Էս հայերը

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Էս հայերը` բառակապակցություն, որով սկսվում է Հայաստանի բնակչությանը վերաբերող ինչ-որ ճշմարտության բացահայտում: Օրինակ` "Էս հայերը ոնց են սիրում ուրիշի անձնական հարցերի մեջ խոթվեն!!!":

Պատճառները

Ի՞նչ թաքցնենք, հայերուն մեջ (բոլորիս մեջ տարբեր խորության) մի փոոոքրիկ կոմպլեքսիկ կա, որը բնորոշ ա փոքր, նեղված, բայց հպարտ ազգերին` փորձել ինչ-որ առանձնահատկություններ գնտել (օրինակ` տարբեր սելեբրիթիների մեջ հայի արյուն գտնել): Տենց, ինքնապաշտպանողական մոմենտ ա: Ու երբ որ հայը ասում ա ինչ-որ բան, որ բնորոշ է միայն հայերուն (իր կարծիքով, անշուշտ, որը, սակայն, ներկայացվում է իբրև բացարձակ ճշմարտություն, հենված ասողի դարավոր կյանքի փորձի վրա), ինքը մի տեսակ իր ազգին առանձնացնում ա մյուս ազգերից:

Նաև

"Էս հայերի" փոխարեն հայերը հաճախ օգտագործում են "Մենակ հայերը" եզրը, երբ վստահորեն նշում են մի որոևէ երևույթ (հիմնականում` բացասական երանգներով), որը հատուկ է միայն և միայն հայերուն (էդ ասողները սովորաբար իրանց գյուղից ու Երևանից բացի ուրիշ տեղ չեն եղել ու հայերից բացի մեկ էլ ուկրաինացի ստրիպտիզյորշա են տեսել):

Ցայտուն օրինակներ

Էս հայերը նախանձում եմ Կամոյին, որովհետև ինքը կարա իրա ձեռը դնի Ռիփփու աջ ծիծիկն, իսկ իրանք` չէ

Էս հայերը

  • ի~նչ նախաաա~նձն են (Կամոյի գլամուռ գործունեության մասին փիս կարծիքների մասին)
  • մենակ քննադատել գիտեն ( Էմմիի եվրավիժումային ոռի fail-ի վրա ուրախացողների մասին)
  • իրանց հայկականը թողած մենակ դրսինն են սիրում (Եվա Ռիվասին ընտրելու պահով, քանզի տիկին Ռիվասի հայեցի լինելը տենց էլ մնաց հարցական)
  • ո~նց են սիրում ուրիշի անձնական կյանքի մեջ խոթվեն! (Անժելա Սարգսյանի պահով)
  • հավի հիշողություն ունեն, թե չէ չէին մոռանա ցուրտումութըTM ու էլի չէին գնան դրա հետևից (դրա միծինգներին գնացողների մասին)

Մենակ հայերը

Հայերը հայերի մասին հայոց ինտերնետներում
  • կարան օտարության մեջ իրար գցեն (ասենք Գլենդեյլում կատարված ինչ-որ մի պատմության մասին (արտասանողը սովորաբար կյանքում Օմերգայում չի եղել ու ոչ մի օմերգահայ չի տեսել))
  • կարային ուրախանային, որ աշխարհի համար մեկ պոռնո-աստղը հայ ա
  • կարան գրիչը քցեն գետնին, որ դիմացի նստած աղջկան տեսնեն (հեչ, զարգացած երկրներում միանգամից գալիս են ու ձեռ են գցում)
  • տեսնելով մարշրուտկում տեղ չկա, սերավնո լցվում են իրար գլխին (հա էլի, չեն բաշարում տաքսի նստեն, որ ուրիշների գլխին չնստեն)
  • ափսփսումեն մի քանի հատ բանալի սարքել տան ու մենակ հայերնեն որ տնից դուռս գալուց առաջ բանալին դնումեն դռան առաջի շորի տակ (ասում եմ էլի, սենց բաներ ասողները աշխարհքից տեղյակ են էնքան, ինչքան Ռոնալդինյոն արդի հայ պոեզիայից)
  • ի մոտ ա, որ թերթի բուդկում, թերթի հետ զուգահեռ ինչ ասես չեն ծախում (էս մարդկանց մի հատ պուծյովկա դասավորեք Եվրոպա, վա~յ)
  • կարող են դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը հաց չուտեն, որ գիշերվա ժամը 12-ին լաաաավ ուտեն (ուրիշ, զարգացած ազգերը ժամը յոթին բթվում են ու նոր տարվա քշերը նորմալ քնում են, հա)

Էս/մենակ հայերը հայոց ինտերնետներում

Հայերը շատ են սիրում հայերով հավաքվել հայեցի ինտերնետներում ու փնովել մնացած բոլոր հայերին: Ջուջուլում "մենակ հայերը" հարցմանը կարելի է գտնել 139 000 (ՀԱՐՅՈՒՐ ԵՐԵՍՈՒՆ ԻՆԸ ՀԱԶԱՐ!!!) արդյունք: