոշեց որպես "արևմտամետ", չնայած նրան որ Ռուսաստանից մասնիկներ մնացել են։
Ծրագրեր
- Լուրեր aka Հայլուր․ Հ1–ի հացն ու ջուրը և «Հեքիաթն է կանչում» հաղորդումը մեծերի համար։ Նայելով էս հաղորդման թողարկումները միջին վիճակագրական տարեց մարդը կամ մեծահասակը կարող է մտածել թե մեր երկրում ամեն ինչ լավ ա, մարդիկ երջանիկ են ու միայն դրական փոփոխություններ են կատարվում։ Իլլյուզիան այնքան համոզիչ են սարքում, որ ժողովրդի մեջ թեթևակի տիրաժավորվում ա "Հ1–յան իրականություն" հասկացությունը, որը յարգ՛ե, զգալիորեն տարբերվում ա դաժան իրականությունից։ Առաջնահերթ ցուցադրվում են կառավարության հաջողությունները, թշնամու դժբախտությունները և նմանատիպ մխիթարող բաներ, իսկ երկրորդական են համարվում ըմբշամարտում և սպորտում հայերիս հաղթանակները, կարիքավոր ընտանիքների մասին լուրերը և այլն։ Լուրերը այս ալիքի համար այնքան կարևոր են, որ անգամ գոյություն ունի առանձին (sic!) լուրերի ալիք, որտեղ ընդհանրապես ձեռ են առնում հեռուստադիտողին։ Ավելի լավ է չնայել սա, քանի որ առաջացնում է գլխուղեղի ֆիմոզ ու տալիս է թեթև դոպամինի էֆֆեկտներ։
- Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ։ Կենտրոն TV-ի պարծանքը քննարկում է տարատեսակ անձնավորությունների հետ երկրում վերջերս թափ հավաքած թեմաներ, որոնց խոսակցության մեջ համարյա թե նյութ չկա։ Կայֆի համար կարող են կանչել նաև որոշ ընդդիմադիր գործիչների, զուտ վրեքները ղժալու համար, իսկ հատուկ նյութ կարող է համարվել էծն Լևոնի հետ ինտերվյուն։ Մաքսիմում տևում է 35 րոպե, չնայած Պետրոսս ձգտում ա մի տասը րոպե ավելի շուտ վերջացնի հաղորդումը, իբո հյուրերը ծավալվում են ու չեն կանգնում։ Անօգուտ շլակ, որտեղ նյութ չկա, ու Պետրոսը ուղղակի հարցերով ռմբակոծում ա հյուրերին, համարյա չթողնելով վերջացնեն իրենց նախադասությունը։
- Հանրային քննարկում էլի որ, Պետրոս Ղազարյանի հետ։ Նույն էշությունը ինչ որ Հարցազրույցը, ուղղակի մի քանի իմբեցիլների, կառավարության կողմից Approved-ների, ու մեկ–մեկ ընդդիմադիրների հետ։ Մի ժամանոց հավայի խոսակցություններ տիրաժավորվող թեմաների մասին
- Ֆուտբոլ – սեզոնային կեր Հ1–ի համար, որի շնորհիվ մի ժամանակ ավելի շատ դիտորդ է հավաքվում առադինջի մոտ։ Իրավասություն են ստանում ցուցադրել աշխարհի խաղերը, տարբեր FIFA-ներ, MIFA-ներ, ու որոշակի այլ առաջնություններ։ Վերջերս Արմենիայից բերել են Էդուարդ Քալանթարյանին, որ ավելի շատ դիտորդ հավաքեն, բայց, ըստ էության, ապարդյուն։ Վերջինիս հետ նաև ինչ–որ տիպ ա մեկնաբանում խաղերը, որից 65 դանակի հարվածով ցանկություն է առաջանում խփել դրան, անկապ խոսալու համար։
- Սպասիր ինձ․ Ռուսական հաղորդման հայկական հեռուստամոստ։ Սրա միջոցով հայերը գտնում են ռուսաստաններում քցած հայերին, որոնք մի ժամանակ եղել են իրենց բարեկամները, ընկերները, կամ ուղղակի հարազատ անձինք։ Իսկ օրիգինալ Жди меня-ով անում են նաև հակառակը։
- Մեր ժամանակների հերոսը պատմում է միջին վիճակագրական դարբինի, հացթուխի, կավագործի և այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասին, նրանց նիստուկացը, ու թե ոնց են իրանք հասել հաջողության։ Ծայրահեղ մեծամասնությունը խաբար չի թե ովքեր են այս մարդիկ, մաքսիմում իրենց հարևանները ու ծանոթ/բարեկամները։ Մեծ ճանաչման առանձնապես չի նպաստում, քանի որ առանձ էդ էլ էս հաղորդումը դիտվում ա ոչ շատերի կողմից (մոտ հազար հոգի մաքսիմում, որը քիչ ա)։
- Կինո․ Հիմնականում անկապ, տուֆտա ու երկրորդական սորտի էշություններ, որոնք հասցրել են էժանով կպցնել։ Մեկ–մեկ պատահում են հետաքրքիր, բայց լեգենդար էքզեմպլյարներ, բայց մեկ–մեկ։ Հատկապես Նոր Տարուն Հ1–ը շատ ա սիրում ցույց տալ Գարիկ Պոտերի մասին կինոշկեքը, որոնք արդեն ∞ անգամ ցույց են տվել ու զզվցրել են։ Հայկական կինոներից ցույց են տալիս նույնպես տափակությունները, իսկ երբ ուզում են կուտ տալ կամ ուղղակի լոքշ ա, կարան ֆռռցնեն «Մեր
տբակը» ֆիլմերի շարանը կամ ուրիշ «Էլի լավ ա»–ներ։ Եթե սահմանում վիճակը էդքան էլ ստաբիլ չի, Հ1–ը իր պարտքն ա համարում ցույց տա ՊԱՐՏԱԴԻՐ լացուկոցներ, որոնք միայն ավելի հյուծում են ազգը, երբ անգամ նույն Արմենիան ցույց ա տալիս հաշմանդամի մասին թողարկում, որը ամեն ինչ անում ա իրա նմաններին օգնելու համար կամ նման բաներ։