Հին կոշիկ
[Պատկեր:koshik.jpg|200px|thumb|right|Հին կոշիկը` մեր ազգի հպարտությունը]]
Հին կոշիկ` Հայաստանի Վայոց Ձոր Մարզի քարանձավներից մեկում պեղված այլանդակ հին Եղվարդի Ադիդաս կոշիկ, որի շուրջ էն տիպի շուխուռ բարձրացավ` սրան նպաստեց հայոց ինտերնետներում տեղի ունեցած իրարանցումը, որ հայեցի ամենահայեցի խորհրդանիշները` դուդուկը, ծիրանը, նուռը և Շառլ Ազնավուր խառնվեցին իրար: Բայց քանի որ աշխարհի ամենահին նասկու գտնվելու մասին որևէ լուրեր չկան, կոշիկը մի տեսակ չկարողացավ նեղել վերը նշված սիմվոլներին: Բայց դե մենք մեկ ա հպարտ ենք: Հայեեեեե~ր!!!
Ընդհանուր բնութագիրը
Կոշիկը աջ ոտքի թայն է, լցոնված է խոտով (որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը), բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին։ Պատրաստված է կովի կաշվի ամբողջական կտորից, որը հետեւի եւ առջեւի մասերում բացված մի շարք անցքերով անցկացված քուղերով կապվել է ոտքին։ Կոշիկը ներբան չի ունեցել, եւ հնագետը վստահ է, որ քարքարոտ վայրերում նրա բարակ կաշվե ներբանը կարող է հեշտությամբ պատառոտվել։Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։ Այսպիսով աշխարհի ամենահայեցի կոշիկը մի տեսակ կզցրեծ 1000 տարով ավելի ջահել Եգիպտական բուրգերին ու 400 տարով ջահել Քարահունջին: Ու տենց:
Հայտնաբերումը
Հայոց ինտերնետները խառնվան իրար, երբ որ Հայաստանում հայտնաբերված կոշիկի մասին լուրը սկսեց տարածվել Արևմտյան զլմներով, որոնք իրենց հերթին հղում էին կատարում պեղումներում մասնակցած իռլանդացի և այլ վստահելի ազգերից սերող մասնագետներից: Դրա համար մարդիկ հավատացին, որ հայոց աշխարհն իսկապես տվել է աշխարհին նմանօրինակ փայլուն և անկրկնելի նմուշ: