Մարիո
Մարիո (ճապ. マリオ, անգլ. Mario) իտալացի ջրմուղագործ հիրավի վեհ ասպետ, ունի գլխարկ, բեղեր և կամբինիզոն: Ապրում է Սնկերի թագավորությունում, պարանոց հենած ուզում է փրկել Արքայադստերը և նվաճել թագավորությունը:
Ծագումը և վաղ պատանեկան տարիքը
Ծնվել է 1981 թվականին Donkey Kongում, աղջկական անունը` Jumpman և այդ ժամանակ ոչ թե սանտեխնիկ-ջրմուղագործ էր, այլ ատաղձագործ: Մարիո և Լուիջի եղբայրների հայտնի դառնալուն պես սկսեցին շշուկներ պտտվել, որ նրանց ազգանունը հենց Մարիո է, սակայն 80ականներին Նինտենդոն պաշտոնապես հայտարարեց, որ դա այդպես չէ: Ինչևէ, 1993թվականին Super Mario Bros Մարիո խաղի մոծիվներով նկարահանված ֆիլմում նա և Լուիջին կրում էին հենց Մարիո ազգանունը:
Արտաքինը
Մարիոյի պապան` Սիգուրե Միյամոտոն ասում է, որ Մարիոյին տվել է բեղեր, որ քիթը դեմքից տարբերվի, գլխարկ` որ նրա սանրվածքը չնկարի, առավել ևս թռիչքի ժամանակ, իսկ կամբինիզոնը ձեռքերի շարժումներն ավելի լավ արտահայտելու համար: Իսկ թե ինչի վաղ շրջանի "կապույտ վերնաշապիկ-կարմիր կամբինիզոնը" վերափոխվեց "կարմիր վերնաշապիկ - կապույտ կամբինիզոնի", նա լռում է:
Մարիո ընդ կո
Լուիջի
Լուիջի (ճապ. ルイージ):
Մարիոն ունի եղբայր Լուիջի և գիտի ինչպես այն օգտագործել: Լուիջին ծնվել է 1983 թվականին, Mario Bros-ում: Սեվերաբար պատկերվում է որպես Մարիոյի պստիկ եղբայրը: Ի սկզբանե ստեղծված էր Մարիոյի արտաքինին համապատասխան. միակ տարբերությունը կանաչ կամբինիզոնն էր: Սակայն խաղի զարգացման հետ զուգընթաց նրա կերպարը ստացավ իր իսկ բնավորությունը: Ավելի վախկոտ ու լացկան ա քան Մարիոն:
Վարիո
Վարիո (ճապ. ワリオ):
Մի տեսակ ագահ, անդաստիարակ գործարար, բարոյականության չափանիշները վատ իմացող, ջրմուղագործ Մարիոյի անդտիպոդը: Ունի Վուիջի անունով եղբայր, ինչը մի տեսակ ակնարկումա Մարիո-Լուիջի կապին: Ունի ուժեղ, մկանուտ ձեռքեր, երկար բեղեր, հիմնականում հագնումա դեղին վերնաշապիկ և գենդեռային վարդագույն կամբինիզոն: Ունի տհաճ, ագրեսիվ ծիծաղ, սիրումա սխտոր: Իր խաղերի շարքում` Wario Land, նա չի փրկում արքայադստերը, զբաղվածա անձնական հարստության դիզմամբ, ունի սեփական օդանավը, կաբրիոլետը և մեծ տուն: