Կեցցե հնդկահավ
Կեցցե հնդկահավ!` քաղաքական մեմ, որը ծնվել է Թուրքիայի մանթռաժի և ջուջուլի թարգմանչի համատեղ ուժերով` ֆեյսբուքի էջերին:
Քաղաքական ենթատեքստը
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիո Ազգային ժողովի ստորին պալատը ընդունեց օրենք, ըստ որի Հայոց Ցեղասպանության ժխտման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիայի մոտ սկսվեց գլխացավ, որի արդյունքում Ֆրանսիո ուղղությամբ լիքը փիս բառեր ուղղարկվեցին Տառկանի հայրենիքից:
Նեղված թուրքերը Ֆեյսբուքում
Ինչպես հայտնի է, Սֆաթդավթարը շատ հարմար տարածք է սրաչերի, քֆուրների ու տռոլինգի համար: Թուրքիո մեջ էլ գտնվեցան իձիոտներ, որոնք որոշեցին իրենց զայրույթը արտահայտել անվտանգ վիրտուալում: Ոմնա Ֆաթիհ Չիֆթչինը շատ, շատ օրիգինալ և խորամանկ գտնվեց, որոշելով հայերի պորտը դնել իրենց հարազատ մեսրոպատառով, ոչ թե մրցունակ որևէ լեզվով, կամ ասենք տրանսլիտով: Բայց ինչպե՞ս Էրդողանի շարքային հպատակը գրեր հայերեն, առանց հայերեն իմանալու?? Ահա այստեղ էր, որ Ֆաթիհին օգնության հասավ Ջուջուլի թարգմանչաց ծրագիրը: Մեր հերոսը գրեց խնդրեց նրան թարգմանել Long live turkey !! Տղան այնքան իդիոտ էր, որ սեփական հայրենիքի թայթլը գրեց փոքրատառով, իսկ անգլերենում turkey-ն նշանակում է հնդկահավ: