Արթուր Պողոսյան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Артур Погосян
Arthur1.jpg
Место рождения Мартуни, Армения
Образование: Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике
Хобби: Астрономия

Արթուր Պողոսյան (ռուս. Артур Погосян)՝ հայ ազգի տաղանդաշատ զավակ,առաջին հայազգի կոսմոգնաց տիեզերաբժիշկ, ավելի հաճախ՝ խելքը գլխին ֆիզիկոսների գլխացավի և սիրտ թափելու պատճառ, սփյուռքնախ Հրանուշ Հակոբյանի պարապ վախտի խաղալիք, մի շարք հայ պաշտոնյաների դիմակը պատռող հրաշամանուկ, դոդոշոփից հեռու վարպետ, Բարոն Մյունհաուզենի հայկական հայելապատկեր, պատմության մեջ առաջին հանրահայտ բաշկիրահայը, NASA-ի միակ հույսն ու ապավենը, հայոց ինտերնետներում իրարանցում առաջացնող երեւակայական թռիչքներով տառապող կերպար։

Կյանքը

Հայաստանի դեսպանը տիեզերքում։

Մանկությունը

Արթուրը ցավոք ծնվել է Հայաստանում, Մարտունի քաղաքում։ Երեք տարեկան հասակում Արթուրի երազին է գալիս Գալիլեո Գալիլեյը, որը նրան պատգամում է պատանեկան տարիքում գնալ Իտալիա, ավելի կոնկրետ Պիզա, եւ կանխատեսում է տասնհինգ տարեկան հասակում հայտնաբերել նոր աստղ։ Երազից հետո Արթուրի ջերմությունը բարձրանում է, նա ցնցումներ է ունենում, եւ քիչ է մնում մահանա, սակայն ինչ-որ հրաշքով նրա ձեռքն է ընկնում ֆիզիկայի դասագիրքը, որտեղ տեսնելով երազին եկած մարդուն՝ Արթուրը իսկույն բժշկվում է։ Այս դեպքերից հետո Արթուրը սկսում է հետաքրքրվել աստղագիտությամբ։

Առաջին քայլեր

Հայազգի Էյնշտեյնը Նյուտոնը բոլորին տիեզերք է ուղարկում։

Ութ տարի առաջ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստանից։ Արթուրն այդ ժամանակ արդեն իսկ ուներ իր սեփական աստղադիտակը եւ աստղագիտության մասին հարյուրից ավել գրքեր։ Դպրոցում սովորելուն զուգընթաց Արթուրը օգնում էր Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին՝ նրանց ուղարկելով լուծված խնդիրներ աստղագիտությունից։ Մի օր էլ համակարգչի մոտ նստած Արթուրը պատահաբար Մեծ Արջ եւ Օրիոն համաստողությունների միջեւ գտնվող մի կարմիր կետ է նկատում։ Նա նամակով դիմում է Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին եւ ստանում է պատասխան, որ իսկապես դա աստղ է եւ որ այն ուղիղ երկու ժամ առաջ բացահայտվել է ամերիկացի հայտնի գիտնական Բիգ Սթիվենսի կողմից, որն էլ իր հերթին ցանկություն է արտահայտել հանդիպել Արթուրի հետ։

Այս առիթով Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցը կոչել են Արթուրի անունով։

Արթուրը եւ նրա դերը համաշխարհային հեղափոխության մեջ

Արթուրը, օգտագործելով կոմպյուտերային տեխնոլոգիաները, ճարել է Վ․ Վ․ Պուտինի բջջային հեռախոսի համարը և զանգահարել նախագահին։ Վերջինս շատ է զարմացել, բայց համաձայնել է հանդիպել։

Այնուհետեւ բացառության կարգով նրան թույլ են տվել սովորել Մոսկվայի Պետական Համալսարանի աստղագիտության բաժնում։ Ինչպես նաեւ սովորելուն զուգընթաց նա բարձր կուրսերի մոտ դասախոսություններ է անց կացրել։

Հայ հրաշամանուկի մյուս լուրջ հաջողությունը NASA-ի հետ 2007 goda կնքված պայմանագիրն է, ըստ որի 2016 թվականին նա կատարելու է դեպի տիեզերք իր առաջին թռիչքը։

Փոքրիկ Էյնշտեյնը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը

Արթուրի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։ Դեպի լուսին թռիչքից առաջ։

2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում տիեզերքում հայաստանի դեսպանը հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։

Ասենք

Արթուրին միացել է եւս մեկ հայազգի տիեզերագետ։ Միասին նրանք կհաղթահարեն բոլոր ասուպները։

Ասենք ըստ Արթուրի հետազոտությունների՝

  • Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վայրկյան է։
  • Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։

Ծիտատներ

Սպորտսմենուհի, կոմերիտուհի և պարզապես գեղեցկուհի Հրանուշը աջակցում է իր ազգի կոսմոգնացներին։
  • Այսինքն` ուգռաժատ
  • Որովհետեւ ասպիրանտուրա Ամիրակայում շատ լավ են սովորացնում
  • Եթե Թուրքիան ցեղասպանությունը պռիզնատ կգա, Հայաստանը աբրիծյոտ պակոյ
  • Ինչ-որ Հայաստանը դառնա Աֆրիկա, Աֆրիկան դառնա Հայաստան
  • Կանտռակտի մեջ գրած է, որ ինքը իմ կինն է, եւ ես ունեմ ընտանիք արդեն ու մինչեւ երկու հազար տաշնըչոշ թիվ պիտի ունենամ երեխա արդեն:
  • Երկրորդ նպատակը այնքան կարևոր է, և իմ համար կարևոր չի, այլ կարևոր է Հայաստանի ազգին... դա ցեղասպանությունն է Հայաստանի: Ես իմ կյանքում զբաղվել եմ ցեղասպանությամբ..
  • Հայաստանը կլինի երրորդը: ԱՄՆ Ռուսաստան Հայաստան

Արթուրը հայ հասարակության սրտերում


Հատված «ԱՐԹՈՒՐԻ ՈԴԻՍԱԿԱՆ»-ից
Արթուր Պողոսյան` մերօրյա հսկան

Մի օր երազում տեսավ ֆիզիկան,

Դե ոնց ֆիզիկան, երազում пришел

Գալիլեյ, и вдруг разговор зашел:

"Ես դու եմ, դու ես ես",- ասաց տղային

Արթուրն էլ ընկավ ճամփա աստղային:


Նկարներ


Տես նաև

Արթուր Պողոսյանից բացի Հայաստան աշխարհում մեմածին, դարակազմիկ հարցազրույցներով աչքի են ընկել նաև.

Հղումներ