Էմո
Էմո` 12-15 տարեկան բալեքի համար նախատեսված ենթամշակույթ: Տարածված են աշխարհով մեկ: Էմո-ն ամերիկերեն emotional-ից է առաջացել: Այսինքն էմո են գրանցվում շրջապատի հետ լեզու չգտնող մանուկները, կամ ասենք անպատասխան սիրուց տառապող 13-տարեկանները: Հայաստանում կա մի քսան հոգի, բայց անհայտ պատճառներով 2010 թվականի վերջին նենց մի շուխուռ բարձրացվեց ՀՀ զլմներում, որ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանը կործանվում ա էմոների և դրանց պռոծիվ կուտոկի` գոթերի կործանարար, հակահայեցի գործունեությունից: Առավել խնդցնող են այս հարցի մասին հրապարակումները ինտերնետային զլմներում, ինչպես նաև քննարկումները ԿՄ-ում ու ֆորումներում:
Ընդհանուր բնութագիր
Հագնում են սև կամ վարդագույն շորեր, կիպ գրկող ջինսեր, եղունգները սև են ներկում: Ամենակարևորը` սևի ու վարդագույնի համադրումը: Էմոների համար նախատեսված մի ամբողջ ուղղություն կա: Այդ ուղղության ներկայացուցիչ խմբերին և կատարողներին չիմացողները թյուրիմացաբար համարում են ռոք-երաժիշտներ: Թյուրիմացությունների շարքից են Տոկիո Հյուրանոցը, Ավրիլը, որը Լավիգն է, Բլինք-մեկութերկուսը և այլոք:
Պետք է նաև հիշել, որ էմոյի աչքին սաղ գոթ են երևում (Ց)
Էմոները Հայաստանում
Սկիզբ
Սույն հոդվածի հեղինակի տվյալներով առաջին էմոն Հայաստանում հայտնվել է 2007 թվականին: Էդ որտեղից տենց եկավ ու հայտնվեց մեր գլխին` չի հստակեցվում: Համենայն դեպս, երեք տարի չանցած մի փիառ եղան էդ էմոները, մի սաղ սկսեցին խոսալ դրանց մասին: Հայ հասարակության էմոյականացումը իսկական մարտահրավեր դարձավ մեր ազգի փառափանծ ապագայի համար պայքարող իրական հայրենասերների համար: Ինչպե՞ս սա պատահեց? Ինչու այս կոմպլեքսավորված ջահելները, որոնք մինչև հիմա ոչ մեկի տանձին էլ չէին, մեկ էլ սկսեցին սաղի տանձին լինել? Հակաէմոյական հիսթերիայի կարևորագույն պատճառը Հրազդանում ինքնասպան եղած 15-ամյա պատանու ինքնասպանությունն էր: Ըստ որոշ տվյալների, տղայի ընկերների մեջ էմոներ կային: Ցանկացած խեքլը գլխին մարդ կհասկանար, որ հենց դիպրեսոտ էմոյական շրջապատն էլ ստիպել ա խեղճ երեխուն ինքնասպանվել: Բա էլ ուրիշ ի՞նչ: Պետք է նաև արժանին մատուցել մեր հայեցի լրագրողներին, որոնք մեծագույն հաճույքով սկսեցին քննարկել էմոների դեստրուկտիվ, հակահայեցի, ապազգային և քխա լինելը:
Պայքար
Ու ստե սկսվաաաաա~վ: Նախ, հայ առաքելական եկեղցին, մի պահ մոռանալով կինոՄոսկվայի ամառային դահլիճի ոչնչացման սրբազան նախագիծը ողջ ուժերը ուղղեց հակա-հոգևոր այս էմոյական շարժման դեմ պայքարին: Ոչ ավել ոչ պակաս "մեր եկեղեցին պայքար է սկսել էմոների եւ գոթական շարժման դեմ: Առաջիններն ինքնասպանություն են քարոզում, երկրորդները սադիստներ ու մազոխիստներ են. թե իրենց, թե ուրիշների հանդեպ շատ ագրեսիվ ու դաժան են: Ըստ սարկավագի, առաջիկայում եկեղեցու ներկայացուցիչները կարտահայտեն իրենց տեսակետն այս ենթամշակույթների վերաբերյալ: Մեր եկեղեցին արդեն ունի ուսումնասիրություններ ու մշակված գրականություն` նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ" (այստեղեն): Հուսանք, որ էմոներին ոչնչացնելուց հետո Եկեղեցին կրկին կվերադառնա ամառայինին: Ինչևէ:
Հետո բոցեց ոմն Արա Հարությունյանը, որը, վախ հորս արև, չալարեց, մամուլի ասուլիս հավաքեց ու, օ աստվածնե~ր, հայտարարեց, որ ստրագրահավաք ա սկսում, որով պահանջում ա մաքրել և մշտական հսկողության տակ առնել Մանկական երկաթուղու թունելը, որը դարձել է էմոների հավաքատեղի, ու մի բան էլ բացատրեց` "Պատերի վրա պատկերված տարօրինակ նշաններն ու հայհոյանքներն ինֆորմացիայի աղբյուր են այն երեխաների համար, ովքեր կարող են հետաքրքրվել և ներքաշվել նման շարժումների մեջ": (փրոֆլինք): Ու մարդիկ էնքան էին ցբխվել, որ մեկի մտքով չանցավ ասի` սիրելի ակտիվիստ, ուզում ես մաքրես` գնա մաքրի: Կամ էլ, ասենք, էդ անտեր թունելի պատին նկարած ճուճուլիկները և բազմազան քֆուրները նենց մտահոգվելու թեմա չեն, բայց այ ԷՄՈՅԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԿՈՒՏԵՆ ԴԵՌԱՀԱՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒՂԵՂՆԵՐԸ!!!!
Ուշքի չէինք եկել Ա. Հարությունյանի դարակազմիկ ստորագրահավքից, մեկ էլ աշխուժացավ Հայաստանի հսկաների ֆեդերացիան (գիտե՞իք, որ տենց բան կա???): Այս սրբազան, հայեցի պայքարին հսկաներին հրավիրեց Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: Ծիտատ. “Մեր կուսակցությունը պայքարելու է այս եւ նման այլ արատավոր աղանդների դեմ, քանզի դրանց Հայաստանում անհրաժեշտ է բնաջնջել: Մենք պետք է մտնենք դպրոցներ, հալասրարաններ, բացատրենք երիտասարդներին, թե որքան վտանգավոր են նման աղանդները'”, ասել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Տենց եթե ինչ-որ մեկի հետաքրքիր ա, նշենք, որ էմոները աղանդ չեն բնավ, այլ ենթամշակույթ: Չնայած, ի՞նչ տարբերություն: Դնենք փռթենք տեղն էլ եկեղեցի կառուցենք:
Քիչ ավելի ուշ զլմներում սկսեցին հայտնվել խորհրդավոր ակնարկներ այն մասին, որ խեղճուկրակ էմոների վրա փող են աշխատում տարիքն առած լուրջ մարդիկ: Ի վերջո, ՀՀ ոստիկանության համբերության բաժակը լցվեց և իրանք հիմա կսկսեն լրջորեն զբաղվել այս խնդրով նրանք արդեն սկսել են որսալ պատանի այլասերվածքներին: պիզդեց պադկռալսյա նեզամետնը:
Այլընտրանքային պայքար
Ոմանց կողմից առաջարկվում է նաև պայքարի մեկ այլ տարբերակ: Ինչպես հայտնի է, մի շարք առաջադեմ արևմտյան երկրներում թմրամոլության և պոռնկության դեմ պայքարելու փոխարեն թմրանյութերն ու պոռնկությունը լեգալացվել են, այդպիսով պետության կողմից վերահսկողության տակ վերցվելով: Նույն ճանապարհով կարելի է հաղթահարել նաև այս խնդիրը: Այն է` լեգալացնել էմոյա-գոթական ենթամշակույթները և ավելին` ստեղծել ՀՀ Ենթամշակույթի նախարարություն:
Քոնսփիրըսի թիըրի
