Գլխավոր էջ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.


Բարի գալուստ չՏեսություն,
մեմերի հանգրագիտարան
Այս պահին չՏեսությունում կա 201 հոդված

Ահավասիկ՝ չՏեսության ցանկը

Ո՞վ ենք մենք․․․ մեր կայքում...

չՏեսությունը - մեմերի հանրագիտարան է, համացանցային բանահյուսության հավաքածու. կարճ` չՏեսությունը մեմերի, բանահյուսության և այլևայլ բաների հանրագիտարան ա։ Ասենք, համացանցերը չափելուց դուք հանդիպել եք չբացահայտվածի՞, չգիտե՞ք ինչ է նշանակում գրկիր ինձ Շուշան, վուլգար ես Մուշեղ կամ էլ ոչ մի պոեզիա, ձգտում եք մի տեսակ ավելին իմանալ կյանքի, տիեզերքի և ընդհանրապեսի մասի՞ն, կամ էլ չէի՞ք ուզենա իմանալ, թե ինչու է Կամոն գրում տրանսլիտով, ինչպե՞ս ճիշտ օգտագործել վուվուզելը, ինչով է վտանգավոր ԳՈՌնի առյոլը, ինչ իմաստ ունի ՏիկՏոկում վիդեոներ նայելը և ինչով ա Ադնակլասնիկը զիջում Ինստագրամին, ապա համեցեք և կարդացեք։

Կարող եք նաև կիսվել: Այո, Դուք կարող եք ավելացնել յուրաքանչյուր հոդվածի մեջ, կամ ստեղծել նորը, ինչպես վիքիպեդիայում։ Սակայն, ի տարբերություն վիքիպեդիայի, մենք նպատակ չունենք գրել ամեն ինչի մասին և չենք ուղղորդվում զավեշտական «կարևորություն» ու «հանրագիտարանություն» չափանիշներով։ Այսպիսով, մի հապաղեք: Միայն թե խնդրում ենք, առանց խուճապի և ահավոր մոլեռանդության։

Կարո՞ղ եմ ես հոդված գրել

Ըստ Մարքսի, իհա՛րկե։ Բայց սկզբում, մինչ ինչ-որ բան անելը, խորացեք կանոնների և պրոյեկտի նկարագրության մեջ։ Նրանք կզարմացնեն ձեզ լակոնիկությամբ։ մի երկու բան ճշտենք թե ինչ ՉԻ կարելի (կամ պետք չի) ստեղ գրմշտել, եթե ՝

  • Թեմա ա, որի մասին ոչ ոք ձեզնից և մոտիկ ընկերների խմբից, հոտից, շրջապատից, ոհմակից, կամ երամից բացի չի լսել։ (եթե ուզում ես գրես, բաստարդ, տառապի՛ ու ներկայացրու փրուֆլինկ
  • Գրածդ հոդվածը բնավ բեսամթ լուրջ ա կամ պարունակում ա վհատ տրտում գրաֆիկներ և դիլխոր գիտականոտ բառեր:

Հիմա, կարևոր մամենտ․ թուղթ ու գրիչը վեկալ ու գրի մոտդ ռեցեպտը ՝

  • Հոդվածդ պիտի Ճշմարտություն քարոզի. պիտի արտացոլի գոնե մեկ կտրվածք։ Մենք կարևորում ենք տեղեկատվության ճշմարտությունը: Եթե մեմը ենթադրում է որևէ պաշտոնապես ոչ ճշմարիտ նյութ, ապա այդպես էլ գրեք։
  • Հոդվածը պետք ա հասկանալի լինի ոչ վեհ օրհնյալներին (ԲՈԼՈՐԻՆ)։
  • Տեքստիդ էությունն ու իմաստը պետք ա լինի ակներև, հասկանալի, և ինչքան արագ, այդքան լավ։ Խոհերը և հումորը, այսպես ասած, չեն խանգարի։

Մենք այնուամենայնիվ գրում ենք այն երևույթների մասին, որոնք քիչ թե շատ հայտնի են և կրողների թիվը մեկ հոգուց մի տեսակ մեծ ա։ ։Ճ Այդպիսի բաներին ասում են ՝ մեմ։ Փաստորեն՝ գրեք, սակայն միմիայն այն դեպքում, եթե իրոք ունեք գրելու։ Եվ այո, այն, ինչ գրված է չՏեսությունում բնավ ասնավանի չի։

Առայժմ այսքանը։ Ինչեւէ։ Դուխո՛վ, ոնց ասում ա (:...

Կարող եք սկսել ծանոթությունը պատահական էջ այցելելով։