Ֆեյսբուք

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search
Իսկ դու ունե՞ս Ֆեյսբուք???

Ֆեյսբուք (անգլ.` facebook, էդ մեր մվինետկայի ավելի գլոբալ տարբերակն ա` տենց գիրք ա, մեջը էդ վիպուսկի բոլոր դասարանների վինետկեքը միասին)` սոցիալական ցանց, ամենամեծն ու ամենաթույնը ու ամենափողաբերը աշխարհում: Շնորհակալություն Մարկ Շաքարյանին Ցուկերբերգին:

Նախապատմություն

Ֆեյսբուքի նախատատը, 2004 թվականի փետրվարի 12
Վաստակավոր ռեժիսոր Դևիդ Ֆինչերը արդեն ֆիլմ ա նկարում Շաքարյանի մասին

Սֆաթդավթարը (թուրք.` սֆաթ` սֆաթ, դավթար` գիրք) ծնվել է մեր կյանքը ավելի պայծառ սարքելու առաքելությամբ 2004 թվականի: Հեղինակը էթնիկ ջհուդ հրեա, Օքսֆորդսի Ցուկերբերգն է: Ռեֆերատների սայթը ասում ա, որ 20-ամյա (!!!!!) Շաքարյանը նստել ու գրել ա Ֆեյսբուքի նախատիպը նրանից հետո, երբ իրեն լքել է իր ընգերուհին: Հիմա սենց մի պահ լռվեք, ու հիշեք ինչ եք դուք ստեղծել լքվելուց լոմկա եղած ժամանակ: Ոչի՞նչ: Ուրեմն Ցուկերբերգը արժանի ա իրա 5 միլիարդ ամերիկյան խառը կանաչուն, իսկ դուք` ոչ: Ինչևէ, հասկանալով, որ էն աղջիկը իրան մեկ ա խանգարում էր, իսկ Ֆեյսբուքը կհեղափոխի ինտերնետները, տղեն սկսում ա զարգացնել գաղափարը, դուրս գալով համալսարանի սահմաններից, փող դնելով գործի մեջ և այլն: Մնացածի մասին խնդրում ենք դիմել վերջապես Ձյաձ Վիկիպեին:

Հայերն ու Ֆեյսբուքը

Թվաբանություն

Հայերուն մեջ Ֆեյսբուքը բավական երկար ժամանակ անտեսված էր, քանզի ի տարբերություն Աղջիկ կպցնելու սայթի ավելի խուճուճ-մուճուճ ա: Թեև այդ խուճուճությունը պայմանավորված է նախ և առաջ ֆունկցիաների անհամեմատ բազմազանության հետ: 2010 թվականի գարնան տվյալներով Ֆեյսբուքում գրանցված է ՀՀ 50 հազար քաղաքացի, իսկ Ադնակլասնիկում` 300 հազար: Մի կողմից մտահոգիչ ա, մյուս կողմից էլ, գիտեք, ավելի լավ ա Ադնակլասնիկի էդ բանակը չլցվի Ֆեյսբուք, շատ շնորհակալ ենք: Ի դեպ, սենց խոսում-խոսում ենք, հա մոռանում ենք նշել, որ մի խիլա ՀՀ քաղաքացի (155 հազար) օգտվում ա ՎԿոնտակծեից:

Ադնկլասնիկն ընդդեմ Ֆեյսբուքի

Ինչո՞վ ա Ադնակլասնիկը ավելի թույն Ֆեյսբուքից: Մի քանի կետ ընդամենը.

  • Ախպեր, Ադնկլասնիկում կարում ես մտնես աղջկերքի նկարներ բաներ նայես, կպցնես, բան: Մտնում ես Ֆեյսբուք` ախպեր բան չես ջոգում, ուրիշների էջն էլ չի թողնում մտնի, եթե քո դրուզյաների մեջ չկա, ի~:
  • Ախպեր, դե Ադնակլասնիկը գոնե ռուսերեն ա, կարում ես հասկնաս` ինչ անես, Ֆեյսբուք մտնում ես` անգլերեն ա, եսիմինչ ա....
Այս հեռատես օգտագործողը դեռ 2008 թվականին ցույց էր տալիս բոլորին ճիշտ ուղին

Ազերներն ու հայերն ու Ֆեյսբուքը

Քաջ ազերիներն ինքնահաստատվում են հայեցի Ֆեյսբուքում տռելով
Հազիվ էլ էդքան
Հա խոսքի ի՞նչ, Ղարաբաղը մեկ ա նաղդ մերն ա

Հղումներ