Ավատար

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Ավատար Ավատարի մոտիվներով

Ավատար (անգլ. Avatar)` սոցիալական ցանցերում, բլոգերում ու ուրիշ նմանատիպ վիրտուալ վայրերում օգտագործողին ներկայացնող նկարիկ, ինչպես նաև Ջեյմս Կամերունի դարակազմիկ գեղարվեստական կինոնկար` երկումետրանոց գալիբո կապտավուն ինապլանեծյանների ու Երկրի աբորիգենների հարաբերությունների մասին:

Ավատարները հայոց ինտերնետներում

Չիքանդվելուականներին համախմբող ավատարը
Աշոծյանի պատվին Ավատար

Կենդանի մատյան

Ավատարը ունի մեծ նշանակություն, քանզի հանդիսանում է մարդու դեմքը վիրտուալ ախշարհում: Շատ դեպքերում տարբեր մարդկանց հետ տարբեր մարդիկ շփվում են միայն ինտերնետներում, չիմանալով նրա մարդկային տեսքը և ասոցացնելով նրանց սեփական ավատարային նկարիկի հետ: Օրինակ, կոմրադ Ուզողին շատերը պատկերացնում են ջայլամի տեսքով, իսկ livejournal.com Փղին` բատուտի վրա թռվռացող փղի կամ ՀՀ հանրապետության առաջին նախագահի հետ:

Ադնակլասնիկ

Ադնակլասնիկում ավատարներ որպես այդպիսին չկան: Կան նկարներ, որոնցից մեկը նշանակվում ա որպես գլխավորը ու որին անպայման պետք ա նշանակել 5+, այլապես հնարավոր են անախոռժություններ` լուսանկարի գլխավոր գործող անցի նեղացման տեսքով:

Չի քանդվելու

Ամառային ցանցաբազարի ընթացքում կինոՄոսկվայի ամառային դահլիճի պահպանման համար մայկաճղող անաստվածները հանդես եկան մի շարք կռեատիֆ գործողություններով: Մասնավորապես, Սֆաթդավթարի և Կենդանի Մատյանի իրենց պրոֆայլներում անաստվածները սկսեցին օգտագործել թեմատիկ ավատար: Այն է` արնակարմիր միջավայրում տեղ գտած Ամառային դահլիճի լուսանկարը:

ԱվաՏառ

Նմանատիպ ակցիայով հանդես եկան նաև Լեզվակռվի հակամարտող կողմերից մեկի` Աշոծյանի նախաձեռնությունների երեսին թքող ակտիվիստները: Շրջանառության մեջ մտցվեցին այսպես կոչված ավաՏառեր` ավատարներ Մեսրոպատառ այբուբենի տառերով: Ասենք, եթե ձեր անունը Լիպկնեխտ է և դուք սիրում եք հայոց գրերը և համարում եք, որ Աշոծյանը հայեցի քաղաքականություն չի վարում, ապա որպես ավատար դնում եք Լ տառը պատկերող ավաՏառը: Ի դեպ, մի ավաՏառ նույնիսկ ձոնվել է Աշոծյանին: Շատ զավեշտալի են նայվում այն դեպքերը, երբ ավաՏառով զինված օգտագործողները գրում են տրանսլիտով: Թեև, ինչ խոսք, դրա համար լինում են նաև հարգելի պատճառներ:

Ավատարն ու կինոն

Ինքը ունի եռաD ակնոց ու գիտի ինչպես այն օգտագործել
Պարոն Բինի Ավատարը
Մինչև վերջերս աշխարհում կարծում էին, թե Բարակ Օբաման ԱՄՆի առաջին աֆրոնախագահն է, մինչդեռ իրականում նա առաջին Նա'ավին է as US president

Ասք Կամերունի մասին

Կա Հոլիվուդում, որտեղ խոսում են հայերեն ականավոր մի ռեժիսոր, անունն է Ջեյմս Կամերուն: Էս Ջեյմս Կամերունը ջահել ժամանակ կամազի բեռնատարի շոֆեր ա լինում, բայց երազում ա ռեժիսոր դառնալ ու մոնստրների մասին կինոներ նկարել: Ու, գրողը տանի, ինքը դառնում ա! Սկզբում նվիրում ա մեզ դարակազմիկ "Տերմինատոր" գիտաֆանտաստիկ դիլոգիան (որի վրա հետո քաքում են ուրիշ քեշիշյաններ ռիժիսյորչիկներ), հետո շուռ ա տալիս աշխարհը, խորտակելով "Ծիտանիկը" ու Լեո Ձիկապրիոյին դարձնելով մի ամբողջ սերնդի 12-22 տարեկան աղջիկների սեռական ֆանտազիաների գլխավոր գործող անձը: Էդ "Ծիտանիկը" աշխարհի մարդկանց էնքան ա կլպում, որ հավաքում է գրողի տարած 1,8 միլիարդ ամերիկյան դրամ: Էս Կամերունն էլ որոշում ա, որ իրա մյուս կինոն պիտի էլ ավելի դարակազմիկ լինի ու կարծես մոռանում ա, որ ժամանակին գրուզավիկի շոֆեր ա եղել: Անցնում են տարիներ (12 հատ) ու էս Կամերունը աշխարհին էլի խաբում ա, հրամցնելով "Ավատարը"...

Կամերունյան Ավատարի բնութագիրը

Ավատարն ու հայերը

Իրականում, ֆիլմը սիրուն տենց ադիբուդիական ատրակցիոն ա: Ըստ որում, ֆիգ թե հայերը Հայաստանում կարային ջոգեին սիրուն կինոյի սաղ կայֆը առանց iMAX կինոթատրոնների, կամ գոնե ուղղակի եռաDով: Մենք, իհարկե, պապուասների նման ստիպված էինք դիտել այս կինոնկարը մի հատիկ կինոթատրոնի մի հատիկ կինոդահլիճում առանց որևէ գրողի տարած տրիդե-ակնոցի: Տեղից մի բան չէր, սենց էլ ընդհանրապես բան չհասկացանք:

Ի դեպ, սյուժեի մասին: Գտնվեցին մարդիկ (աշխարհում և Հայաստանում մասնավորապես), որոնք արցունքոտված աչքերով սկսեցին ասել, թե "Ավատարից" հետո իրանք սկսեցին ատել մարդկությունը, որովհետև մարդիկ քանդում են սեփական ու ուրիշների բնությունը իրանց փողի խաթըր: Հարց է առաջանում` չգիտեի՞ք մինչև հիմա: Բացի այդ, մինչ այժմ բավական հաջող սցենարներով աչքի ընկնող Ջեյմսը Կամերունը էս անգամ նենգաբար դրել ու քոփի/փեյսթա արել Դիսնեյի "Պոկահոնտասը" ուղղակի փոխելով մի քանի անուն: Մեկը մեկի! Ահավասիկ փրուֆլինկ: