Հայեցի
Հայեցի` նախորդ դարի սովետահայ վռոձի-ազգային վռոձի-մտավորականության կողմից սիրված մեմ, արտահայտություն:
Առանձնահատկություններ
Ֆիլոս Սոկրատին առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչով է "հայեցի"ն տարբերվում ասենք պարզ ու հասարակ "հայկական"-ից: Բրիտանացի գիտնականները ենթադրում են, որ "հայեցի"ն նույն հայկականն ա, բայց պաթոսով
Հայեցին հայոց ինտերնետներում
Հայոց անծայրածիր ինտերնետներում լայնորեն տարածվել է Առմքոմեդու տղեքի շնորհիվ: Հումորի այդ հսկաները (և ոչ մի հեգնանք, բնավ) բացահայտեցին Լեզվի տեսչության ազգնվեր պլանները հայերի համար հայեցի տարբերանշաններ ստեղծելու հետ կապված: Արդյունքում պարզվեց, որ ՄակԴոնալդս Հայաստանում չկա ոչ թե, որովհետև այն չի կարող դիմանալ Թումանյանի Շաուրմայի մրցակցությանը, այլ որովհետև օտարները առայժմ չեն կատարել Լեզվի տեսչության պահանջները տարբերանշանի հայեցման շուրջ: Սակայն ՄակԴոնալդսի և այլ օտար տարբերանշանների հայաֆիկացված տարբերակներն արդեն իսկ հասանելի են լայն հասարակությանը: Մաքդոնալդսի հակահայկական քաղաքականության պատճառով հայ էլիտան ստիպված է երեխաներին կերակրել հարևան հանրապետությունների Մակդոնալդսներում:
Ոչ հայեցի գրականություն
Հրանտ Տեր֊Աբրահամեանը, վերլուծելով հայ հեղինակներին պարզել է, որ դրանց մեծ մասը հայեցի չէ, ու առաջարկել է վառել կամ խմբագրել դրանք։ Այդ մասին նա խորացել է նաեւ [այստեղ http://www.armtimes.com/34019] եւ ահա այս տեսանյութի մեջ։