Գոռ Վարդանյան

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
դու չար արա՞րք ես կատարել` Գոռը գալիս է քո հետևից

Գոռ Վարդանյան` կառատեիստ, չեմպիոն, սիրված-դերասան, նախկին նախագահական թիկնապահ, Չակ Նորիսի հայաստանյան ներկայացուցիչ: Լայն մասսաներին հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հայրենական կինոյում տիրող կատարյալ վակուումի պայմաններում բացը լրացրել է 1980-ականների ամերիկյան Ճ կարգի մարտաֆիլմերը կապկող կինոնկարներ: Էս հայերը այդ բայևիկները շատ սիրեցան, Գոռի գործերը սկսեցին լավ գնալ, դարձավ ինքը շատ սիրելի, հետո մեկնե ԱՄՆ: Սակայն այդ մեկնումով նրա ակտիվությունը չպակասեց, նույնիսկ հակառակը` այնտեղ Գոռը սկսեց սերիալներ նկարահանել!!!!

Ակունքներ

Գոռի փեյջը Սֆաթդավթարում հայտնում է իր միլիոնավոր երկրպագուներին, որ նա ծնվել է 1972 թվականին, իսկ կառատե սկսել է պարապել 1984 թվականից (շատ խորհրդանշական է, եթե հիշենք Օռուելի էն հայտնի գործը, էն որ "Animal Farm"-ը չի` մյուսը): Անկախության տարիներին բացվեցին դռները ու մեր հերոսը սկսեցի մասնակցել տարբեր առաջնություններին: Նույն տարիներին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Հարությունյանի առաջին անձնական թիկնապահը, հետո հակաահաբեկչական խմբի ղեկավար, ապա, արդեն Քոչարյանի ժամանակ 10 տարի եղել Ազգային անվտանգությունում:

Տիեզերքի պատմության մեջ երկու ամենազորեղ էակները որոշում են ինչպես պատժել մարդկությունը

Պետության հետ աշխատելու հետ միաժամանակ աշխատացրել ա Հայոց ֆուլ-կոնտակտ կառատեի ֆեդերացիան, իսկ 1998-ին, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սև գոտի է ստացել ՉԱԿ ՆՈՐԻՍԻՑ!!! Զարմանալի է, թե ինչպես այդ երկու հսկաները մինչև հիմա չեն որոշել ստրկացնել ամոբղջ աշխարհը: Երևի մարդկային ռասսան իրանց համար շատ ճղճիմ ա ստրուկ լինելու համար:

Գոռամատոգրաֆ

Գոռի ու կինոյի պատմական հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1995-ին: Բայց միայն 1999-ին Հայաստանը ստացավ իր Ժանկլոդվանդամին, Առնոլդին, Սիլվեստռին, Բռուսլինին ու Չակնորիսին մեկի մեջ` Գոռը նկարահանվեց "Խավարման օրը" ռազմահայրենասիրական, դարակազմիկ, շրջադարձային մարտաֆիլմում, մերկացնելով հասարակության ամենափիս շերտերի ամենափիս խասյաթները (գողություն, կոռուպցիա և այլ քըխ բաներ) և պայքարեց դրանց դեմ միակ հնարավաոր ձևով` սենց շատ ջղային հայացքով ու վանդամ-սթայլ շրջադարձ ոտահարվածով: Ու ստացվեց: Դրա համար 2000-ին լույս տեսավ արդեն շատ ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեցող "Ընտրությունը", երկու տարի անց` "Չգրված օրենքը", հետո հայ-ռուսական "Լոտուսի եսիմինչը" և վերջապես Գոռի կյանքի կարևորագույն ֆիլմը` Ղարաբաղյան ազատամարտի մասին պամտող "Ճակատագիրը" կինոկտավը, որը, մասնավորապես, փրկեց Գոռի ներկայությունից Սերժ Սարգսյանը կաբինետը: Բանն այն է, որ այդ ֆիլմի նկարահանումների խաթըր Գոռը հրաժեշտ տվեց նախագահական աշխատանքները:

