Քյարթ

չտեսություն-ից
16:23, 6 Ապրիլի 2024 տարբերակ, Doshirak3D (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Քյարթ (հայ․ քյառթ, քյարթուշ, գողական, լավ տղա, խառոշի, ռուս․ гопник, гопота) – այս երկրում տարածված երևույթ է, որտեղ հավաքված են հիմնականում տղերք, ովքեր ծնվել–մեծացել–կայացել են հայկական քուչեքում և փողոցներում, ապրել այդ կյանքով ու կերտել «կյանքի փորձ», որի միջոցով կարողանում են հարցեր լուծել, խորհուրդներ և ուղղություն տալ, հեղինակություն կերտել և այլ նմանատիպ հեքիաթային բաներ։ Ըստ էության, քյարթերը մեր պետության խայտառակությունն են, իսկ դե ֆակտո ՝ քյարթերը անխուսափելի երևույթ էին Հայաստանի ծանր անցյալի պատճառով։

Պատմություն

Առհասարակ քյարթերը առաջացել են դեռ սովետական միության դարաշրջանում, երբ այդտեղի բանտերում հավաքված էին «վառավսյոյ զակոններով» ապրող մարդիկ։ Նրանք թեպետ սխալներ գործել էին իրենց կյանքի ընթացքում, բայց նրանք գոնե ձգտել էին քավելու սխալները, միառժամանակ կրթությունից զուրկ մնալը դասակարգել էին տենց մի ինքնատիպ մշակույթի մեջ, որը մենք գիտենք որպես «գողական»։ Այդ գողական ձևաչափը մեր նզովյալ ու ամբասիր ժողովրդի մեջ դեռ չէր ամրապնդվել, քանզի գիտեք ԽՍՀՄ–ն էր, որտեղ պաշտում էին կիրթ լինելը, իբր։ Մշակույթի զարգացումը անցավ մեր ազգ 70–ականներից սկսած, երբ արդեն մի 20 տարի հետո իրենց որպես էկվիվալենտ, եկան ռուսաստանից չստացված գոպնիկները, որոնք էվոլյուցիա ապրեցին 90–ականներին դեպի քյարթեր։

Քյարթերը մեծամասնորեն իրենց ավանդույթները կերտում են ռուսական գոպոտան ու գողական էթիկան իրար հետ խառնելով, ինչի արդյունքում այդ ժամանակվա քյարթուները մոտավորապես նույն տեսքն ունեին․ կարճ կտրած մազեր (հատկապես մի թեթև երկար չոլկով, որպեսզի լավ տղեն ընդգծվի), սև ակնոցներ, սպորտային հագուստ (հայերեն ՝ спортивка), պպզված դիրք, սպիտակ նիվա և այլ աքսեսուարներ, որոնք միշտ քյարթը իրա հետ ուներ։ Պայթած թրենդը տարածվել էր ողջ Հայաստանով, ու նաև այդ ժամանակ քյարթերի մեջ սկսեց մասսամբ ներկրվել նորմալ լինելը, երբ դու այդ բաներին հետևում էիր, սակայն քո էությունը կարգին, դաստիարակված մարդ էր։ Դրա համար էլ կերտվեց ճիշտ գողականի կերպարը, որը ուղիղ համեմատական է նորմալ մարդու հետ (ոչ մի ուղեղի հարթաթաթություն, դեբիլոգիա, սնահավատություն, 9095946% ավանդապաշտութիւն ու տենց):

Իրենց աբոգեյին քյարթերը հասան 0–ական թվականներին․ իշխանականները բարձր զանգակատնից թքած ունեյին ժողովրդի վրա, ու իրենք էլ իրանց ձեռներով քարոզում էին սուտի գողականը – քյարթը։ Այդ վախտերի հատկապես երեխեքները մտածում էին թե քյարթ լինելը դա մի այլ կարգի առաջընթաց ու բարձրունք ա կյանքում․ լինել ծայրահեղ դեբիլ ու անել նմանատիպ դեբիլություններ էդի լավ ա։ Պպզել որտեղ պատահի, պահել որպես չոբանի հավատարիմ չոբան ու լինել քո արևին «ճշտին մեռած» հանդիսանում էր էդ թվերի թրենդը, որից ցավոք սրտի տուժում էր երկրի ցիվիլ զանգվածը․ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ ովքեր ունեյին հնարավորություն դառնալու ոչ միայն մարդ, այլ նաև նորմալ մարդ կամ ընկան այդ հոգնած ալիքի մեջ, կամ էլ լքեցին միջավայրը ՝ այլ տեղեր գտնելու իրենց ապագան։ Քյարթերը արդեն 0–ականների կեսերին գրավել էին ողջ ՀՀ տարածքը ու կայֆեր–կայծերով վխտում էին պարապության պես։ Ընթացքում քյարթերին բավարարելու համար անգամ տել–ա–վիզա՛րն էր ձգտում սարքել ուժեղ բաներ․ հիշենք Որոգայթը և նմանատիպ սեյրալները։ Նաև այդ բաների թողարկումից հետո ահագին բարձրացել էր ջահերի և մահի պահանջարկը, շնորհակալություն քյարթերին։

Տասական թվականներն էլ մեզնից շատերն են հիշում։ Էդ թվականների սկզբերին քյարթերը արդեն վաղուց հասել էին իրենց զարգացվածության պիկին, և քանզի փոխվում է սերունդը ու ինտերնետները սկսում են լինել ակտուալ, քյարթերն էլ են ինչ–որ տեղ զարգանում։ Իրենց ամենաուժեղ տարիքները թսկում են, զուտ որովհետև նրանք արդեն 20–քանիսից մեծ էին դարձել ու ժամանակն էր ընտանիք սարքելու։ Դրանցից շատերը ընթացքում կիսով չափ բուժվեցին և դարձան ընտանիքի հայր, ու իրենց վաղեմի ավանդույթները շարունակում են իրենց չստացված զավակները (որոշներինը ծնվում են խելքով ու նորմալ, դրա համար չեն էլ շարունակում սկի)։ 2016 թվականից ի վեր քյարթերի համախառն տեսքը սկսեց դեֆորմացվել․ կարճ մազերը փոխարինվեցին երկար սնկանման երևույթով, ինչից տհաճությունը ավելի բարձրանում է, թրաշ պահելը պարտադիր է դառնում, պպզելն ու աբորիգեններին բնորոշ բաներ անելը արդեն մոդա չի ու նրանք մասսամբ պահում են իրենց նորմալ մարդկանց պես։

Բարեբախտաբար հիմա քյարթ լինելը դարձել ա անցումային տարիքին հարիր բան, բայց ներքին քյարթը միշտ շարունակում ա հնի ավանդույթները։