Քյառթաստերոն
Քյառթաստերոն հորմոնը առաջին անգամ հայտնաբերվել է 2009-ի դեկտեմբերին Արեգ Ազատունու մոտ, իր իսկ կողմից` հերթական բանավեճի ժամանակ: Հետագա գերգաղտնի հետազոտությունների արդյունքում այն հայտնաբերվել է նաև այլ արմենոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ: Իսկ այլ ռասաների մոտ հետազոտությունների բացակայության պատճառով, մինչ օրս այդ հորմոնը հայտնաբերված չէ: Չնայած քյառթաստերոնը ենթադրաբար քիչ քանաքությամբ կա բասկերի, իտալացիների, ալբանացիների ու հույների օրգանիզմներում:
Կառուցվածքային առանձնահատկություններ
Հետագա հետազոտությունների արդյունքում` 2010-ի փետրվարի 21-ին, Դավիթ Գևորգյանը ի ցույց հայոց համացանցի ներկայացնում է քյառթաստերոնի հավանական քիմիական բանաձևը, որի շնորհիվ ակհայտ է դառնում, թե ինչու մինչ այդ քյառթաստերոնը անհայտ էր ժամանակակից բժշկությանը: Բանը նրանում է, որ քյառթաստերոնը կառուցվածքային առումով նման է տեստոստերոն (հիմնական արական սեռական հորմոն, որը փոքր քանակությամբ կա նաև կանանց մոտ) հորմոնին: Հենց տեստոստերոնի հետ նմանության պատճառով այն ավելի շատ է լինում տղամարդկանց, քան կանանց օրգանիզմներում: Չնայած երբեմն հայտնաբերվում են քյառթաստերոնով գերհագեցած իգական սեռի ներկայացուվիչներ:
Քյարթաստերոնը օրգանիզմում
Քյառթաստերոնը դժվար է հայտնաբերվում օրգանիզմում, երբ գտնվում է քիչ քանակությամբ ու պասիվ վիճակում: Այն ակտիվանում է ու ենթարկվում է գերսինթեզի սովորաբար տարբեր պատճառներով, որոնք հիմնականում անհատական բնույթ են կրում: Երբ օրգանիզմը սկսում է գերհագենալ քյառթաստերոնով, մարդու մոտ նկատվում է ագրեսիվ վարքագիծ, երբեմն զուգակցվող ստափ դատողության կորուստով: Սակայն ապացուցված է, որ քյառթաստերոնի չափավոր քանակը օրգանիզմում կրում է օգտակար բնույթ:
Քյառթաստերոնը ու արդի գիտությունը
Մինչ օրս քյառթաստերոնի գոյությունը մերժող կամ ապացուցող որևէ հիմնավոր գիտական փաստ չկա: Արդի գիտական աշխարհը մերժում կամ չի բարձրաձայնում քյառթաստերոնի գոյությունը: Հակառակ դեպքում այն պետք է ստիպված լինի վերանայել ժամանակակից կենսաքիմիան ու ֆիզիոլոգիան:
Քյառթաստերոնը ու հասարակությունը. Նեոքյառթ(ուն)եր
Հասարակության մեծ մասը դեռևս թերահավատորեն է վերաբերվում քյառթաստերոնի հայտնագործությանը ու նրա նշանակությանը: Բայց քյառթաստերոնի հայտնագործության շնորհիվ պատասխան ստացան նախկինում անբացատրելի շատ հարցեր, ոչոնք թվում էր թե հասրակական ենթատեքստ ունեն: Հասարակության ներսում գոյություն ունեն շատ մարդիկ, որոնք այլոնց կողմից «քյառթու» էին անվանվում, բայց նրանք դուրս էին քյառթուների մասին կազմած ավանդական կարծրատիպերից: Քյառթաստերոնի հայտնագործության շնորհիվ պարզվեց, որ այդ մարդիկ այդպիսին են իրենց օրգանիզմներում այդ հորմոնի մեծ առկայության պատճառով ու իրենց «քյառթու» լինելու պատճառները կենսական են, ոչ թե հասարակական:
Այդ խնդրի ուսումնասիրության նպատակով` 2010-ի մայիսին` Արեգ Ազատունու նախաձեռնությամբ հիմնվեց նեոքյառթաբանության (նոր քյառթաբանության) հետազոտությունների կենտրոնը (ՆՀԿ), որի հետազոտությունների արդյունքում հետագայում ձևավորվեց համանուն սուբկուլտուրա, որի կրողներ իրենց հռչակեցին այդ կենտրոնի անդամները…
Այսպիսով քյառթաստերոնի հայտնագործությունը հիմք հանդիսացավ նոր` նեոքյառթերի (նեոքյառթուների) սուբկուլտուրայի ստեղծման ու ձևավորման համար: