Ապարանցի
Աբարանցիները հայ ազգի կարևորագույն մասնիկներից են: Արդեն երկար տարիներ ապրում են նաև առասպելական կյանքով` անեկդոտներում: ՀՀ մնացած բնակիչներից շատերը գիտեն դրանց շնորհիվ ապարանցիների մասին ամեն ինչ, չճանաչելով օֆ-լայնում ոչ մի ապարանցի: Բայց նրանք, ովքեր ճանաչում են, ասում են, որ անեկդոտները հիմնված են իրականության վրա:
Ծագումը
Ժողովրդական ասքերի համաձայն Ապարանցիները առաջացել են այնժամ, երբ հասարակական տրանսպորտային միջոցի վարորդը արտահայտվեց․
- Առաջացե՜ք, առաջացե՜ք։
և նրանք առաջացան։
Գրականություն
Ապարանցիները ունեն զարգացած մշակույթ և գրականություն։ (տես նկարը)։ Սակայն օտար լեզուների իմացությունը ունիկալ է։ Այսպես, ապարանցիները գերազանց են տիրապետում հայերենին, լավ՝ ռուսերենին, և վատ՝ անգլերենին, ինչպես և բոլոր այլ լեզուներին։
Պատմական հուշարձաններ
Ապարանում կա շատ հին եկեղեցի։ Նա համարվում է շատ հին որովհետև արդի Ապարանի բնակիչները ինչքան իրենք իրենց հիշում են՝ այն կա։
Ապարանցին ինտերնետներում
Ապարանցին ինտերնետ մտնելուց առաջ չստերը հանում ա:
Ինչպես նաև ինտերնետից է ապարանցին քաշում օղին: