Հայկական շոու-բիզնես

չտեսություն-ից
Jump to navigation Jump to search

Հայկական շոու-բիզնես` բերանով երգող, 6/8 թխկլ-մխկլի տակ հայ ազգը պարացնող, հայոց ջրի, Արարատի, սիրո և Երևանի մասին բարձրաձայնող մարդկանց մի խումբ, ավելի հայտնի որպես սիրված-երգիչ-երգչուհիներ: Հիմնականում իրար շատ սիրում են, որովհետև ազգը փոքր ա, Երանը նեղ` սաղ իրար ճանաչում են: Բայց երբ բանը հասնում ա, ասենք Եվրավիժմանը կարան իրար քրֆեն, լացեն, միծինգ-շմուծինգ անեն ու տենց:

Ընդհանուր բնութագիր

Իրականում Հայաստանում շոու-բիզնես չկա: Որովհետև շոու-բիզնեսը լինում է Ամերիկաներում: Այնպես ինչպես Հայաստանում չի կարող լինել Հոլիվուդ (թեև հայերը կարող են լինել Հոլիվուդում): Այստեղ ավելի տեղին կլինի "հայկական էստրադա" բնորոշումը, քանի որ հայեցի սիրված-երգիչ-երգչուհիներըTM նախ և առաջ սովետական քաքոտ էստրադային երաժշտության շարունակողներն են: Եվ ահա այս էստրադայում ընդունված է բերանով երգող մարդկանց բաժանել մի քանի կատեգորիայի` ռաբիզ, փոփ, ռեպ:

Ռաբիզ

Սկսենք նրանից, որ ռաբիզ բառը առաջացել է ռուսերեն рабочее искусство արտահայտությունից և ըհդհանրապես ոչ թե ռաբիԶ է, այլ ռաբիՍ (բայց դե պրինցիպի ու՞մ տանձին ա): Շատերը կարծում են, որ ռաբիզը ծնվել է թշվառ անտեր ազատ անկախ Հայաստանում, բայց այդպես չէ: Ռաբիզ երաժշտությունը գոյություն ունի շատ տասնյակ տարիներ, երևի մոտավորապես 1950-ականներից: Բայց: Սովետական տարիներին Հայաստանում հարգված էին ջազն ու էստրադան, իսկ ռաբիզը լսում էին տուֆտա ռեստորաններում եսիմովքեր: Սովետական ռաբիզի վառ ներկայացուցիչներից է Ալիկ Գյունաշյանը: Իսկ ահա տոտալիտառ Սովոկի փլուզումից հետո նենց ստացվեց, մեր երկրի կառավարիչները հենց էն տուֆտա ռեստորանների քաքոտ ռաբիզի սիրահարներ էին ու ռաբիզը միանգամից դարձավ դոմինանտ: Մասնավորապես, էջմիածինցի գուսան Արամ Ասատրյանը դարձավ ոչ այլինչ քան ազգային հերոս: Մի մոմենտ կար, որ ամեն ծակից լսվում էր նրա` "Հայ եմ ես" սուպերհիթը: Գուսան Արամին հետևեցին մի շարք տեղացի` ԹաԹան և գլենդեյլահայ ռաբիզնյակներ` Արմենչիկի գլխավորությամբ: Ընդ որում, ԹաԹան էն տիպի սաղի դավադիտ արեց, որ եկավ մի պահ, երբ լիքը խելացի ու ճաշակով մարդիկ սկսեցին ասել` "դե վսյո ժե Թաթան դրանցից ամենալավն ա էլի, ինչ-որ լավ բան կա իրա մեջ", դրանով իսկ ևս մի քանի տարով մոտեցնելով աշխարհի վերջը:

Փոփ

Հայաստանում փոփը Հայկոյից, Սիրուշոյից, Անդրեից ու Էմմիից էն կոմ չզարգացավ: Այսինքնս` չզարգացավ վաբչե: Ավելին, վերոհիշյալ գերաստղերի հաջորդ սերունդը` Արման Հովհաննիսյանի ու Սիլվա Հակոբյանի գլխավորությամբ (ինչի հենց իրանց, որովհետև նախ 2000-ականների վերջին տարիներին ամենաշատը իրանց կլիպերն էին կոխում յաշիկի մեջ, համ էլ մի տարի եղավ, որ Ազգային երաժշտական խայտառակության մրցանակաբաշխության ժամանակ իրանց տվեցին լավագույն երգիչների կոչումները) առաջ քաշեցին հայկական էստրադայի մի նոր ժանր` ծիպը փոփ, բայց նա սամըմ ձելե` քաքոտ ռաբիզ: Եվ նույնիսկ Մեծ Հայք Սուրբե Հռոմեական Կայսրություն Հ.Ա.Յ.Ք երգչախմբի պոռթկումը դարակազմիկ "Քամի փչիր" հիթով էական փոփոխություն չբերեց (հլը մի բան էլ ավել` էդ երգում էլ ռաբիզային կտորներ կային): Մի պահ հույս կար, որ որևէ փոփոխություն կմտցնեն նոր-նոր ի հայտ եկող ռեպեռները, բայց...

Ռեպ

Հայեցի ռեպը իրական մասշտաբներ ստացավ Հայ Տղեք համույթի ի հայտ գալուն պես: Հայկոն ու Միշոն սաղի մոզգերը կերան իրենց առաջին իսկ երգով` Լոքշ դարակազմիկագույն երգով, որը լսվում էր 2004 թվի Հայաստանի բոլոր բջջային հեռախոսներից, դորջհարներից և այլ երաժշտական կրիչներից: Մի երկու տարվա ընթացքում ձայնագրելով երկու ալբոմ տղները նենց ոչինչ փոխեցին հայկական էստրադայի դեմքը, հետո բաժանվեցին, սկսեցին մենակով երգել, հետո սկսեցին պրաձյուս անել ուրիշներին, հետո մի տեսակ արդեն էն չէր:

Ուրիշ

Ինչու՞ չկա ռոքը, կհարցնեն շատերը: Է ռոքը չկա, որոհվետև Հայաստանում ռոք չկա: Համենայն դեպս հեռուսուտատեսությամբ և ռադիոյով: Կան մի շարք լավ նվագող ու երգող խմբեր, բայց իրանց կարելի ա լսել հիմնականում տարբեր ակումբներում: Ամենահայտնի հայեցի ռոք-խումբը "Բամբիռն" ա, մեկ էլ "Էմփիռեյը", ու ավելի ջահելներից` "Դորիանսը" (չշփոթել հոմոէռոծիկ գրող Դօրիանի հետ): Մեկ էլ ժամանակին տուֆտա պանկ նվագող "Ռեինկարնացիան" Ռոլանդի թեթև ձեռքից ռեզկի անցավ ռեգգիի ու սկսեց նվագել հավես-թեթև ռեգգի, ու մի քանի հիթերի օգնությամբ իրա տեղը գտավ հայկական էստրադայի հիթ-պառադներում ու հեռուսուտալիքներում:

Ականավոր ներկայացուցիչներ

  • Հայկո - Հայաստանի առաջին սիրված-երգիչ-երգչուհիներից մեկը

Ծիտատներ

  • Իմ ամենակեխտոտ իմ շոու-բիզնես

- Միշո