Փառփլ

չտեսություն-ից
10:55, 22 Հունիսի 2010 տարբերակ, Artavazd (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Փառփլ, կամ Դիփ Փառփլ, կամ Խորապես Մանուշակագույն (անգլ.` Deep Purple) - վաստակավոր բրիտանական երաժշտական համույթ, ղեկավարությամբ ժողովրդական արտիստ, Հայաստանի պատվո շքանշանի դափնեկիր Յան Գիլանի: Վերջին տարիներին Փառփլները սովորություն են սարքել առիթ ու անառիթ գալ Հայաստան, առաջնցելով հանրապետության ջագի-ջուգի ռոքերների հրճվանքն ու հիացմունքը և քյառթու գագո սափիենսների զայրույթը:

Հայերն ու փառփլները

Կարգին տղեքը` մեր համար

Վաստակավոր երաժիշտ, ամենախոր մանուշակագույն երգիչ-երգահանը Մեծ Բրիտանիայի թագավորության Յան Գիլանն առաջին անգամ այցելել է մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքը հեռավոր 1990 թվականին: Ավելին, ժամանելով Հայաստան, Գիլանը մեկի փոխարեն երկու համերգ է տվել Մարզահամերգային համալիր: Նրա` այսչափ բարեսրտությունը կապված էր 1988-ի երկրաշարժի հետ` տղեն լավություն էր ուզում աներ, ու մերսի իրան դրա համար: Բայց էդ էլ դեռ սաղ պատմությունը չի բնավ: Դրանից հետո մի քանի ուրիշ կարգին տղեքի հետ (վաստակավոր երաժիշտ-կիթառահարներ Թոնի Այոմու, Բրայան Մեյի, Ռիչի Բլեքմորի, Դևիդ Գիլմորի և այլոց) Յանչոն ձայնագրել է The Earthquake Album ալբոմը ու սաղ գումարը փոխանցել երկրաշարժից տուժած հայ ազգին:

Մենք` կարգին տղեքին

20 տարի անց հայերը հանկարծ հիշեցին, որ 20 տարի առաջ մի շարք կարգին տղեք իրանց լավություն են արել, ու հասկացան, որ լավության տակից պետք ա դուրս գալ: Ու տենց, Mediamax ընկերություն-ախպերությունը վերցրեց իրա վրա էդ առաքելությունը ու տենց ստեղծվեց Armenia Grateful to Rock (Հայերը ռոքի ցավը տանեն) ակցիան: Ակցիայի իմաստը կայանում էր նրանում, որ կարգին տղեք Գիլանն ու Այոմին գան Հայաստան ու հայերը իրանց տեսնեն, քանի իրանք սաղ են: Տենց էլ եղավ, տղեքը եկան, հայերը իրանց տեսան, ուտուշ-խմուշ եղավ, մեդալներ տրվեցին, բոլորը մնացին գոհ ու երջանիկ:

Գիլանի երրորդ հայտնությունը

Շնորհակալությունն ընդհունելով հայ ազգից, որոշ ժամանակ անց Գիլանը երրորդ անգամ հայտնեցավ հայ ազգին` այս անգամ ելույթ ունենալով Օպերայի և ձյուդոյի թատրոնի բեմին (մեկի տեղ` երկու անգամ), Փառփլի եգրերը տժժցնելով սիմֆոնիկ նվագախմբի հետ` 2010 թվականի մարտի 25-26-ին: Այս ԿՄ-ականը, օրինակ, համերգից խիստ գոհ էր: Ինչպես և մյուսները, որոնք իրար տեսնելուց ասում էին` "ձեր Գիլանը շնորհավոր": Կենդանի Մայտանն ընդհանրապես մարտի 24-27 ընթացքում դիփ Փառփլ էր: Ոմանք, սակայն, այդ համերգին չհասան, փոխարենը սպասելով նույն թվականի մայիսի կայանալիք Գիլանի չորրորդ հայտնությանը, այս անգամ` Խորապես Մանուշակագույն այլ երաժիշտների հետ: Մինչ այդ, սակայն, բոլորը ցխվել էին Գիլանի ելույթից Շանթ հեռուսուտաընկերության եթերում երևալուց: Մյուս կողմից, ՀայՍուպերՍթար Սուրոն ստացավ անմոռանալի տպավորություններ Յանչոյի հետ տժժալուց: Բայց դե, ասենք, ո՞վ չէր ստանա:

Գիլանի չորրորդ հայտնությունը

Փառփլները ժողովրդական բանահյուսության մեջ

Դիփս էլ փառփլ ենք

Լեգենդը պատմում է հետևյալը. 1990 թվական, ցուրտ&մութից հինգ պակաս, էս փառփլները տժժցնում են Համալիրում, հետո գնում են ռազդիվալկա մի հատ պլան շունչ քաշեն: Մեկ էլ մի հատ քյարթ ա մտնում, սենց թարս նայում ա, ասում ա` "Ապե, ստե ձեզնից ով ա՞ Փառփլը՞": Էս տղեքը զարմացած իրար են նայում, մեկ էլ Գիլանը ասում ա` "Բրատ, մենք ստե դիփս էլ փառփլ ենք":

Դիոյի վերջին խոսքը

Գիլանի ու Փառփլի չորրորդ հայտնությունից մի քանի օր առաջ իր մահկանացուն կնքեց մեկ այլ կարգին տղա` Ռոնի Ջեյմս Դիոն, որը Գիլանի, Այոմու, Բլեքմորի ու այլ կարգին տղեքի մոտիկ ընգերն էր: Լեգենդը պատմում է հետևյալը. Դիոն պառկած է մահճակալին, գիտակցում է, որ սեքսը, դրագզը և ռոքնռոլը եկել են իրան տանելու այնտեղ, ուր կան Ջոնը, Էլվիսը, Ջիմը, Ջենիսը ու Ջիմին, ուժերը քիչ-քիչ հեռանում են: Շուրջը հավաքված են մոտիկ բարեկամները: Շունչը փչելուն մնացել են հաշված վայրկյաններ: Դիոն մի կերպ գլուխը բարձրացնում ա, հավաքում ա վերջին ուժերը ու ասում ա` "Համալի~ր...": Ու վերջ:

Հղումներ