«Սիսթըմ օֆ ը դաուն»–ի խմբագրումների տարբերություն

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
No edit summary
No edit summary
Տող 47. Տող 47.


===Պլաստիլինե Սիսթեմ===
===Պլաստիլինե Սիսթեմ===
 
Էս տարվա հայոց [[ինտերնետներ]]ի ամենափախած ու հավեսով իրադարձություններից մեկը Լիլիթ Արշակյանի ու Արմեն Տիրուտարյանի փախած կլիպն էր: Սիսթեմի ֆանատները իրանց հավեսով դրել ու պլաստիլինից կլիպ են նկարել Kill Rock'n'roll երգի վրով: Հատկանշական է, որ ՍՕԱԴ-ի երկու սիարահրները ծանոթացել են [[Ֆեյսբուք]]ում (ահավասիկ [http://yerevan.ru/2010/08/03/plastilinovyj-soad-ot-lilit-i-armena/ պրուլինկ]):


===Սերժ-կոնֆերանս===
===Սերժ-կոնֆերանս===
Տող 55. Տող 55.


==Հղումներ==
==Հղումներ==
* [http://www.youtube.com/watch?v=dGHvFulsbHg&feature=player_embedded Kill Rock'n'roll]` Սիսթեմի ֆանատների Լիլիթ Արշակյանու և Արմեն Տիրատուրյանի ձոնը` պլաստիլինից սիրողական կլիպի տեսքով: Հալալ ա:
* [http://www.youtube.com/watch?v=dGHvFulsbHg&feature=player_embedded Kill Rock'n'roll]` Սիսթեմի ֆանատների Լիլիթի և Արմենի ձոնը` պլաստիլինից սիրողական կլիպի տեսքով: Հալալ ա:
* [http://www.youtube.com/watch?v=ymePULvR8GI Աբոն երգում ա Չոփ Սուին], խնդցնում ա [[:Ճ]]ՃՃ
* [http://www.youtube.com/watch?v=ymePULvR8GI Աբոն երգում ա Չոփ Սուին], խնդցնում ա [[:Ճ]]ՃՃ

12:50, 11 Օգոստոսի 2010-ի տարբերակ

Սիսթեմը որպես սիրված երգիչ-երգչուհի Արամեի ֆանատկեքի գիշերվա երազ

Սիսթըմ օֆ ը դաուն (անգլ.` System of a down)` հայեցի ռոք-նվագախումբ, ծնած և մեձցած Լոսի հայոց համայնքում: Բաղկացած էր Ջոնից, Դարոնից, Սերժից ու Շավոյից: Առավել հավեսով տժժցնում էին 2000-ականների սկզբին` Toxicity դարակազմիկ ալբոմի երգերով: Շատ են սիրում հայրենիքը, ակտիվորեն պայքարում են Medz yeghern-ի ընդունման համար: Բայց ունեն մեծ վատ կողմ` էսքան տարիների ընթացքում տենց էլ ոչ մի անգամ համերգ չտվեցին Հայաստանում: Ներկայիս պահին գտնվում են հայաթուսի (hiatus) վիճակում, ասել է թե` հոգնել են իրարից, առանձին են երգում-նվագում:

Պատմութեուն

Ակունքներ

ահա այսպես

Համաշխարհային ռոքի ամենահայեցի խմբի էմբրիոնը ստեղծվել է ցուրտումութին` տաք ու լուսավոր Օմերգայում 1993 թվին: Էմբրիոնը` Soil խումբը հեղինակել են Սերժ Թանքյանն ու Դարոն Մալաքյանը: Տղեքը հանդիպել են ձայնագրման ստուդիայում, հետո` կարճատև զրույցից հետո ջոգում են, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են: Դե, համ էլ` մի բուռ հայ ենք էլի, պիտի իրար հետ մնանք: Մի քիչ ավելի հետո Սերժն ու Դարոնը ծանոթանում են Շավո Օդաջյանին, որը դառնում է խմբի բասիստը: Մի քիչ էլ հետո տղեքին միանում ա Ջոն Դոլմայանը ու Սիսթեմի կազմը ստանում ա վերջնական տեսք: Ինչպես պատմում է ռեֆերատների սայտը, խմբի անդամների ընկերները պնդում են, որ` հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը: Բոլորն ծնվել են Հայի ընտանիքում:

Անվանում

Քյարթերը հաճախակի տժում էին Սիսթեմի ֆաների վրա` "Սիսըմ օֆ ը դաունը դաունների համար ա, պհա-հա-հա-հա": Մինչդեռ խմբի անվանումը ունի իր յուրովի պատմութեունը: Երբ որ տղեքը որոշեցին Soil-ի տեղը նոր բան հորինել, նրանք հիշեցին, որ Դարոնը բանաստեղծութեուն մը ունի, որ գգոչվե Victims of a Down: Vicitms-ը փոխեցին System-ի ու տենց: Բառացի որ թարգմանես, կստացվի "Դաունի համակարգը", բայց դե եսիմ...

ՍՕԱԴ

Almost famous

1998-ին Սիսթեմենք ձայնագրեցին առաջին ալբոմը` System of a Down: Ձայնագրեցին ու ձայնագրեցին, մեզ ինչ: Այ երբ որ 2001-ին ձայնագրվեց երկրորդ ալբոմը` դարակազմիկ Toxicity-ն, այ էդ ժամանակ խմբի մասին սկսեցին խոսալ շատերը ու լուրջ դեմքով: Ալբոմը իրապես լավն է, իսկ Aerials բալադը դարձավ խմբի անձնական Yesterday-ը: Հաջողության համար պետք է նաև շնորհակալություն հայտնել վաստակավոր պրոդյուսեր Ռիք Ռուբինին (չշփոթել Վանեցի Ռուբինի հետ!): Շնորհակալություն Ռիք:

Թոքսիսիթուց հետո և հայաթուս

Toxicity-ց հետո տղեքը ծնեցին Steal This Album և Mezmerize/Hypnotize դիսկերը: Երկրորդ դեպքում, ի դեպ, արդեն զգացվում ա, որ Դարոնը խանդում ա նրան, որ System of a Down-ը ասոցացնում են զուտ Սերժի հետ, որովհետև երգերի համարյա կեսի կատարողն ու հեղինակը Դարոնն ա: Օրինակ` Lonely Day բալադը, որը Հայաստանին մեջ դարձավ խմբի երկրորդ խիստ լայն հայտնի երգը: Երկու ալբոմներն էլ վատը չեն, բայց Սիսթեմը արդեն էն չէր: Ի վերջո, տենց մի քանի տարի առաջ սրանք ասեցին, որ հայաթուսի մեջ են: Այսինքնս, հանգստանում են իրարից: Ու տենց մինչև հիմա: Բայց բոլոր հարցազրույցներում նշվում ա, որ շուտով երևի կհավաքվեն նորից:

Երաժշտական արժեքը

Լուրջ մարդիկ լուրջ կասկածներ ունեն ՍՕԱԴի մեեեեծ երաժշտական արժեքի վերաբերյալ: Հատկապես նրանք, ովքեր տեսել են տղեքին բեմում, պնդում են, որ իրանք նվագել չգիտեն: Ու որ իրանց հաջողությունը աշխարհում պայմանավորված էր ճիշտ պահին ճիշտ տեղում լինելու հետ: Ու որ հայերը իրանց սիրում են, մենակ որովհետև իրանք հայ են: Ֆեյսբուքի մի ցանցառ նույնիսկ մատնանշել է, թե` ծիտատ. "Serj Tankyan@ QAQ muzikant e": Բայց մեկ ա, Սերժը հենց եկավ Հայաստան` սաղովի լցվեցին Համալիր:

Սիսթեմն ու ՀՀ-ն

Սերժը երկրպագուների հետ Երևանում 2005 թվին: Համերգ չեղավ, իհարկե

Հայաստանում Սիսթեմի երկրպագուների թիվը կտրուկ աճեց Toxicity-ից հետո, այսինքնս 2000-ականների սկզբներում: Շատերը իրանց պատով էին տալիս Chop Suey-ն լսելուց, բայց առավել շատ էր լսվում Aerials-ը: Էդ երգը սիրում էին նույնիսկ սենց ծիծակ հանգնող ու սալիդնի մուզիկա նախընտրող քյառթերը: Ինչպես նշվեց վերը, հաջորդ նման հաջողություն ունեցող երգը Սիսթեմի Lonely Day-ն էր Hypnotize-ից: Դեռ 2002-ից, երբ հայկական համերգային կյանքի ամենավառ իրադարձությունը Իրինա Ալեգրովային կամ Ավրաամ Ռուսսոյի ելույթն էր Հրազդան մարզադաշտում, հայոց ջագիջուգիների ռոքի սիրահարների շրջանում սկսեցին լուրեր տարածվել SOAD-ի գալիք համերգի մասին: Շատերը սրբորեն հավատում էին, բայց մեծ մասը ռեալիստ էր: Բացի այդ, այն ժամանակ Փառփլի նման տղեքը դեռ շաբաթը մեկ չէին գալիս, որ ասեին` դե հա, արդեն ռեալ ա: Բայց: Հենց էն ոռի վախտերով բոլորը սպասում էին, որ գոնե Սիսթեմը սաղ ռաբիզաքյարթագագոսափիենսներին ինադու կգա ու մի այլ կերպ կտժժցնի: Բայց ամեն անգամ ֆանատները իրար ասում էին` Դե մյուս ամառ երևի, Հա, մյուս ամառ դաժե, ինքան գիտեմ, պիտի Օզզիի/Ջեյմս Հեթֆիլդի հետ գան ու տենց:

Սիսթեմի տղեքը Հայաստան ի վերջո եկան` մեկ թե երկու անգամ, բայց ուղղակի, որպես տուրիստ: Հանդիպեցին մի քանի ֆաների հետ, ուրախացան ու գնացին: Ասում են թե էդ ժամանակ ասեցին, որ համերգ կտան, եթե վստահ լինեն, որ մի հազար հոգի գոնե կհավաքվի: Միտք կա, որ հաստատ կհավաքվեր, եթե իրանք գային ու համերգ տային: Ասում են, որ էն ժամանակ համ էլ Հայաստանում չէին կարա մարդավարի զվուկ դնեին, իսկ իրանք նենց թույն զվուկի կողմնակիցներ են: Չեն հասկանում, որ էն թվերին մեզ ուղղակի կդզեր, որ իրանք գային Հայաստան ու մի ձև նվագեին/երգեին: Թե չէ ստացվում ա ընդեղ Ամերիկայում Եղեռնի մասին են գոռում, հայերեն երգեր են երգում, բայց Հայաստանին վրա թքաձ մը ունեն, խայտառակ անելով մեզ, ասենք, թուրքերի մոտ:

Elect the Dead Symphony-ի ֆիլմը բա չէ` համերգը Երևանում, մեյդ բայ Արա Ասլանյան

2005 թվին Սերժը Հայաստան եկավ մենակով: Ասում են` Վանաձորից հարս տանելու նպատակով: Ոնց որ թե հարսին տարավ: Ընթացքում նաև հասցրեց լուրջ դեմքով զրուցել արտգործնախ Վարդան Օսկանյանի հետ ու հեռանալ առանց համերգի մասին մի խոսք ասելու:

2007-ին Երևանում ցուցադրեցին Կառլա Կարապետյանի Screamers վավերագրական ֆիլմը` Medz yeghern-ի մասին: Երաժշտությունը Սիսթեմինն էր, համ էլ ֆիլմի հերոսներից մեկը Սերժի պապիկն էր: Սերժը ոչ պրեմիերային եկավ, ոչ էլ հետո Ոսկե Ծիրանին:

2010-ին Հայաստանում կենդանի համերգի տեղ ցուց տվին Սերժի Elect the Dead Symphony համերգը` կինոՄոսկվայում: Ու ինչքան չխնդրեցին ֆանատները, որ գոնե պրեմիերային ուղղակի գա, նստի մեր հետ` չեկավ: Դրա փոխարեն Սերժը իրա պադդերժկան արեց Թեղուտի անտառի կյանքի համար պայքարողներին: Դե լավ ա, բայց համերգը կխանգարե՞ր:

Ի վերջո, 2010 թվականի օգոստոսի 12-ին Սերժը բաշարեց իրա տուրում արանք գտնել ու մի օրով գալ Երևան: Շնորհակալություն, Սերժ:

Սիսթեմը հայոց ինտերնետներում

Serj Tankian. Live in Yerevan: Չէ~ հա!

]

Հայոց ինտերնետներում Սիսթեմին ու Սերժին վերաբերվում են մոտավորապես նույն կերպ, ինչպես օֆ-լայնում: Ոմանց ներվերին ազդում են, ոմանք դեռ երկրպագում են: ԿՄ-ում, օրինակ, կա Սիսթեմի երկրպագուների համայնք: Գումարած դրան Սերժի համերգի փիառով զբաղվող կոմրադուհի Մուն-Լուսինը ուղղակի սերժակոխ արենց ԿՄ-ի ու Ֆեյսբուքի յուզեռներին: Այդ կապակցությամբ ցանցառ Zhirair Terzyan-ը սպառնաց ֆրենդաուբոռկայի ենթարկել սերժասպամեռներին.

Ուշադրություն բոլորին ու մանավանդ Lusin Moon Paravyan-ին: 
Եթե մի անգամ էլ սերժ տնգլյանի համերգի մասին սպամ անեք անմիջապես սիկ-սիգարետ կլինեք ընկերներիս ցուցակից: 
Հարցեր կան?

Պլաստիլինե Սիսթեմ

Էս տարվա հայոց ինտերնետների ամենափախած ու հավեսով իրադարձություններից մեկը Լիլիթ Արշակյանի ու Արմեն Տիրուտարյանի փախած կլիպն էր: Սիսթեմի ֆանատները իրանց հավեսով դրել ու պլաստիլինից կլիպ են նկարել Kill Rock'n'roll երգի վրով: Հատկանշական է, որ ՍՕԱԴ-ի երկու սիարահրները ծանոթացել են Ֆեյսբուքում (ահավասիկ պրուլինկ):

Սերժ-կոնֆերանս

Լուսին, դե հերիք ա էլի! Սերժը` Ավատարում, այստեղից

! Ինտերնետներում բողոքի ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ պարզվեց, որ Թանքյանի նախահամերգային պրես-կոնֆերանսը պետք է ինչ-որ խիստ սահմանափակ ֆորմատով անցնի: Մասնավորապես, ծիտատ այստեղից` "Պարզվում է, հավատարմագրման հայտում պետք է նշել այն հարցերը, որոնք լրատվամիջոցը ցանկանում է ուղղել Սերժ Թանգյանին: Բայց սա դեռ ամենը չէ. Deem Communications-ը նշում է, որ “ժամանակի սղության պատճառով երգիչը կարող է պատասխանել միայն իր կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի”": Հայոց ժուռնալիստներից շատերը, բնականաբար, նեղվեցին, չնայած, որ տեղեկատվություն հայտնվեց, թե Սերժը ժամանակին ինչ-որ նեղացել ա ինչ-որ տեղացի ժուռնալիստից ու տենց հիմա վախվորած ա:

Հղումներ