5+
5+-ը (հինգին գումարած, պյած ս պլյուսըմ) Ադնակլասնիկում մարդկային հարաբերությունների կարևորագույն չափման միավորն է: Դե յուրե խոսքը գնում է ընդհամենը օգտագործողի լուսանկարի մասին: Այսինքն, հնարավորություն է տրվում լավ նկարին տալ բարձր գնահատական, վատ նկարին` ցածր: Սակայն իրականությունն այդքան պարզ չէ բնավ: Նկարը գնահատելիս դուք դե ֆակտո ցուցադրում եք ձեր վերաբերմունքը լուսանկարի տիրոջը (դեպքերի ճնշող մեծամասնությունում` տերն ու լուսանկարին պատկերվածը նույն մարդն է): 5-ից ցածր գնահատակը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների միակողմանի խզմանը, որին կարող է հետևել ատելությունն իրական կյանքում: Խաղաղություն և լավ տրամադրություն ապահովելու համար խորհուրդ է տրվում էդ անասուն անիմաստ կայքից հելնել գնալ ու վերջապես գործով զբաղվել նկարները գնահատել առավելագույն բարձր` 5 կամ 5+: Եվ թող ձեզ չհուզի այն փաստը, որ 5+ նշանակելու համար պետք է հավելյալ վճարում կատարել. իսկական ընկերոջ համար դա չի կարող խոչընդոտ լինելԷԷ!!!