Ինտերնետներ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ծագումը

Բուշը և ինտերնետները:

Ինտերնետների ծագման մեջ մեծ դեր է խաղացել Ջորջ Բուշ Փոքրը, որը իր ելույթներից մեկում ասեց "I hear there’s rumors on the, uh, Internets…", որն էլ ինտերնետներում մեմի ծագման սկիզբը հանդիսացավ: Այդ ճակատագրական օրվանից հետո բլոգերում, տարբեր սոց ցանցերում և նեղ մասնագիտական դեղին էջերում սկսվեց օգտագործվել էս մեր ինտերնետներ արտահայտությունը:

Խոսակցական հայերենում, [սակայն], կա մի լեզվապտույտ (չգիտեմ` речевой оборот ոնց կլինի հայերեն ), որի էութունը կայանում է եզակի թվով առարկաները/վայրերը ներկայացնել հոգնակիով: Օրինակ` "Մեր տները Մասիվում ա", "Էսօր առավոտվանից տան պոլերն եմ մաքրում", "Արա դե Ամերիկաներում մեր աղջկերքի նման աղջկերք չկան էլի~" ու տենց: Առակս կցուցանե, որ նույն հաջողությամբ ինտերնետը կարող էր մուտացիայի հետևանքով ձեռք բերել ինտերնետներ տեսքը:

Առանձնահատկությունները

Էս մեր ինտերնետները պետք չի խառնել էն մի ինտերնետների հետ, որոնք ի տարբերություն սրանց ահավոր դիլխոր են ու իրանց դիլխորությամբ հետ չեն մնում նույնիսկ վիկիպեձյաից: Ինտերնետում հաճախ հանդիպում են նորություններ, հասարակական շարժումներին վերաբերող նյութեր, քաղաքականության մասին զռթուզիբիլներ և նման շատ այլ բաներ, մինչդեռ սրաչները, բլոգերը, չատերը ու ցանցառներին վերաբերող մնացած բաները լինում են ինտերնետներում:

Ինտերնետների տնաքանդ բնույթը

Զգուշացեք ինտերնետներից, այնտեղ սիկտիրում են:

Սակայն մյուս կողմից խորհուրդ է տրվում ինտերնետներ չգնալ, որովհետև ինտերնետներում լավ բան չկա, նենցա որ ինտերնետները տներ են քանդում, նույնիսկ նորակառույց և էլիտար։ Ինտերնետներում նեև սիկտիրում են: Մի գնացեք ինտերնետներ, ավելի լավ է գնացեք... Այս տեսակետի մասին ավելի մարմնամասն կարող եք ծանոթանալ այստեղ:



Ինտերնետները Հայաստանում

Ինտերնետների ծառայություններից ՀՀ-ում օգտվում է մոտ 190 հազար հոմո, գագո և այլ սափիենսներ (փրուֆլինկ): Կարող է թվալ, թե դա մի հսկայական ամբոխ է, սակայն հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը` համարյա երեք միլիոն, ապա երևում է, որ 6,4 տոկոսը զավեշտալի թիվ է: Միևնույն ժամանակ, կա պնդում, թե 300 հազար ՀՀ քաղաքացի իրենց ժամանակը դաժանաբար սպանում են Ադնակլասնիկում: Ինչ-որ մեկը սխալվե՞լ է: Ամենևին, պարզապես այդ 300 հազարից առնվազն կեսին դժվար է համարել ինտերնետ-յուզըր:


Նկարներ

Հղումներ