Դերասանական խաղի առանձնահատկություններ

Այս հայացքից հետո դեռ ոչ ոք կենդանի չի մնացել
Նմանատիպ հարվածից ոչնչացել են դինոզավրները

Գոռը կինոներում քիչ ա խոսում որ չմոռանա տեքստը ու բացարձակապես չի օգտվում միմիկայից` դեմքի մկանները փոխարեն նրա էմոցիաները արտահայտվում են կառատեյով` հարցրեք իր թշնամիներին: Հաճախ, դաժանաբար ծեծելուց առաջ Գոռը նաև ապտակում է զոհին իր շլացուցիչ հայացքով:

Գոռը սեփական դերասանության մասին. "Եթե այդքան սարսափելի վատ լիներ, չէինք շարունակի: Ես հանգիստ եմ՝ ժողովուրդն իր դրական գնահատականը տալիս է:" Ըհը, ինչպես միշտ մեղավորը ժողովուրդն ա:

Գոռ Վարդանան կերպարը

Գոռ Վարդանյանի կինոներում գլխավոր հերոսի (չասենք հերոսների, որովհետև ըստ էության, ինքը բոլոր ֆիլմերում լրիվ նույնն ա) անունը Գոռ ա: Որոշ միամիտ մարդիկ կմտածեն, թե դա արվում է նրա համար, որ նկարահանման հրապարակում մեծանուն կառատեիստը հասկանա, որ իրա հետ են խոսում, բայց ինքը ունի շատ ավելի տրամաբանական բացատրություն այդ երևույթի, ծիտատ. "Ես անում եմ աշխատանք, եւ մեր նպատակն է ֆիլմի միջոցով կերտել մի կերպար՝ Գոռ Վարդանյան կերպարը, որը պայքարում է արդարության համար, մարտնչող մարտիկ է ու որը կդառնա սիմվոլ, որովհետեւ ֆիլմը մի երեւույթ է, որը նստում է մարդկանց գիտակցության մեջ: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել ու պահպանել այդ սիմվոլը:"

Ֆուլ կոնտակտ խորհուրդներ

2009 թվականին Գոռ Վարդանյանը նշանակվեց քաղաքապետ Գագիկ Բելգարյանի խորհրդական մշակույթի, կրթության, սպորտի գծով։ Սույն նշանակումն արվել է` հաշվի առնելով Գոռ Վարդանյանի բարձր ինտելեկտուալ հնարավորությունները (!!!

Կարծիքներ

Գոռը չի սիրում ուշադրություն դարձնել չկայացած մարդկանց, հարբեցող մարդկանց ու նման կատեգորիաների քննադատություններին (հղում), ինչը, անշուշտ, արվում է միայն այդ մարդկանց առողջությանը չվնասելու համար: Փոխարենը Գոռին դզում այսպիսի հիմնավոր և հավասարակշռված կարծիքները (ուշադրություն, տրանսլիտ-alert!!!).

  • GOR@ SHAT LAVNA KINONER@ KYANQ EN SOVORACNUM VOCHTE URISH SERIALNERI NMAN ZIBIL U LAC U KOC SRANq SHAT LAV KINONER EN U GOR JAN SHAT LAVA VOR DU KAS APRES
  • iskapes Vrijarun im tesac filmeric amenahrashali filmn a. vorovhetev hachuyqov u hetaqrqrutyamb es nayum.. karch konkret u hetaqrqir.. voch te yerkar u animast .. halala Gorin u ira kinoyin
  • Gor dzez sha sirum u hargum em . Chem kaskacum vor duk qankum el nuyn azniv chshti koqmnaki mardes inchpes qo dereri mech . Unem yerku vordi u shat urx klinem vor dzez nman mecatarov mart linen u yerevi klinen . im karcikov chishtem dascirakel Gor jan lines kanqum misht hajoxch aroxch yerjaniq qo @ndaniqi het

Հետաքրքիր փաստեր

Գոռը նաև երաժիշտ է