Ծանդր տղաներ

չտեսություն-ից
06:34, 26 Հուլիսի 2010 տարբերակ, Vahantad (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Պատմությունը

Ծանդր տղա (Ծանդր(շումերեն) - ծանր, տղա - տղա) կենդանիների (ծանդրների կարծիքով մարդկանց) տիպ է, որոնք շատ հաճախ հանդիպում են Հայաստանում: Նրանց նախապապը կուլ տալով ծանր քար և այդ կենդանիներին բնորոշ հատկությամբ այդ քարը գնացել է գլուխը, այդ իսկ պատճառով նրանք այդքան Ծանդր են:


Անատոմիան

Ծանդր տղաները սովորաբար ամեն ինչ անում են շատ դանդաղ (իրենց գլխի ծանրության պատճառով): Ամենից հաճախ նրանց կարելի է տարբերել քայլելու արագությունից: Նրանք քայլում են 0.1-0.5 կմ/ժ արագությամբ, բայց դա զուտ ցուցադրական բնույթ է կրում քանի որ կռիվների(բազառ, ռազբոռկա) ժամանակ (որոնցում իրենք պարտադիր միշտ լինում են) նրանք վազում են մի 100-400 անգամ արագ: Ծանդր տղաները խոսում են շատ դանդաղ, քանի որ քարապատած ուղեղը դանդաղ է աշխատում, սակայն հանդիպում են դեպքեր, երբ ընդհանրապես չի աշխատում, որոնց կարելի է տարբերել աչքերի դեբիլ արտահայտությունից: