Տրանսլիտ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Տրանսլիտը կոտրելով վիրտուալ աշխարհի սահմանները ներխուժում է օֆ-լայն, շնորհակալություն տաղանդավոր ռեկլամշիկներին

Տրանսլիտ (ռուս.` транслит, транслитерация)` հայոց ինտերնետների մեծագույն չարիքներից մեկը, գոյությունը պայմանավորված է մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով:

Նախապատմություն

Ռեֆերատների սայտը ասում ա, որ տրանսլիտը ոչ լատինատառ տեքստի փոխանցումն ա` լատինատառ գրառումով: Օգտագործվել կարող են նաև ստեղնաշարի վրա առկա այլ նիշերի օգտագործում: Հայ իրականության մեջ տրանսլիտը ներխուժել է միաժամանակ ինտերնետների հետ` մարդիկ արդեն կարող էին էլեկտրոնային նամակներ գրել/ստանալ արտասահմանում գտնվող ծանոթ/barekamneric, սակայն Մեսրոպատառով գրելը անհնար էր: Սկզբում նենց շատ չէր օգնում նույնիսկ ԿՎաղարշապատը ԿԴվինը: Արդյունքում, մի քանի տարվա ընթացքում տրանսլիտը ապրեց աննախադեպ զարգացում:

Տրանսլիտը հայոց ինտերնետներում

Հայոց ինտերնետային իրականության մեջ հանդիպում են Վիկիպե ձյային անհայտ այլ կիրառություններ, օրինակ` ոչ ռուսերեն տեքստի граруме кирилицайов, инчпес наев պեռեդաչա ռուսսկովը ծեքստը նե առմյանսկիմի բուկվըմի:

Կիրառություն

Այսօր արդեն կա հնարավորություն ինտերնետներում առանց հոգեկան ստրես ապրելու օգտագործել անկրկնելի հայոց գրերը, սակայն տրանսլիտի ավանդույթները աննկարագրելի խորը արմատներ ունեն, ասենք, Ադնակլասնիկում: Ֆեյսբուքում իրավիճակն այդքան ապազգային չէ բնավ (սրան մեծապես նպաստում է Սֆաթդավթարի հայերեն տարբերակի գոյությունը), թեև տրանսլիտի կիրառության օրինակներ այստեղ էլ կարելի է հանդիպել աջ ու ձախ: