Հայկական սերիալներ

չտեսություն-ից
15:19, 22 Մայիսի 2022 տարբերակ, Doshirak3D (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հայկական սերիալներ - ուտոպիական հասկացություն, որի տակ մարդիկ հասկանում են անիմաստ տփոցի, գոռգռոցի, դեբիլիզմ ու անչափ անասունությունների հավաքական։

Դրանց էությունը

Ըստ էության, ՉԿԱ։ Այս սերիալները հիմնականում անիմաստ են, և նախատեսված են այդտեղ նկարվող դերասանների հացն ու ջուրը լինելու համար։ Իրենց սյուժեներով և կերպարներով իրենք անկապ են ու վավաշոտ, դրա համար էլ ոչ մի սերիալ նորմալ չի հիշվում․ դիտորդը սերիալի ավարտից մոտ 1-2 ամիս հետո կմոռանա դրա գոյության մասին։ Էս երկրում սերիալները սովորական երևույթ են, որոնց նկարահանումը և սցենարի հորինումը շատ ժամանակ չի քաշում։ Դերասանների կեսը հանդիսանում են փողոցից գտնված դեմքեր, որոնք հավատում են հետևյալ առաջարկությանը․ "Ուզո՞ւմ եք նկարահանվել սերիալում / Ուզո՞ւմ եք դառնալ հայտնի"։ Մի քիչ էլ ինչ-որ տեղ հայտնի դեմքերը պահանջում են կլորիկ հոնորար, որը հեռուստատեսությունները կարող են վճարել։ Նրանք գիտեն որ իրենց ստեղծածի ընթացքում այդ փողը կհանեն։

Հայկական սերիալները չունեն լավ սցենար, սյուժե, ռեժիսորներ... չեն կարող այնպես անել, որ կինոյի ամեն մի րոպեն լարված նայես. Ամեն ինչ անում են միշտ սահմանափակ տարածության մեջ, կամ տուն, կամ գրասենյակ, ուրիշ ոչ մի տեղ... հա մեկ էլ հիվանդանոց, որը շատ ավելի քիչ է հանդիպում: Մի թեման շատ են երկարացնում: Էն բաները, որոնք կարան 5 սերիայում անեն, 20 սերիայում են տեղավորում: Դերասանները համարյա միշտ նույնն են: Խոսակցության թեման միշտ նույնն ա:

— Ավելի կարճ ու կոնկրետ (պրուֆֆ)

Ամենաանասուն սերիալները

Եթե ընդհանրացնենք, ապա բոլորն էլ ամենից ամենաներն են։ Բայց սելեկտիվ կերպով եկեք նշենք ամենաականավոր քյալիզմները։