Հայասեքսուալ

չտեսություն-ից
21:11, 14 Մայիսի 2013 տարբերակ, Կռիս (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Հայասեքսուալությունը կամ հայասեռականությունը միակ ճշմարիտ հայկական ավանդական չսեռական կողմնորոշումն է, որը հայերին հայտնի է եղել դեռևս աշխարհի արարումից առաջ:

Հայասեքսուալությունը հիմնված է ավանդական արժեքների, սև հագուստի, ամոթի, երկար շրջազգեստների, հավատի ու բարոյապաշտության վրա:

Հայասեքսուալության վարդապետությունը պարտադրում է. «Ամո՛թ, ամո՛թ և նորի՛ց ամո՜թ»: Հայասեքսուալության կակաչապետությունը պահանջում է. «Լինել կո՛ւյս, մաքուր ու անարա՛տ, մինչև վե՛րջ»: Հայասեքսուալության յասամանապետությունը զգուշացնում է. «Եթե սեքս, ապա միայն որդեծնության համար: Եթե երեխան իգական սեռի լինի՝ ամո՛թ, հետո՝ աբորտ: Եթե սեքսի ժամանակ սուբյեկտներից որևէ մեկի աչքերը կամ բերանը բաց են, ամո՛թ ու խայտառակությո՛ւն նրա տոհմի և յոթանասունյոթը սերնդի գլխներին»:

Ինչպես «Հայկական ավանդական յուրօրինակ սրբազան երդմնակալների քրիստոնեական սարկավագապետարան»-ն (կարճ՝ ՀԱՅՍԵՔՍ) է նկարագրում. «Ժամանակակից աշխարհը լի է շառ ու փորձանքով: Սատանան ու օտար չաստվածները, մասոնները, եհովայականները, իլյումինատները, գեյերը, եվրոպացիները, թուրքերը, ամերիկացիները, աթեիստները, կոսմոպոլիտները, արևմտյան ուժերը, հարավային ուժերը, հյուսիսային ուժերը, արևելյան ուժերը, կենտրոնական ուժերը, ձախ ուժերը, աջ ուժերը, թույլ ուժերը... անընդհատ փորձում են խարխլել հայկական ավանդական կյանքը և կործանել հավերժ անկործանելի հայկական գենը, ինչի համար էլ մենք քարոզում ենք միակ ճշմարիտ սեքսուալության (ամո՛թ էս բառն օգտագործողներին) համար՝ հանուն ՀԱՅԻ տեսակի, որովհետև մենք ընտրյալ ենք հավերժ, հավիտենից, ամե՜ն»:

Ըստ մի առասպելի, երբ Հայրիգը Այրարատում արարեց Արամին և Հռիփսիկին, նա Արամին հայերենով ասաց. «Ահա դու, ահա քո հնազանդ գործիքը քեզ վերարտադրելու համար: Եվ միակ ճշմարիտ ու ինձահաճո սեքսը հայկական ավանդական սեքսն է: Եվ միակ ճշմարիտ կողմնորոշումը հայասեռականն է: Ամե՛ն»:

Ըստ տարբեր հաշվարկների, մասնավորապես՝ «Գայլուստ, Բուդիբեկ և ՔԽՕ օձիալական հայցումների ավանդական կենտրոն հայրենանվեր հայասիրական կոմբինատ»-ի (հակիրճ՝ ԳԲՔԽՕՕՀԱԿ ՀՀԿ)-ի անկախ ու անպատվեր ինդիվիդուալական հարցումների՝ աշխարհում այսօր կա 1 - 3 հայիլիոն հայասեքսուալ: