Վուվուզել

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նրանք ունեն վուվուզել և գիտեն, թե ինչպես այն օգտագործել
Blow my vuvuzela

Վուվուզել - դուդուկի հարավաֆրիկյան հեռավոր բարեկամ, ՀԱՀ-ում կայացած փուտբոլի աշխարհի առաջնության ամենահիշվող օբեկտը:

Ակունքներ

Վուվուզելս փչես. ակունքները հայոց ինտրնետներում

Վիկիպե-ձյան պնդում է, որ վուվուզելի նախատիպերը առաջացել են Մեքսիկայում, սակայն այժմյան` կործանարար տեսքը ստացել են ՀԱՀ-ում: Նույն այդ ռեֆերատների սայթը տեղեկացնում է, որ "վուվուզելա" Զուլուների լեզվով նշանակում է "վուվուել": Ասենք, հազիվ էլ էդքան էլի:

Ֆրանսիայի հավաքականի այս կյանքիկ երկրպագուն հաստատ թույն վուվուզել կփչի
"Վուվուզե՞լ, թե չվուվուզել" ինքն իրեն հարցնում է արքայազնը Դանեմարքիո (aka Մել, Գիպս)
Դիեգո Մարադոնան բացահայտում է վուվուզելի օգտագործման նոր եղանակ

Ընդհանուր բնութագիր

Ինչպես նշվեց, վուվուզելը հանդիսանում է մեր հայեցի դուդուկի բարեկամը, սակայն ի տարբերություն ծիրանափողի, հնչում է ոչ թե "Գլադիատոր" և "Արյունոտ ադամանդ" ֆիլմերում և Դիփ Փառփլի Vuvuzel ot the Water Ռիվա Եվասի` Եվրավիժումին հնչած Apricot Stone ("Ծիրանաքար") երգում, այլ Հարավաֆրիկյան հանրապետության մարզադաշտերում, մասնավորապես` Փուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Գլխավոր առանձնահատկությունն այս ինկվիզիցիայի զենքի երաժշտական գործիքի կայանում է նրանում, որ մի քանի տասնյակ հազար երկրպագուներ միաժամանակ, բայց առանց որևէ կարգի ուղղակի փչում են էդ անտերությունը, ինչի հետևանքով առաջանում է ճանճերի էն տհաճ տզզզզզոցի զգացմունք, և բնավ ոչ մի պոեզիա, տիպիկ անասնապատում: Եվ պայքարել վուվուզելի վկաների դեմ անհնար է: Որովհետև հարավաֆրիկացիներն ունեն վուվուզել և գիտեն, թե ինչպես այն օգտագործել:

Վուվուզելը հայոց ինտերնետներում

Վուվուզելս փչես

Բնականաբար, վուվուզելը չէր կարող դավադիտ չանել հայ ֆուտբոլասերներին: Աշխարհի առաջնության առաջին իսկ խաղերից հետո ինտերնետներում սկսեցին հայտնվել բողոքներ այդ ոչխարության դեմ: Այսպես, 2010 թվականի հունիսի 15-ին ֆեյսբուքում հերթական բորբոքված քննարկման ժամանակ հայ օգտագործողներից մեկն առաջարկել է շրջանառության մեջ մտցնել "Վուվուզելս փչես" հայհոյանք-արտահայտությունը: Անսպասելիորեն, դրանից հինգ օր անց աշխարհի մյուս ծայրում` հունիսի 20-ին հարավաֆրիկյան Նելսփրույթ քաղաքում` Իտալիա-Նոր Զելանդիա հանդիպման ժամանակ մի սևամորթ երկրպագու ի ցույց աշխարհին հանեց տրանսպարանտ, որի վրա գրված էր` BLOW MY VuVuZELA: ՎուՎուԶԵԼՍ ՓՉԵՍ այսինքնս: էտը իլի սուձբա իլի ծելեպածիա (Հարկ է նշել, որ իտալացիք իսկապես փուտբոլ խաղալու փոխարեն 90 րոպե զբաղված էին վուվուզել փչելով: Այլաբանորեն, իհարկե):

Կիրառություն

Սուլեյմանյան սթայլ

Վուվուզելի զանազան կիրառությունները բացահայտելու գործում մեծ ներդրում է ունեցել ռադիովանեցի Արման Սուլեյմանյանը ֆեյսբուքում: Ընդ որում, հեղինակը պնդում է, թե համաձայնեցրել է իր աֆորիզմները Լեզվի տեսչության հետ: Ահա վուվուզելի հայեցի օգտագործման մի քանի կարկառուն օրինակ.

Մի հատ հարևան ունենք, ոնց որ վուվուզել լինի:-)
Ինչ ես վուվուզելի նման թթվել ականջիս?
Հորտ վուվուզելնա ինչա?
Հո կնիկ չի, ոնց որ վուվուզել լինի, ասող, խոսող, բայց հիմնականում ղժղժացող:-Ճ

Այլ կիրառություններ

Վուվուզե՞լ, թե չվուվուզել:
վուվուզեմ քեզ

Ֆեյսբուքում հենց նոր բոցեց Զլոյանը ( ծիտելով արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին).

Ես իմ անուշ ՀԱՀ-ի վուվուզելի ողբանվագ ձայնն եմ սիրում:

Եվ կրկին Զլոյան.

Մի վուվուզեք և չեք վուվուզվի:

Կոմրադ Խլուրդը օգտագործում է վուվուզելը ասացվածքի մեջ.

Ալերգիայի դեմ դեղ խմած աշխատելը նման է վուվուզել փչելով բանտից փախչելուն։

Վուվուզելը ժողովրդական բանահյուսության մեջ

Կարեն Անտաշյանը` "Վուվուզելներ" հորինելիս

Գրանիշ գրական բլոգի վարիչ և պոետ Կարեն Անտաշյանը, ոգեշնչվելով վուվուզելների մեղեդիներից ստեղծել է մի ամբողջ բանաստեղծական շարք` "Վուվուզելներ" վերնագրով: Առայժմ Ֆեյսբուքում հրապարակվել է շարքի առաջին` "Ես էշ գզող եմ" ստեղծագործությունը: Սակայն ամեն ինչ առջևում է:

Հղումներ

Ահա այդ վուվուկոճակը Յութուբում

Նաև

  • Վուվուզել փչելու էն իմաստով Հայոց աշխարհքումը աչքի է ընկել ականավոր (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սա ակնհայտ հեգնանք է!) հայ դերասանուհի Անժելա Սարգսյանը
  • Փոխաբերական իմաստով վուվուզել փչող է սուձյա-պիդառած Իտուրալդե Գոնսալեսը