Դեռ 2009 թվականին երկու տասնհինգամյա բալիկներ, համախմբվելով KED մանկապատանեկան երաժշտական համույթի, կանխազգալով ապագա հակաէմոյական շարժումը որոշեցին պաշտպանվել Եկեղեցուց, Հսկաներից, Ա. Հարությունաից, ԱԵԿից և ՀՀ ոստիկանությունից, պնդելով, թե նրանք էմո չեն բնավ: Տեսահոլովակը կրկին ասպարեզում հայտնվեց էս վերջին շուխուռների ժամանակ, ինչի հետևանքով արդեն արտահայտվում է կարծիք, թե ողջ էմոյական շուխուռը ոչ այլ ինչ է, քան խորամանկ փիառ, երգի և կատարողների նկատմամբ հետաքրքրություն բարձրացնելու համար: Կարծիքից նաև կարելի է ենթադրել, որ աղջիկները ունեն ծանոթ-բարեկամներ ՀՀ ոստիկանությունում, Հայ առաքելական եկեղեցում, Երիտասարդական կուսակցությունում և Հայ հսկաների մեջ: Ծանոթներն էլ իրենց հերթին նատուռի բան ու գործ չունեն անելու, կամ էլ տժալու կայֆ ունեն:
Ըստ մեկ այլ վարկածի, թուրքա-ջհուդա-մասոնական հակահայ oտար գործակալները հակաէմոյական հիստերիա են հրահրում Հայաստանում` մեր ազգին պառակտելու համար: Ոնց որ ստացվում ա:
Ուշադիր ցանցառները նկատեցին ևս մի ուշագրավ երևույթ. հայ մանուկների մեջ էմոյական կործանարար գաղափարոխոսություն տարածողներից է նաև Գրանդ Քենդու ՎԱՐԴԱԳՈՒՅՆ փիղը!!!!! Ծնողներ, զգուշացեք այդ չորս տոննայանոց ԷՄՈՅԻՑ!!!!! Ավելին, հազարներով վաճառվող պոնչիկներից ստացված եկամուտը միգուցե օգտագործվում է էմոների համար սև լակ և վարդագույն նասկիներ գնելու համար:
Ինչպես օգտագործել էմոյական թեման սեփական շահերի մեջ
Եթե ձեր դասարանում կա լկտի, լկստված, համը հանող երեխա, որին ոչ մի ձև չեք կարում կարգի հրավիրել, զանգեք ոստիկանություն և ասեք, որ նա էմո է: Առնվազն խնդալու կստացվի:
Էմոների պաշտպանության կոմիտե
Տենց բան դեռ չկա, բայց կոմրադ housekeeper-ը առատաջարկում է էմոների պաշտպանության հասարակակն կոմիտե ստեղծել։ "Հասկացանք, քիչ մը «տարած են», բայց հիմա ինչ, սանրվածքի համար փողոցներում պիտի երեխեքին բռնեն, հա՞", ասվում է հաղորդագրության մեջ։
Ծիտատներ
- Էմոների դեմ պայքարելը առնվազն գոթություն ա:
- Փիղ
- Ես էմո չեմ
- ԿԵԴ
- Ես էմո եմ
- Բարսեղյան Էմո Էդո
- Я - эмо!
- I have a dream... I have a dream that one day the emos and the policemen of Armenia will be holding hands and sitting together at the table of brotherhood...
- Martin Luther King Միկա Էլ Զոլիան
- Долой Эмо, Сатанистов, Готов, Свидетейлей Иеговы и всяких мусоров из Армении!!! Слава Армянам Армянской Апостольской церкви! Почистим наш город и нашу страну от нечистей таковых!
- Armen Արմեն Ovakimyan Հովակիմյան
- Չեմ հասկանում, թե ինչու հայրս ինձ չի ընդունում: Ախր, ես ոչ մի վատ բան չեմ անում:
- Միամիտ հայ էմո-բոյ
- Эмо окружают меня, заходят с флангов, с тыла. Их много, но я не сдамся, буду отстреливаться, пока еще есть патроны... Слышите, эмо, вам не взять меня живым. А полиция РА отомстит вам за меня!
- Միկա Էլ Զոլիան
Հղումներ
- Ռուսական զլմները հայոց ոստիկանության տրանսվեստիտամետ և հակաէմոյական քաղաքականության մասին` այստեղ