Մերժիր սերժին
Jump to navigation
Jump to search
Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ նախագահական երկրորդ ժամկետից հետո էլ վարչապետ չի առաջադրվի։ Բայց խաբեց ստորը ու իրա փոխած սահմանադրությամբ երրորդ անգամ ուզեց դառնալ երկրի ղեկավար։
Մի քանի ժիր ու կայտառ երիտասարդներ չուզողություն անելով սկսեցին գոռգռալ մերժիր սերժին, բայց այս պատմության գլխավոր հերոսը նրանք չեն բնավ։
Նրա քայլը
Սերժանտացմանը դեմ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիրավի վեհ ասպետ, որոշեց անել իր քայլը։ Սկզբից երգ գրեց։ Հետո վերցրեց իր սելֆիի ձողը, հեռախոսը՝ ֆեյսբուքի հավելվածով, հագավ ուսապարկը և ճանապարհ ընկավ։ Գյումրիից ոտքով երկար֊բարակ ու սխալ ճանապարհով հասավ Երևան։ Ընթացքում նույնիսկ հասցրեց սաշիկի արագաչափի աչքը ծածկել: