Ինտերնետներ

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Ինտերնետները (անգլերեն` internets) փոքր միջատներ են, որոնք ապրում են օպտիկական, մետաղական և այլ տիպի մալուխներում: Ինտերնետները բազմանում են "ինտերնետի կանչ" (անգլերեն` internet summoning device կամ brouser) կոչվող սարքում .com, .ru, .it, .am, .org և նմանատիպ այլ հիերոգլիֆների մուտքագրման միջոցով: Պետք է նշել, որ որոշ իմպոտենտներ նշված հիերոգլիֆներում "." նշանի տեղը մուտքագրում են "dot"-ը, ինչի հետևանքով փակվում են ինտերնետների բազմացման համար բոլոր ուղիները: Արդարության համար նշենք, որ այս դեպքում մեղավոր են ոչ թե ինտերնետերը, այլ "dot"-ը մուտքագրող երկոտանի կենդանիները:


Ինտերնետները չինացիների պես շատ են և աշխատասեր, սակայն, ի տարբերություն վերջիններիս, տեղաշարժվում են շատ ավելի արագ: Մասնավորապես, տարբերում են ինտերնետների տեղաշարժման հետևյալ տեսակները` թեսաբիտ/վ, տռտռաբիտ/վ և տեռաբիտ/վ: Բացի ինտերնետների տեղաշարժման արագությունից, կարևոր է նաև նրանց գլուխների տրամագծի երկարությունը:Բնականաբար, որքան այն փոքր է, այդքան ավելի դյուրին է ինտերնետներին խցկել ձեր համակարգչի մեջ:


Հաշվի առնելով ինտերնետների աշխատասիրությունը և արագությունը` հոմոսափիենսը սկսեց վերջինիշներիս օգտագործել, որպես բեռնափոխադրումների կազմամակերպման միջոց: Փաստորեն, սևամորթներին փոխարինման եկան ինտերնետները: Այս փաստը ինտերնետների իրավունքների պաշտպանության համար պայքարող հասարակական կազմակերպությունների ստեղծման համար խթան հանդիսացավ: Ըստ վերջիններիս ներկայացուցիչների` մտահոգիչ է մանավանդ անչափահաս ինտերնետների և ինտերնետուհիների վիճակը, քանի որ նրանց կողմից տեղափոխվող բեռները հաճախ լինում են պորնոգրաֆիկ բովանդակության: