Կամո

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Գլամուռի և տրանսլիտի ծառա ԱՐՔԱ Կամոն

Կամո (նաև` Կամո Թովմասյան, Կամոբլոգի Կամո, Կամոբլոգ)` ռուսական հեղափոխության հայազգի ականավոր գործիչ Գեղարքունիքի մարզի մարզկենտրոն Գավառի նախկին անվանումը հայոց ինտերնետների և օֆ-լայնի գլամուռի պահապան: Ու տենց:

Էությունը

Մադոննային հաջողվել է լուսանկարվել Կամոյի հետ...

Կամոն ծնվել է 1980 թվին, աշխատում է որպես հայոց գլամուռի ծառան Արքան: Իր արքայական պալատը գտնվում է հայոց ինտերնետներում` հտտպ://կամօբլօգ.ամ հասցեով:

Գործունեությունը

...Նույն բախտին է արժանացել նաև Եվա Ռիվասը

Կամոյի հիմնական գործունեությունը ծավալվում է վերոհիշյալ բլոգում, որտեղ նա` կիրառելով լատինատառ հայերեն տրանսլիտ, պատմում է իր բազմաթիվ ֆանատներին օֆ-լայնում տեղի ունեցած tarva amenamec event-neri մասին, լցնում է յութուբից իրեն դզած տեսահոլովակները, լուսաբանում ծանոթ-բարեկամների հարսանիքները ու դնում իր ժուռնալիստական քաջագործությունները` հոդվածների տեսքով: Օֆ-լայնում Կամոն զբաղվում է գլամուռոտ ամսագրերի (El Style, Luxury, Design De Luxe և այլնս)գլամուռաշատ ֆոտոսեսիաների և նմանատիպ փառթիների կազմակերպմամբ, վերոհիշյալ գլամուռ ամսագրերի համար գլամուռ ինտերվյուներ և հոդվածներ է գրում (մի անգամ նույնիսկ շփվել է Սերժ Թանկյանի հետ): Բացի այդ, բուն բլոգը նենց հերիք չէր շարժվելու համար ու Կամոն հորինեց Kamoblog Magazine ու Kamoblog TV երևույթները:

Կամոյի լուսավոր կողմը

Ժամանակ առ ժամանակ Կամոն նկատում է ՀՀ տարածքում կատարվող իրապես արժեքավոր իրադարձությունները: Օրինակ` Հայաստանի Ամենակարևոր Լուսանկարիչի ցուցահանդեսը, մեկ ուրիշ ֆոտոցուցահանդես` թաց աստղերով (այո, թաց աստղերից մեկը ինքը Կամոն է), Ատոմ Էգոյանի վերջին ֆիլմի հասնելը կինոՄոսկվա ու իր նոր ֆիլմի նկարահանումները Երևանում (!!!!), Թանկյանի համերգը ու տենց: Էլի լավ ա:

Վայքու, քիչ էր մնում մոռանայինք: Ամառային սրաչի ամենա էն թեժ պահերին մեկ էլ էս մեր գլամուռ Կամոն մնաց-մնաց ու խառնվեց բազառին: Էն էլ ոնց: Տեղադրեց բլոգում ոմն դիզայներ SDG-ի կողմից արված մի ֆոտոշոպաշարք "YETE!" թայթլով, որոնցում վերարտադրվում էր Կամոյի տեսած երազը ապագա և վերջապես աստվածաշատ Երևանի մասին: Վանեցի Ռուբինի այցելություն չի արձանագրվել, բայց իր գործը շարունակողներ Կամոբլոգում այնուամենայնիվ հայտնվեցին.

ISK ES ETE LINEI MI QICH PASHTONAVOR kaMOIN MIANSHANAK DATI KTAI NMAN caxrakan nkarneri hamar>. 
AMEN BAN CHAPI MEJ A GEXECIK.... 

dzer chap u sahmany korcrel ek... ekeghecun tsaghrelov kpnum ek mer inqnutyany...
Կինո "Մոկսվան" քիչ ա, դրենք "Նաիրին" էլ ցխեք, սարքեք եկեղեցի

Խաղեր անվան հետ

Զանազան-զարմանազան գլամուռ ամսագրերում բազմապիսի հեղինակային նախագծերին անուններ հորինելիս, Թովմասյան Կամոն հաճախակի օգտագործում է սեփական անունը: Օրինակ` ԿաMobile, Կամոсутра և այլն: Մեր կողմից առաջարկում ենք հետագայում օգտագործել հետևյալ կռեածիֆ վերնագրերը` "Կամորթիր թողիր", "Հայաստանի Կամոնիստական Կուսակցություն":

Ասում ենք գլամուռ` հասկանում ենք Կամո, ասում ենք Կամո` հասկանում ենք գլամուռ
Հմմմմ...

Նաև

Կամոյին կյանք են բացատրում

Ինտերնետ տրաֆիկի հետ զբաղվող Alexa.Com-ը վստահեցնում ա, որ եթե "Դու հավանում ես Կամոբլոգը, դու Ադնակլասնիկն էլ համա կսիրես": Ասենք, առանց մեկնաբանությունների երևի:

Կամոն վստահ է, որ այս հոդվածը գտնվում է Վիկիպեձյայում:

Կամոն միշտ պատասխան ունի չուզողներին և վստահ է, որ վեհ ու ազգնվեր գործունեություն է ծավալել: