Դժվար ապրուստ
Պատկեր:200px-Hardlife.jpg Դժվար ապրուստ (համացանցային հայերեն՝ Djvar Aprust), հայկական հերթական լացուկոծային սադոմազո սերՅալ, որտեղ ծնողները իրենց ուստրերի ու դուստրերի տերը չեն, և համապատասխանաբար՝ ուստրերն ու դուստրերը յուրաքանչյուր 10 սերիա մեկ իրենց համար նոր ծնողներ են բացահայտում: Այդ բացահայտումները ուղեկցվում են նոպաներով, վիրահատություններով, չափալախներով, դժբախտ պատահարներով, բանտարկություններով, հրդեհներով, ծեծկռտուքներով, միմյանց կյանքը հարամելով, դատարկ տեղից խնդիրներ ստեղծելով, վերամբարձ երկխոսություններով ու մենախոսություններով և հայկական սերիալներին բնորոշ ֆիրմային այլ սադոմազո դրսևորումներով: Սերիալի յուրաքանչյուր գործող անձ կարող է հադես գալ ինչպես սադո, այնպես էլ մազո դերում՝ կապված սցենարիստ Դիանա Գրիգորյանի մուսայի քմահաճույքից:
Հերոսները
Սերիալի հիմնական սադոմազո կերպարը գլխավոր հերոսուհու՝ էլենի մայրն է՝ տիկին Անահիտը, որը, իհարկե, իրականում Էլենի մայրը չէ: Նա յուրաքնաչյուր սերիայում կամ վատանում է կամ զբաղված է աշխատանք փնտրելով: Պարապ մնալը տիկին Անահիտին հակացուցված է, քանի որ պարապ ժամանակվա նրա սիրելի զբաղմունքը իր սիրելի աղջկա կյանքը հարամելն է: Այդ գործում տիկին Անահիտը երկարասերիանոց պրակտիկայի արդյունքում հասել է կատարյալ վարպետության: Կիրառվում են մի շարք մեթոդներ. Էլենի ուղեղը սղոցելը, Էլենի գլխին կռալը, Էլենին տանից վռնդելը և, որպես թագ ու պսակ, Էլենին չափալախելը ու անբարոյական անվանելը:
Սերիալի ավագ սերնդի կերպարներից է Սահակ խորենըվիչը, որը Էլենի հայրը չէ, բայց իրականում Էլենի հայրն է: Նրա հիմնական զբաղմունքն է նոպայից գլուխը ցնցելը, ուշաթափ լինելը և Էլենին հետապնդելը:
Սերիալի զարդն են հանդիսանում լալոշ երեխաները, որոնց ձայնից արդեն կարելի է ինֆակտ ստանալ.... Հերոզներից է նաև Բինան այդ ներվակեր երեխան, որի մայրը ինչպես և ընդունված է այս սերիալում իհարկե իր մայրը ՉԵԵԵԵ: Այդ մայրը այնքան աննշան է, որ նրա անունը չի էլ հիշվում, բացառության կարգով կատարում է միայն մազո դերակատարություն՝ ստաձնելով իր ամուսնու՝ ԱլԲրՏ Սերոբիչին (բոլոր առումներով) լիցքաթափելու գործառույթը: Կարճ ասած սրա ՄԱՐԴԸ քացու տակ է առնում նրան: Ալբերտ Սերոբիչը սերիալի հիմնական սադո կերպարն է, բայց գոնե այնքնաով ա լավ, որ ի տարբերություն այլ հերոսների նրա խոսքն ու գործը ամենատրամաբանվածն են:
Նոյը Սահակ խորինիչի տղեն ա: Տիրապետում ա ռուսերենին, ինչը ըստ սցենարի հեղինակի նշանակում ա, որ տղան մի այլ կարգի прАдвинутый ինծիլիգենտ ա ու դրական կերպար: Նոյը սրտակեր Գոռի հետ պայքարում է գեղեցկուհի էլենի համար, բայց պարզ ա, որ պարտվելու ա, քանի որ սա ինծիլիգենտների դարը չէ: Բացի դրանից պարզվում ա, որ Նոյը Էլենի եղբայրն ա, ինչը բնականաբար, էլ ավելի է նվազեցնում Նոյի շանսերը: (Դե բայց հելլենիստական Եգիպտոսում ընդունված էին քրոջ ու եղբոր միջև ամուսնությունները, Դիանա Գրիգորյան ջան՝ քեզ տեսնենք: Գժականն է խոդի տալիս Մերին, Գոռի նախկին կինը, որը ևս չգիտի թե ում աղջիկն է:
Սրան ենք ավելացնում անբարոյական Էվան, մի երկու նառկաման, ԳՈՌՏԻ ձայնով մանկատան աշխատողին, երկու երեք ԱՀԱԱԱՎՈՌ վատ խաղացող երիտասարդ ԴԵՌՌասան, Մեկին ,որը անԸՆԴԴԴԴԴԱԱԱտ ասում ա ՉԱՂՈ , Գործարար հոր (Որը ունի բիզնես բայց այդպես էլ ոչ ոք չի իմանում, թե ինչ բիզնես ա) և իհարկե այն սյուժեն, որտեղ երեղաներին ծննդատանը խառնում են~ ստացվում ա ՏԻԻԻՊիկ հայկական Տուֆտ[[[1] կամ ՍեՅՐալ տես�http://chtesutyun.arnet.am/index.php/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1%D5%AC
ՈՂԲՈՒԼԱՑՈՒԿՈՑԻ ՍՔՐԻՆՇՈՏը
հայտնի արտահայտություններ
Հեռու մնա աղջկանիցըս Իսահակ խորենյչ Այ Ծալապակաաաաաաաս!
Մտեք [ԱՅՍ ԼԻՆՔՈՎ]http://www.youtube.com/watch?fv=XNLqJQbj278 և ՆԱՅԵՔ ,ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՏԻԿԻՆԱԱՆԱԻՏԸ ՑԸԲԸԽՈՒՄ ԷԼԵՆԻՆ (ԱՅՍ ՏԵՍԱՐԱՆԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԳՈՌԻ ԿԻՆՈՆ ԿՆԱԽԱՆՁԵՐ.....)P.sԴԱԺ Չակ Նորիկը Եդ լինքը նայեք.........
Վերջին սերիաներում «Դժվար ապրուստը» իր անտրամաբանական ելևէջներով նոր ռեկորդներ ա խփում: Արդեն ով կա չկա արժան անարժան իմացավ, որ Խորենիչը Էլենի հայրն ա, պարզ ա, որ ի վերջո տկն Անահիտն էլն ա իմանալու, իսկ գործող անձինք միևնույնն ա սերիայի կեսը խոսում են, թե ինքան կարևոր ա, որ տկն անահիտը դա չիմանա: Գոռը դեբիլիզմի նոր գագաթնակետ հաղթահարեց. մի կողմից սևոյին ա գաղտնիքը պատմում, դրանից մի րոպե անց նույին ա սպառնում, որ գաղտնիք չբացահայտի...