Փառփլ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Փառփլ, կամ Դիփ Փառփլ, կամ Խորապես Մանուշակագույն (անգլ.` Deep Purple) - վաստակավոր բրիտանական երաժշտական համույթ, ղեկավարությամբ ժողովրդական արտիստ, Հայաստանի պատվո շքանշանի դափնեկիր Յան Գիլանի: Վերջին տարիներին Փառփլները սովորություն են սարքել առիթ ու անառիթ գալ Հայաստան, առաջնցելով հանրապետության ջագի-ջուգի ռոքերների հրճվանքն ու հիացմունքը և քյառթու գագո սափիենսների զայրույթը:

Հայերն ու փառփլները

Կարգին տղեքը` մեր համար

Վաստակավոր երաժիշտ, ամենախոր մանուշակագույն երգիչ-երգահանը Մեծ Բրիտանիայի թագավորության Յան Գիլանն առաջին անգամ այցելել է մեր հազարամյա պատմություն ունեցող հայրենիքը հեռավոր 1990 թվականին: Ավելին, ժամանելով Հայաստան, Գիլանը մեկի փոխարեն երկու համերգ է տվել Մարզահամերգային համալիր: Նրա` այսչափ բարեսրտությունը կապված էր 1988-ի երկրաշարժի հետ` տղեն լավություն էր ուզում աներ, ու մերսի իրան դրա համար: Բայց էդ էլ դեռ սաղ պատմությունը չի բնավ: Դրանից հետո մի քանի ուրիշ կարգին տղեքի հետ (վաստակավոր երաժիշտ-կիթառահարներ Թոնի Այոմու, Բրայան Մեյի, Ռիչի Բլեքմորի, Դևիդ Գիլմորի և այլոց) Յանչոն ձայնագրել է The Earthquake Album ալբոմը ու սաղ գումարը փոխանցել երկրաշարժից տուժած հայ ազգին:

Մենք` կարգին տղեքին

Գիլանը Այոմուն` "ապեր, մտածում եմ Վահագնի թաղամասում տուն առնեմ"

20 տարի անց հայերը հանկարծ հիշեցին, որ 20 տարի առաջ մի շարք կարգին տղեք իրանց լավություն են արել, ու հասկացան, որ լավության տակից պետք ա դուրս գալ: Ու տենց, Mediamax ընկերություն-ախպերությունը վերցրեց իրա վրա էդ առաքելությունը ու տենց ստեղծվեց Armenia Grateful to Rock (Հայերը ռոքի ցավը տանեն) ակցիան: Ակցիայի իմաստը կայանում էր նրանում, որ կարգին տղեք Գիլանն ու Այոմին գան Հայաստան ու հայերը իրանց տեսնեն, քանի իրանք սաղ են: Տենց էլ եղավ, տղեքը եկան, հայերը իրանց տեսան, ուտուշ-խմուշ եղավ, մեդալներ տրվեցին, բոլորը մնացին գոհ ու երջանիկ: Մասնավորապես շատ գոհ է Հայաստանի Գլխավոր Լուսանկարիչը:

Գիլանի երրորդ հայտնությունը

Շնորհակալությունն ընդհունելով հայ ազգից, որոշ ժամանակ անց Գիլանը երրորդ անգամ հայտնեցավ հայ ազգին` այս անգամ ելույթ ունենալով Օպերայի և ձյուդոյի թատրոնի բեմին (մեկի տեղ` երկու անգամ), Փառփլի եգրերը տժժցնելով սիմֆոնիկ նվագախմբի հետ` 2010 թվականի մարտի 25-26-ին: Այս ԿՄ-ականը, օրինակ, համերգից խիստ գոհ էր: Ինչպես և մյուսները, որոնք իրար տեսնելուց ասում էին` "ձեր Գիլանը շնորհավոր": Կենդանի Մայտանն ընդհանրապես մարտի 24-27 ընթացքում դիփ Փառփլ էր: Ոմանք, սակայն, այդ համերգին չհասան, փոխարենը սպասելով նույն թվականի մայիսի կայանալիք Գիլանի չորրորդ հայտնությանը, այս անգամ` Խորապես Մանուշակագույն այլ երաժիշտների հետ: Մինչ այդ, սակայն, բոլորը ցխվել էին Գիլանի ելույթից Շանթ հեռուսուտաընկերության եթերում երևալուց: Մյուս կողմից, ՀայՍուպերՍթար Սուրոն ստացավ անմոռանալի տպավորություններ Յանչոյի հետ տժժալուց: Բայց դե, ասենք, ո՞վ չէր ստանա:

Գիլանի չորրորդ հայտնությունը

Գիլանի ու Փառփլների հերթական հայտնությունը տեղի ունեցավ մայիսի 25-ին էլի Համալիրում: Ով կարողացավ` այդ թվում պարսիկ և վրացի փառփլականները, նկարվեց, գրկվեց, համբուրվեց ու ստորագրություն վերցրեց համերգի օրվա առավոտը: Համալիրը լիքն էր, սաղ տժացին, Սուրոն էլի դուրս եկավ ու նվագեց Փառփլների հետ, տժացրեց, հայերը, վրացիները ու պարսիկները Գիլանի հետ սպեցիֆիկ ակցենտով երգեցին "Սմոոոոուք օն դը վոթըր, ա ֆայըր ին դը սքաա~այ" ու տենց: Հայոց բլոգոսֆերան էլի էքստազի մեջ էր, և ոչ անհիմն, ինչ խոսք:

Արտաշը` հայ ազգի ինքնության պաշտպան

Հետաքրքրաշարժ, ինչու չէ [ [Հոգեգզգզիչ]] մի իրադարձություն տեղի ունեցավ Չորրորդ հայտնության օրերին: Բանն այն է, որ բառացիորեն երկու օր անց Փառփլները պետք է զիջեին իրենց տեղը մեծանուն հայազգի երգիչ, գուսան Արտաշ Ասատրյանին: Մոմենդը էլավ Արտաշի մամլո ասուլիսի ժամանակ, երբ պարզվեց, որ հայոզ զլմներից քչերին է քորում իր դարակազմիկ մենահամերգը և նրանց մեծ մասը ընգել է Փառփլների հետևից: Պատմում է "Առավոտի" թղթակիցը.

Մինչ լրագրողների ներկայանալը, ստիպված էինք «ասմունք» լսել. «Եկեք այսօր, դարձեք մեր սիրելի Արտաշին սեղանակից...», հետո էլ ասմունքող Լիանա Զուրաբյանը հիշեց Ջիվանուն. <br>«Հայը հային կվնասե, օտարք երբեք մեղավոր չեն, հայերու սերը կպակասե, իրար սիրելու սովոր չեն... օտարին կգովաբանեն, իրար միշտ դավաճանեն: Այսօր լրատվամիջոցները օտարին լուսաբանելու են գնացել»: Ավելի ուշ նա բարկացած ասաց. «Էս «Արմենիան» ո՞ւր ա, «գալուբոկների» թեմա լինի, կգան կնկարեն»: Ասուլիս էին տալիս Արտաշ Ասատրյանը, համերգի գեղարվեստական մասի ղեկավար Գրիշա Սանդալյանը, դուդուկահար Վարդան Գրիգորյանը, երաժիշտ, երգահան Լեւոն Աբրահամյանը: «Հրատապ նյութ կա՞ր, «Deep Purple»-ն է՞ր հրատապ, մեղք ա էս ժողովուրդը, սենց էլ էս ազգը կործանվելու ա-գնա: «Deep Purple»-ին վաղուց իրա երկրում են մոռացել, գնացել: «Deep Purple»-ն էդ ի՞նչ եղավ, որ մի հատ էլ...»,- այսպես սկսեց ասուլիսը Գ. Սանդալյանը: Հետո էլ, թե. «Ո՞նց ենք խոսալու երեխեք, ասե՛ք, ձեւը չգիտենք»:

Փառփլները ժողովրդական բանահյուսության մեջ

Դիփս էլ փառփլ ենք

Լեգենդը պատմում է հետևյալը. 1990 թվական, ցուրտ&մութից հինգ պակաս, էս փառփլները տժժցնում են Համալիրում, հետո գնում են ռազդիվալկա մի հատ պլան շունչ քաշեն: Մեկ էլ մի հատ քյարթ ա մտնում, սենց թարս նայում ա, ասում ա` "Ապե, ստե ձեզնից ով ա՞ Փառփլը՞": Էս տղեքը զարմացած իրար են նայում, մեկ էլ Գիլանը ասում ա` "Բրատ, մենք ստե դիփս էլ փառփլ ենք":

Դիոյի վերջին խոսքը

Գիլանի ու Փառփլի չորրորդ հայտնությունից մի քանի օր առաջ իր մահկանացուն կնքեց մեկ այլ կարգին տղա` Ռոնի Ջեյմս Դիոն, որը Գիլանի, Այոմու, Բլեքմորի ու այլ կարգին տղեքի մոտիկ ընգերն էր: Լեգենդը պատմում է հետևյալը. Դիոն պառկած է մահճակալին, գիտակցում է, որ սեքսը, դրագզը և ռոքնռոլը եկել են իրան տանելու այնտեղ, ուր կան Ջոնը, Էլվիսը, Ջիմը, Ջենիսը ու Ջիմին, ուժերը քիչ-քիչ հեռանում են: Շուրջը հավաքված են մոտիկ բարեկամները: Շունչը փչելուն մնացել են հաշված վայրկյաններ: Դիոն մի կերպ գլուխը բարձրացնում ա, հավաքում ա վերջին ուժերը ու ասում ա` "Համալի~ր...": Ու վերջ:

Հղումներ