Կեցցե հնդկահավ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Կեցցե հնդկահավ !!

Կեցցե հնդկահավ!` քաղաքական մեմ, որը ծնվել է Թուրքիայի մանթռաժի և ջուջուլի թարգմանչի համատեղ ուժերով` ֆեյսբուքի էջերին:

Քաղաքական ենթատեքստը

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիո Ազգային ժողովի ստորին պալատը ընդունեց օրենք, ըստ որի Հայոց Ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիայի մոտ սկսվեց գլխացավ, որի արդյունքում Ֆրանսիո ուղղությամբ լիքը փիս բառեր ուղղարկվեցին Տառկանի հայրենիքից:

Նեղված թուրքերը Ֆեյսբուքում

Ինչպես հայտնի է, Սֆաթդավթարը շատ հարմար տարածք է սրաչերի, քֆուրների ու տռոլինգի համար: Թուրքիո մեջ էլ գտնվեցան իձիոտներ, որոնք որոշեցին իրենց զայրույթը արտահայտել անվտանգ վիրտուալում: Ոմնա Ֆաթիհ Չիֆթչինը (Fatih Çiftçi) շատ, շատ օրիգինալ և խորամանկ գտնվեց, որոշելով հայերի պորտը դնել իրենց հարազատ մեսրոպատառով, ոչ թե մրցունակ որևէ լեզվով, կամ ասենք տրանսլիտով Հայերեն Հարցեր խմբի պատին: Բայց ինչպե՞ս Էրդողանի շարքային հպատակը գրեր հայերեն, առանց հայերեն իմանալու?? Ահա այստեղ էր, որ Ֆաթիհին օգնության հասավ Ջուջուլի թարգմանչաց ծրագիրը: Մեր հերոսը գրեց խնդրեց նրան թարգմանել Long live turkey !! Տղան այնքան իդիոտ էր, որ սեփական հայրենիքի թայթլը գրեց փոքրատառով, իսկ անգլերենում turkey-ն նշանակում է հնդկահավ:

Ֆեյսբուքահայերը շատ, ահավոր շատ ուրախացան, սքրինշոթը շեյրեցին շատերը, բոլոր ցանցային լրատվամիջոցները իրենց պարտքը համարեցին կիսվել մեմով իրենց ընթերցողների հետ, իսկ Հայերեն Հարցեր խմբի անդամները սկսեցին երկար ու հավեսով ոչ մի բան չհասկացող իձիոտի վրա: Ու տենց, մի քանի ժամ անց խեղճ Ֆաթիհը, որը քոմենթներում նաև փորձում էր ինչ-որ բաներ պնդել հարազատ թյուրքերենով, բայց հետո հուսահատվեց, ինչ-որ բան կասկածեց ու ջնջեց գրառումը: Բայց սքրին-շոթերը չեն այրվում!!

Մեմի մոդիֆիկացված տարբերակները

Հայտնի է, որ սփյուռքահայերը աշխարհքիս երեսին եղած սաղ տոներից ամենաշատը սիրում են Thanksgiving-ը (մերսիի օրը), քանզի.

  • Այդ օրը միլիոնավոր turkey-ներ գսպանվին

Նաև

Արտաքին հղումներ

Նկարներ